https://arm.sputniknews.ru/20221004/hujsy-mez-vra-piti-dnenq-gjumrium-qaghaqaciakan-nakhadzernutjamb-maqrvum-en-taqstvocnery-49241477.html
Հույսը մեզ վրա պիտի դնենք. Գյումրիում քաղաքացիական նախաձեռնությամբ մաքրվում են թաքստոցները
Հույսը մեզ վրա պիտի դնենք. Գյումրիում քաղաքացիական նախաձեռնությամբ մաքրվում են թաքստոցները
Sputnik Արմենիա
Սահմանին ստեղծված իրավիճակը «ստիպել» է մի խումբ գյումրեցիների մաքրել թաքստոցները: Աշխատանքը շատ է, աշխատուժի կարիքը` մեծ։ 04.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-04T08:55+0400
2022-10-04T08:55+0400
2022-10-04T08:55+0400
հայաստան
գյումրի
կամավոր
դպրոցական
աղբ
աստղիկ եդիգարյան
թաքստոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/01/49200826_0:0:1600:901_1920x0_80_0_0_b3c5adcc801f7390d602fb05e8f92ace.jpg
Ինչպես Հայաստանի մյուս տարածքներում, այնպես էլ Գյումրիում թաքստոցների համար նախատեսված տարածքները տարիներ շարունակ այլ նպատակների են ծառայել՝ բազմաբնակարան շենքերում վերածվել են պահեստարանների, հասարակական կառույցների տակ գտնվողները՝ աղբանոցների: Դեռ 44-օրյա պատերազմից հետո գյումրեցի Աստղիկ Եդիգարյանը որոշեց մաքրել այդ տարածքները: Ադրբեջանական վերջին հարձակումից հետո, գաղափարի շուրջ համախմբելով կամավորներին, նա անցավ գործի:«Հիմնականում մեծ տարածքների վրա ենք կենտրոնանում, որտեղ շատ մարդիկ կկարողանան թաքնվել: Մենք մաքրում ենք, Աստված տա` օգտագործելու կարիք չլինի»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա` ցույց տալով այն աղբը, որը կամավորները դուրս են հանել տարածքներից:Աստղիկի խոսքով` նախաձեռնությանը միացել են մարդիկ, որոնք չեն կարող հայրենիքի համար կարևոր ժամանակաշրջանում ձեռքերը ծալած նստել ու որևէ բան չանել:«Մենք էլ մեր մասով ենք փորձում մեր երկրին, մեր պետությանը օգուտ բերել»,- ավելացրեց նա։Աստղիկը նշեց` իրենց նախաձեռնությունը նաև համախմբում է մարդկանց ու սրտացավություն ձևավորվում հասարակության շրջանում, ամեն ինչ լավ կլինի, եթե յուրաքանչյուր մարդ իր բակից, իր նկուղից սկսի այդ աշխատանքը:Թեև տարածքները հիմնականում մասնավոր են, բայց նախաձեռնող խումբը դեռ որևէ խնդրի չի բախվել։Բնակելի թաղամասերի մեծ մասում ապաստարաններ ուղղակի չկան. փրկարար ծառայության գնդապետ«Մասնավորի հետ հեշտ է աշխատել. բոլոր տարածքների սեփականատերերը խանդավառությամբ արձագանքել են ու որոշակիորեն նաև աջակցել»,- ասաց նախաձեռնության հեղինակը։Կամավորների շարքում դպրոցականներ, ուսանողներ, տարբեր կառույցների աշխատակիցներ կան:12- ամյա Արմենակ Ասատրյանն իր ընկերների՝ «Հրայրք» ավանդական պարի խմբի հետ է միացել տարածքների մաքրման գործին, ասում է՝ չգիտեր տագնապի դեպքում ինչ պետք է անի, հիմա արդեն իր դասընկերներին կպատմի ու կփորձի նրանց էլ ներգրավել մաքրման աշխատանքներին:«Միացել եմ այս նախաձեռնությանը` մտածելով, որ յուրաքանչյուրիս պարտքն է նման աշխատանք իրականացնելը: Սա դեռ պետք է վաղուց արվեր, հիմա աշխատանքները բավական ինտենսիվ են ընթանում, աշխատում ենք ու կաշխատենք, ինչքան անհրաժեշտությունը զգացվի»,- ասաց տարածքների մաքրմանը միացած սոցիալական աշխատող Մելանյա Ռաֆայելյանը:Մաքրման աշխատանքներից բացի, նախաձեռնող խումբը կփորձի կահավորել տարածքները: Բավական գործ արդեն արվել է, բայց դեռ շատ անելիք կա. այնպես որ նոր կամավորների օգնող ձեռքերը չեն խանգարի։Հայաստանի ողջ տարածքում պատսպարանները բարեկարգվում են․ ԱԻՆ
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Արմենուհի Մխոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2360/57/23605773_297:46:846:595_100x100_80_0_0_656f445e799bc18f74429b49a7a32f17.jpg
Արմենուհի Մխոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2360/57/23605773_297:46:846:595_100x100_80_0_0_656f445e799bc18f74429b49a7a32f17.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/01/49200826_0:0:1600:1200_1920x0_80_0_0_c28c5ea670282e57dde4b525fcf021c9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արմենուհի Մխոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2360/57/23605773_297:46:846:595_100x100_80_0_0_656f445e799bc18f74429b49a7a32f17.jpg
հայաստան, գյումրի, կամավոր, դպրոցական, աղբ, աստղիկ եդիգարյան, թաքստոց
հայաստան, գյումրի, կամավոր, դպրոցական, աղբ, աստղիկ եդիգարյան, թաքստոց
Հույսը մեզ վրա պիտի դնենք. Գյումրիում քաղաքացիական նախաձեռնությամբ մաքրվում են թաքստոցները
Սահմանին ստեղծված իրավիճակը «ստիպել» է մի խումբ գյումրեցիների մաքրել թաքստոցները: Աշխատանքը շատ է, աշխատուժի կարիքը` մեծ։
Ինչպես Հայաստանի մյուս տարածքներում, այնպես էլ Գյումրիում թաքստոցների համար նախատեսված տարածքները տարիներ շարունակ այլ նպատակների են ծառայել՝ բազմաբնակարան շենքերում վերածվել են պահեստարանների, հասարակական կառույցների տակ գտնվողները՝ աղբանոցների: Դեռ 44-օրյա պատերազմից հետո գյումրեցի Աստղիկ Եդիգարյանը որոշեց մաքրել այդ տարածքները: Ադրբեջանական վերջին հարձակումից հետո, գաղափարի շուրջ համախմբելով կամավորներին, նա անցավ գործի:
«Հիմնականում մեծ տարածքների վրա ենք կենտրոնանում, որտեղ շատ մարդիկ կկարողանան թաքնվել: Մենք մաքրում ենք, Աստված տա` օգտագործելու կարիք չլինի»,-
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա` ցույց տալով այն աղբը, որը կամավորները դուրս են հանել տարածքներից:
Աստղիկի խոսքով` նախաձեռնությանը միացել են մարդիկ, որոնք չեն կարող հայրենիքի համար կարևոր ժամանակաշրջանում ձեռքերը ծալած նստել ու որևէ բան չանել:
«Մենք էլ մեր մասով ենք փորձում մեր երկրին, մեր պետությանը օգուտ բերել»,- ավելացրեց նա։
Աստղիկը նշեց` իրենց նախաձեռնությունը նաև համախմբում է մարդկանց ու սրտացավություն ձևավորվում հասարակության շրջանում, ամեն ինչ լավ կլինի, եթե յուրաքանչյուր մարդ իր բակից, իր նկուղից սկսի այդ աշխատանքը:
Թեև տարածքները հիմնականում մասնավոր են, բայց նախաձեռնող խումբը դեռ որևէ խնդրի չի բախվել։
«Մասնավորի հետ հեշտ է աշխատել. բոլոր տարածքների սեփականատերերը խանդավառությամբ արձագանքել են ու որոշակիորեն նաև աջակցել»,- ասաց նախաձեռնության հեղինակը։
Կամավորների շարքում դպրոցականներ, ուսանողներ, տարբեր կառույցների աշխատակիցներ կան:
12- ամյա Արմենակ Ասատրյանն իր ընկերների՝ «Հրայրք» ավանդական պարի խմբի հետ է միացել տարածքների մաքրման գործին, ասում է՝ չգիտեր տագնապի դեպքում ինչ պետք է անի, հիմա արդեն իր դասընկերներին կպատմի ու կփորձի նրանց էլ ներգրավել մաքրման աշխատանքներին:
«Միացել եմ այս նախաձեռնությանը` մտածելով, որ յուրաքանչյուրիս պարտքն է նման աշխատանք իրականացնելը: Սա դեռ պետք է վաղուց արվեր, հիմա աշխատանքները բավական ինտենսիվ են ընթանում, աշխատում ենք ու կաշխատենք, ինչքան անհրաժեշտությունը զգացվի»,- ասաց տարածքների մաքրմանը միացած սոցիալական աշխատող Մելանյա Ռաֆայելյանը:
Մաքրման աշխատանքներից բացի, նախաձեռնող խումբը կփորձի կահավորել տարածքները: Բավական գործ արդեն արվել է, բայց դեռ շատ անելիք կա. այնպես որ նոր կամավորների օգնող ձեռքերը չեն խանգարի։