00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Նարեկ Սարգսյան
Շենքում գտնվող բոլոր աշխատակիցները լքել են շենքը մինչև կրակի տարածումը. Նարեկ Սարգսյան
17:05
3 ր
Այգուլ Շամսուտդինովա
Ամեն տարի ռուսական բուհերում հայ ուսանողների համար քվոտաների թիվն ավելանում է. Այգուլ Շամսուտդինովա
17:25
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընդդիմությունն Արթուր Վանեցյանի փոխարեն նոր թեկնածուներ է առաջադրել. որոշումը չի ընդունվել

© Sputnik / Asatur YesayantsԱրթուր Վանեցյանը Ազատության հրապարակում
Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակում  - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2022
Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակում . Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
«Պատիվ ունեմը» Վանեցյանի փոխարեն առաջադրել է Հայկ Մամիջանյանի, Տիգրան Աբրահամյանի, Տարոն Մարգարյանի թեկնածությունները։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. ԱԺ խորհրդի երեկ երեկոյան կայացած հերթական նիստում ի թիվս այլ հարցերի ներառված է եղել նաև միջպետական տարբեր պատվիրակությունների կազմերում ու խորհրդարանական բարեկամական խմբերում «Պատիվ ունեմ» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Արթուր Վանեցյանին խմբակցության գործող անդամներով փոխարինելու հարցերը։
Ինչպես հայտնում են ԱԺ–ից, Վանեցյանին փոխարինելու հարցերն ԱԺ խորհրդի նիստում այդպես էլ չեն քննարկվել, քանի որ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի մասնակցել իր առաջարկած նախագծերի քննարկմանը։
«Քանի որ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները չէին մասնակցում խորհրդի նիստին, որոշվել է այդ հարցերի քննարկումը հետաձգել»,– ասված է ԱԺ–ի հաղորդագրության մեջ։
ԱԺ խորհրդի օրակարգում ընդգրկված, բայց այդպես էլ չքննարկված նախագծերից տեղեկանում ենք, որ Հայաստանի ու Արցախի Ազգային ժողովների միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովում, ինչպես նաև Հայաստանի Ազգային ժողովի ու Ռուսաստանի Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովում «Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջարկել էր Արթուր Վանեցյանին փոխարինել Հայկ Մամիջանյանով։
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում ու ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում նույնպես «Պատիվ ունեմը» Արթուր Վանեցյանի փոխարեն առաջադրել է Հայկ Մամիջանյանի թեկնածությունը։
Բացի այդ առաջարկվում էր նաև ԱԺ մի շարք միջխորհրդարանական բարեկամական խմբերում Արթուր Վանեցյանի փոխարեն ընդգրկել խմբակցության գործող անդամներին. Հայաստան-Գերմանիա, Հայաստան-Իրաք, Հայաստան-Մեքսիկա, Հայաստան-Շվեյցարիա, Հայաստան-Սլովակիա, Հայաստան-Վիետնամ, բարեկամական խմբերում` Մարտուն Գրիգորյանին, Հայաստան-Իրան բարեկամական խմբում` Տիգրան Աբրահամյանին, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբում` Տարոն Մարգարյանին։
Հայաստան-Սինգապուր բարեկամական խմբում Արթուր Վանեցյանը նաև խմբի ղեկավարն էր, ուստի այդ պաշտոնում նրա փոխարեն «Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջադրել էր Հայկ Մամիջանյանի թեկնածությունը։
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության արդեն նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը հունիսի 21-ին հայտարարեց, որ վայր է դնում պատգամավորական մանդատը։
Հիշեցնենք, որ «թավշյա հեղափոխությունից» հետո` 2018-ի մայիսի 10-ին, Արթուր Վանեցյանը նշանակվեց ՀՀ ԱԱԾ տնօրեն։ 2019-ի սեպտեմբերի 16-ին, սակայն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով նա ազատվեց զբաղեցրած պաշտոնից։
Դրանից հետո Վանեցյանը ձևավորեց «Հայրենիք» կուսակցությունը, ապա ՀՀԿ-ի հետ 2021-ին «Պատիվ ունեմ» դաշինքով մասնակցեց ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին։ «Պատիվ ունեմ» դաշինքը խորհրդարանում ստացավ 7 մանդատ։
2022-ի ապրիլի 17-ից Արթուր Վանեցյանը հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաներ սկսելու մասին` գործող իշխանությանը հեռացնելու պահանջով։
Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ–ի նիստ է անցկացրել. որոշվել է, թե ով կփոխարինի Արթուր Վանեցյանին
Լրահոս
0