https://arm.sputniknews.ru/20221004/gegharquniqi-marzum-31-amja-tghamardy-tuzhel-e-akani-pajtjunic-49266258.html
Գեղարքունիքի մարզում 31-ամյա տղամարդը տուժել է ականի պայթյունից
Գեղարքունիքի մարզում 31-ամյա տղամարդը տուժել է ականի պայթյունից
Sputnik Արմենիա
Ճամբարակ քաղաքի բնակիչը պատահաբար կանգնել է ականի վրա, ինչի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել։ 04.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-04T11:33+0400
2022-10-04T11:33+0400
2022-10-04T11:35+0400
ճամբարակ
պայթյուն
ական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/14/24991353_0:32:1600:932_1920x0_80_0_0_9373b5bcf2a2ff07d85cdcde3867b17b.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզում ական է պայթել, որի հետևանքով տուժել է 31–ամյա տղամարդ, հայտնում է Shamshyan.com–ը։Մասնավորապես, հոկտեմբերի 2-ին, ժամը 20։00-ի սահմաններում «Ճամբարակի առողջության կենտրոնից» ահազանգ է ստացվել ոստիկանության Ճամբարակի բաժին, որ «աջ ոտնաթաթի պայթունաալիքային սալջարդ» մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ադրբեջանցի տղամարդիկ են պայթել ականի վրաՈստիկանները պարզել են, որ վիրավորը Ճամբարակ քաղաքի բնակիչ 31-ամյա Սուրեն Լ․-ն է, որը նույն օրը, ժամը 18։00-ի սահմաններում պատահաբար կանգնել է ականի վրա, ինչի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել։Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
ճամբարակ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/14/24991353_179:0:1600:1066_1920x0_80_0_0_97615378d521e0d974e3dd91f1b805c4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ճամբարակ, պայթյուն, ական
Գեղարքունիքի մարզում 31-ամյա տղամարդը տուժել է ականի պայթյունից
11:33 04.10.2022 (Թարմացված է: 11:35 04.10.2022) Ճամբարակ քաղաքի բնակիչը պատահաբար կանգնել է ականի վրա, ինչի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզում ական է պայթել, որի հետևանքով տուժել է 31–ամյա տղամարդ, հայտնում է
Shamshyan.com–ը։
Մասնավորապես, հոկտեմբերի 2-ին, ժամը 20։00-ի սահմաններում «Ճամբարակի առողջության կենտրոնից» ահազանգ է ստացվել ոստիկանության Ճամբարակի բաժին, որ «աջ ոտնաթաթի պայթունաալիքային սալջարդ» մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Ճամբարակ քաղաքի բնակիչ 31-ամյա Սուրեն Լ․-ն է, որը նույն օրը, ժամը 18։00-ի սահմաններում պատահաբար կանգնել է ականի վրա, ինչի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։