00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նրանք պետք է լուրջ պատրաստված լինեն. մասնագետը` դպրոցում հոգեբանի պարտադիր հաստիքի մասին

© Sputnik / Aram NersesyanՄարտունիի (Արցախ) հրետակոծված դպրոցը
Մարտունիի (Արցախ) հրետակոծված դպրոցը - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2022
Մարտունիի (Արցախ) հրետակոծված դպրոցը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Մասնագետի պնդմամբ` դպրոցներում հոգեբանի հաստիքը կարևոր է հատկապես այս շրջանում, քանի որ պատերազմի պատճառով կորուստ ունեցող ընտանիքների երեխաները հոգեբանական խնդիրներ են ունենում։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Դպրոցներում հոգեբանի հաստիքը պարտադիր դարձնելը կարևոր է ոչ միայն երեխաների, այլև նրանց ծնողների ու դպրոցի անձնակազմի համար։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կամո Վարդանյանը։
44-օրյա պատերազմի որդեկորույս ծնողները հիմա օգնում են մյուսներին. զրույց հոգեբանի հետ
«Ամբողջ աշխարհում հոգեբանը կրթական համակարգերում մեծ պահանջարկ ունի։ Ողջունում եմ այդ որոշումը, որ վերջապես դպրոցներում պարտադիր կերպով կներառվի հոգեբանի հաստիքը։ Վերջին տարիներին, մեր երկրում ստեղծված իրավիճակի պատճառով, սահմանային խնդիրների հետ կապված լուրջ խնդիրներ ունենք։ Պատերազմներ են եղել, զոհեր ենք ունեցել։ Ընտանիքում կամ բարեկամների շրջանում կորուստներ ունեցող երեխաները հոգեբանական խնդիրներ են ունենում, և հոգեբանի ծառայությունը խիստ անհրաժեշտ է»,– նշեց Վարդանյանը։
Նրա խոսքով` դպրոցներում նման հաստիքի պարտադիր դարձնելը կարևոր է նաև այլ պատճառներով, օրինակ` դեռահասների ինքնասպանության կանխարգելման առումով։ Վարդանյանն ընդգծում է, որ դպրոցում աշխատող հոգեբանները պետք է լուրջ պատրաստվածություն ունենան, քանի որ նրանք աշխատում են անպաշտպան էակների հետ, և սխալ մոտեցումը կարող է ճակատագրական լինել։
«Հոգեբանության մեջ մի կարևոր սկզբունք կա` մի՛ վնասիր։ Մենք պետք է այդ բնագավառում աշխատենք այնպես, որ երեխային օգնելու փոխարեն որոշակի փորձությունների չենթարկենք։ Հենց դրանից ելնելով դպրոցում աշխատող հոգեբանները պետք է անպայման մագիստրոսական կոչում ունենան»,– ասաց մասնագետը։
Հարցին, արդյոք հնարավոր կլինի բոլոր դպրոցներն ապահովել համապատասխան կրթությամբ հոգեբաններով, Վարդանյանն ընդգծեց` քանակ կա, ուղղակի խնդիրը նրանում է, որ պետությունն իր ձեռքը վերցնի այդ հոգեբանների կարողությունների հսկողությունը։
Նշենք, որ «Կրթության մասին» օրենքում փոփոխություններով նախատեսվում է հաջորդ ուսումնական տարվանից բոլոր կրթական հաստատություններում պարտադիր դարձնել հոգեբանի հաստիքը։
Լրահոս
0