https://arm.sputniknews.ru/20221004/em-n-adrbejani-het-gazajin-hamadzajnagir-e-knqel-voch-i-vnas-mardu-iravunqneri-bvorel-49310682.html
ԵՄ-ն Ադրբեջանի հետ գազային համաձայնագիր է կնքել ոչ ի վնաս մարդու իրավունքների. Բորել
ԵՄ-ն Ադրբեջանի հետ գազային համաձայնագիր է կնքել ոչ ի վնաս մարդու իրավունքների. Բորել
Sputnik Արմենիա
Այս տարի Ադրբեջանը Եվրոպային 50 տոկոսով ավելի շատ գազ կմատակարարի, ինչը, ըստ եվրոպացի պաշտոնյայի, էներգետիկ ճգնաժամի բարդ պայմաններում է արվում։ 04.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-04T23:39+0400
2022-10-04T23:39+0400
2022-10-05T21:12+0400
ժոզեպ բորել
գազ
պայմանագիր
ադրբեջան
հայ-ադրբեջանական
եվրոպա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39639570_0:0:1600:901_1920x0_80_0_0_ec29cf1e8d3ee87f56188cebbb821d6b.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik․Եվրամիությունն էներգետիկ համաձայնագիր է կնքել Ադրբեջանի հետ գազի մատակարարումների ավելացման վերաբերյալ` էներգետիկ ճգնաժամի բարդ պայմաններում։Դա արվել է ոչ ի վնաս մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ Եվրախորհրդարանի պատգամավորների առջև մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին վերջին սրացումը և ԵՄ արձագանքը այդ իրադարձություններին:Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը բարդ պայմաններում անձամբ է մեկնել Ադրբեջան՝ քննարկելու այդ համաձայնագիրը։«Ես կարող եմ ձեզ հավաստիացնել, որ այդ էներգետիկ համաձայնագիրը չի կնքվել ի վնաս մարդու իրավունքների կամ ժողովրդավարության»,- նշել է նա:Հիշեցնենք, որ ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո Եվրախորհրդարանի նիստում ԵԽ պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամինը կոչ արեց անհապաղ պատժամիջոցների փաթեթ նախապատրաստել Ադրբեջանի դեմ։ Ֆրանսիացի պատգամավորը կարծիք հայտնեց, եվրոպական երկրները պետք է դադարեցնեն այդ հանցավոր պետությանը վերաբերվել որպես լիիրավ գործընկեր և ֆինանսավորել այդ սպառնալիքը՝ նրանից գազ գնելով։Հավելենք, որ արևմտյան երկրները բախվել են էներգառեսուրսների գների աճին և գնաճի ավելացմանը՝ ռուս–ուկրաինական հակամարտության ֆոնին Մոսկվայի դեմ պատժամիջոցներ սահմանելուց և ռուսական վառելիքից հրաժարվելուց հետո։ Վառելիքի, առաջին հերթին՝ գազի թանկացման հետևանքով ԱՄՆ-ում և եվրոպական պետություններում արդյունաբերությունը զրկվել է մրցակցային բազմաթիվ առավելություններից, ինչն ազդել է նաև տնտեսության այլ ճյուղերի վրա։
ադրբեջան
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39639570_122:0:1526:1053_1920x0_80_0_0_dbae0228e8b443c196f4801a0b93fb3b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ժոզեպ բորել, գազ, պայմանագիր, ադրբեջան, հայ-ադրբեջանական, եվրոպա, ռուսաստան
ժոզեպ բորել, գազ, պայմանագիր, ադրբեջան, հայ-ադրբեջանական, եվրոպա, ռուսաստան
ԵՄ-ն Ադրբեջանի հետ գազային համաձայնագիր է կնքել ոչ ի վնաս մարդու իրավունքների. Բորել
23:39 04.10.2022 (Թարմացված է: 21:12 05.10.2022) Այս տարի Ադրբեջանը Եվրոպային 50 տոկոսով ավելի շատ գազ կմատակարարի, ինչը, ըստ եվրոպացի պաշտոնյայի, էներգետիկ ճգնաժամի բարդ պայմաններում է արվում։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik․Եվրամիությունն էներգետիկ համաձայնագիր է կնքել Ադրբեջանի հետ գազի մատակարարումների ավելացման վերաբերյալ` էներգետիկ ճգնաժամի բարդ պայմաններում։Դա արվել է ոչ ի վնաս մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ Եվրախորհրդարանի պատգամավորների առջև մեկնաբանելով
հայ-ադրբեջանական սահմանին վերջին սրացումը և ԵՄ արձագանքը այդ իրադարձություններին:
«Ադրբեջանը մեզ 8 միլիարդ խորանարդ մետր գազ է մատակարարում։ Այդպես է եղել անցյալ տարի, և այս տարի այդ համաձայնագրի միջոցով մենք կարող ենք այն ավելացնել մինչև 12 մլրդ խորանարդ մետր։ Ավելացումը կկազմի 50 տոկոս»,- ասել է Բորելը։
Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը բարդ պայմաններում անձամբ է մեկնել Ադրբեջան՝ քննարկելու այդ համաձայնագիրը։
«Ես կարող եմ ձեզ հավաստիացնել, որ այդ էներգետիկ համաձայնագիրը չի կնքվել ի վնաս մարդու իրավունքների կամ ժողովրդավարության»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ
ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո Եվրախորհրդարանի նիստում
ԵԽ պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամինը կոչ արեց անհապաղ պատժամիջոցների փաթեթ նախապատրաստել Ադրբեջանի դեմ։ Ֆրանսիացի պատգամավորը կարծիք հայտնեց, եվրոպական երկրները պետք է դադարեցնեն այդ հանցավոր պետությանը վերաբերվել որպես լիիրավ գործընկեր և ֆինանսավորել այդ սպառնալիքը՝ նրանից գազ գնելով։
Հավելենք, որ արևմտյան երկրները բախվել են էներգառեսուրսների գների աճին և գնաճի ավելացմանը՝ ռուս–ուկրաինական հակամարտության ֆոնին Մոսկվայի դեմ պատժամիջոցներ սահմանելուց և ռուսական վառելիքից հրաժարվելուց հետո։ Վառելիքի, առաջին հերթին՝ գազի թանկացման հետևանքով ԱՄՆ-ում և եվրոպական պետություններում արդյունաբերությունը զրկվել է մրցակցային բազմաթիվ առավելություններից, ինչն ազդել է նաև տնտեսության այլ ճյուղերի վրա։