00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

ՀՀ և ԱՀ նախկին նախագահների հանդիպումից սպասելիքները խիստ ուռճացված են. Բադալյան

Армен Бадалян / Բադալյան. Խնդիրն առնչվում է խաղաղության պայմանագրի քաղաքական լիեգիտիմությունն ապահովելուն
Բաժանորդագրվել
Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հանդիպմանն ու նրանց քննարկման առանցքում հայտնված հայ–ադրբեջանական խաղաղության պայմանագրի հեռանկարին։
Հայ–ադրբեջանական խաղաղության պայմանագիրն ամրագրելու համար իշխող քաղաքական ուժն իրավական տեսանկյունից որևէ խնդիր չունի և կարող է փաստաթուղթն անցկացնել բոլոր արարողակարգերով, բայց այստեղ խնդիրն առնչվում է փաստաթղթի քաղաքական լեգիտիմությանը, քաղաքական երաշխիքներին, որ հետո այն չի վերանայվի կամ չեղարկվի։ Sputnik Արմենիայի եթերում այս տեսակետը հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանն ասել էր, որ ստորագրվելիք փաստաթուղթը լինելու է կապիտուլյացիայի պայմանագիր, և այն իրավիճակում, որ այժմ Հայաստանն է, պետք է բոլոր վատ լուծումներից գտնել պակաս ցավալին։
«Երբ կնքվի խաղաղության պայմանագիրը ներկա իրողություններով, ապա դա լինելու է նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո կապիտուլյացիա երկուսը։ Եթե նորից իշխանության գա երկրորդ նախագահը, ապա չի բացառվում, որ կարող է ասել, թե այդ պայմանագիրը քաղաքական տեսակետից լեգիտիմ չէ և այդ իսկ պատճառով առ ոչինչ է, ուստի պետք է նորից սկսել պայմանագրային գործընթացը, ինչը ձեռնտու չէ Արևմուտքին»,– ասաց քաղտեխնոլոգը։
Բադալյանի դիտարկմամբ` Արևմուտքն ու ՀՀ առաջին նախագահը ցանկանում են, որ Արցախի ու Հայաստանի նախկին նախագահները միասին համաձայնեն կապիտուլյացիային, որպեսզի հետո քաղաքական վերանայման հարց չառաջանա և Արևմուտքի ու Ադրբեջանի պահանջները կատարվեն։
Ըստ նրա` հենց դա էր դրված նախկին նախագահների հանդիպման ժամանակ Լևոն Տեր–Պետրոսյանի առաջարկության ենթատեքստում, այսինքն` պետք է ապահովվի խաղաղության պայմանագրի քաղաքական լեգիտիմությունը, ուստի հնարավոր գլխացավանքից խուսափելու համար Արևմուտքն ու առաջին նախագահը ցանկանում են, որ ընդդիմադիր խմբակցությունները վերադառնան խորհրդարան և իշխող մեծամասնության հետ վավերացնեն պայմանագիրը։
«Նրանք կարող են կառավարությանը ջախջախիչ քննադատության ենթարկել, բայց պետք է ապահովեն ԱԺ–ի լեգիտիմությունը, որպեսզի նույնիսկ իշխանափոխության դեպքում ասվի, որ լեգիտիմ խորհրդարանն է վավերացրել խաղաղության պայմանագիրը»,– ասաց քաղտեխնոլոգը։
Անդրադառնալով նախկին նախագահների հանդիպման նշանակությանը` Բադալյանն ընդգծեց, որ երբ դիտարկվում է մի ձևաչափ այն հույսով, որ նախկին նախագահները դիցուք կարող են գործող իշխանությանը հեռացնելու որոշում կայացնել, ապա այդ դեպքում պետք է հաշվի առնել, թե նրանք ինչ ռեսուրսների են տիրապետում, իսկ մնացածն ունի տասներորդական նշանակություն։
«ՀՀ առաջին նախագահի թիկունքում փաստացի գոյություն չունեցող ՀԱԿ–ն է, որը վերջին համապետական ընտրություններում ստացավ բավականին քիչ ձայներ, իսկ ՏԻՄ ընտրություններում ունեցավ ընդամենը մեկ ավագանի։ Երկրորդ նախագահի թիկունքում կանգնած ուժը զգալիորեն զիջել է դիրքերը 2021 թվականի ԱԺ ընտրությունների համեմատ, նույնը վերաբերում է նաև երրորդ նախագահի թիկունքում կանգնած ՀՀԿ–ին։ Արցախի նախկին ղեկավարները քաղաքական ուժ չունեն, իսկ կաթողիկոսը քաղաքական գործիչ չէ»,– պարզաբանեց Բադալյանը։
Նրա պնդմամբ` ՀՀ և ԱՀ նախկին նախագահների հանդիպումից սպասելիքները խիստ ուռճացված են, որովհետև դա ընդամենը նախկին ղեկավարների քննարկում է տարբեր խնդիրների վերաբերյալ, և քանի որ ներքաղաքական դաշտում ակտիվ զարգացումներ տեղի չեն ունենում, ապա նման իրադարձությունը հայտնվում է ուշադրության կենտրոնում։
Հիշեցնենք` սեպտեմբերի 22-ին Մայր աթոռում տեղի էր ունեցել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի և Հայաստանի նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ինչպես նաև ԼՂՀ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հանդիպումը։
Հանդիպման ավարտին Մայր աթոռը տարածել էր հաղորդագրություն, որտեղ ասված էր. «Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում։ Որոշում է կայացվել շարունակել հանդիպումները»։
Սեպտեմբերի 30–ին հայտնի դարձավ, որ Գարեգին Բ-ն և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին հանդիպել են։
Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանն այսօր հայտնեց, որ Վեհափառ Հայրապետը առանձին քննարկումներ կունենա Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հետ, որոնց արդյունքում կհստակեցվի նույն ձևաչափով հանդիպումների շարունակությունը։
Լրահոս
0