00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոբերտ Քոչարյանի գործով հերթական նիստը հետաձգվեց

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2022
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Այսօրվա նիստում դատավորը թույլատրեց Արմեն Գևորգյանին հոկտեմբերի 9-15-ը մեկնել Ստրասբուրգ` ԵԽԽՎ լիագումար նիստերին մասնակցելու։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով հերթական դատական նիստը հետաձգվեց` Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը ներկա չէր նիստին։
Նախորդ` սեպտեմբերի 20-ի նիստն էլ հետաձգվել էր, քանի որ Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը ներկա չէր նիստին` վատառողջ էր։
Նշենք, որ նիստն ընթանում էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ. Քոչարյանը և Գևորգյանը ներկա էին նիստին։
«Դատարանը Հայկ Ալումյանից գրություն է ստացել, որ նա այսօր ժամը 15–ին Ճամբարակում պետք է այլ նիստի մասնակցի, որի ժամանակ պետք է որոշվի իր պաշտպանյալի ազատության հարցը»,–ասաց Դանիբեկյանը։
Գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտնեց, որ Ալումյանի բացակայությունը հարգելի չէ իր համար։
Մինչ հաջորդ դատական նիստի օրը նշանակելը դատարանը քննարկեց Արմեն Գևորգյանին երկրից մեկնելու թույլտվություն տրամադրելու` նրա փաստաբան Լուսինե Սահակյանի միջնորդությունը։ Դատարանը բավարարեց միջնորդությունը` թույլատրելով Գևորգյանին հոկտեմբերի 9-15-ը մեկնել Ստրասբուրգ` ԵԽԽՎ լիագումար նիստերին մասնակցելու։
Հավելենք, որ հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 18-ին, ժամը 13-ին։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի` Քոչարյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, նպաստել է «Թի Էս Էս Սի Արմենիայի» տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն։ Այսինքն` ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008-ի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ Քոչարյանը ստացել է 3 միլիոն դոլար կաշառք։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը)։
«Ձեզ նվեր արեք և ընդունեք միջնորդությունը». Արմեն Գևորգյանի փաստաբանը` Աննա Դանիբեկյանին
Արմեն Գևորգյանն էլ մեղադրվում է այն բանի համար, որ 2006-ի փետրվարից մինչև 2008-ի ապրիլի 21-ը, հանդիսանալով պետական մարմնում պաշտոնատար անձ, վերոնշյալ գործարքի շրջանակներում Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ Սիլվա Համբարձումյանից ստացել է 309 միլիոն դրամին համարժեք 1 մլն դոլար կաշառք և օրինականացրել ստացված եկամուտները։
Լրահոս
0