https://arm.sputniknews.ru/20221004/azhn-qnnarkum-e-44-orja-paterazmi-qnnich-handznazhvoghvovi-zhamkety-erkaracnelu-harcy-49268762.html
ԱԺ–ն քննարկում է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ժամկետը երկարացնելու հարցը
ԱԺ–ն քննարկում է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ժամկետը երկարացնելու հարցը
Sputnik Արմենիա
Հանձնաժողովի ստեղծման հաջորդ օրը` փետրվարի 11-ին, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարեցին, որ որոշում են կայացրել չմասնակցել իշխանությունների... 04.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-04T12:44+0400
2022-10-04T12:44+0400
2022-10-04T12:44+0400
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
անդրանիկ քոչարյան
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/19/28781962_0:0:1600:901_1920x0_80_0_0_e0ad85283f38d9bc1e88554e286401da.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը կերկարաձգվի ևս 6 ամսով։Այս մասին այսօր ԱԺ–ի նիստում հայտնեց հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը։Նա հայտնեց, որ ներկա պահին հանձնաժողովն ուսումնասիրում է ս.թ. հունիսի վերջին ՊՆ–ից ստացված՝ հանձնաժողովի կողմից պահանջված փաստաթղթերի փաթեթը։Հանձնաժողովի ղեկավարը նաև հայտնեց, որ որոշ փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հանձնաժողովը կարիք է ունենում ՊՆ–ից լրացուցիչ փաստաթղթեր ու տվյալներ պահանջելու։Անդրանիկ Քոչարյանը նաև հայտնեց, որ հանձնաժողովը կազմել է այն անձանց ցանկը, որոնք քննիչ հանձնաժողովի աշխատանքների երկարացման դեպքում պետք է հրավիրվեն հանձնաժողովի նիստում պարզաբանումներ տալու։«Ուզում եմ տեղյակ պահել ձեզ, որ երկու հրավիրյալների արդեն նամակ ուղարկել ենք, և պարոն Վարդան Օսկանյանը հեռավար եղանակով արդեն իր դժգոհությունն է արտահայտել, որը որևէ ձևով չի արտահայտում հանձնաժողովի աշխատանքներին նրա չմասնակցելու անհրաժեշտությունը։ Նա պետք է գա, և պետք է բոլորը գան»,– ասաց Քոչարյանը։ Օսկանյանը 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով չի գնա, նախկին պաշտոնյան բացատրել է` ինչուՀիշեցնենք` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 10.02.2022 թվականին։ Օրենքով ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետը 6 ամիս է։Ընդդիմադիր խմբակցություններից հանձնաժողովին անդամակցում են «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը, «Հայաստան» խմբակցության անդամներ Աննա Գրիգորյանը, Գեղամ Մանուկյանն ու Գեղամ Նազարյանը։Հանձնաժողովի ստեղծման հաջորդ օրը` փետրվարի 11-ին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարեցին, որ որոշում են կայացրել չմասնակցել իշխանությունների ստեղծած քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, քանի որ Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ գործող հանձնաժողովը, նրանց համոզմամբ, զուրկ է օբյեկտիվ լինելու հնարավորությունից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/19/28781962_177:0:1600:1067_1920x0_80_0_0_60fb22ce6706c7640a8048b1bd4d85d7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, անդրանիկ քոչարյան, աժ (ազգային ժողով)
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, անդրանիկ քոչարյան, աժ (ազգային ժողով)
ԱԺ–ն քննարկում է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ժամկետը երկարացնելու հարցը
Հանձնաժողովի ստեղծման հաջորդ օրը` փետրվարի 11-ին, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարեցին, որ որոշում են կայացրել չմասնակցել իշխանությունների ստեղծած քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը կերկարաձգվի ևս 6 ամսով։
Այս մասին այսօր ԱԺ–ի նիստում հայտնեց հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը։
Նա հայտնեց, որ ներկա պահին հանձնաժողովն ուսումնասիրում է ս.թ. հունիսի վերջին ՊՆ–ից ստացված՝ հանձնաժողովի կողմից պահանջված փաստաթղթերի փաթեթը։
«Այն ներառում է շուրջ 3500 օպերատիվ մակարդակի տեքստային և գրաֆիկական փաստաթղթեր, ընդհանուր` 10 000–ից ավելի էջ ծավալով, որը դեռ վերջնական չէ։ Այս երկու օրվա ընթացքում ստացել ենք էլի մեծ ծավալով մեզ հետաքրքրող փաստաղթեր ՊՆ–ից, որոնք գտնվում են ուսումնասիրման փուլում»,– ասաց Քոչարյանը։
Հանձնաժողովի ղեկավարը նաև հայտնեց, որ որոշ փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հանձնաժողովը կարիք է ունենում ՊՆ–ից լրացուցիչ փաստաթղթեր ու տվյալներ պահանջելու։
Անդրանիկ Քոչարյանը նաև հայտնեց, որ հանձնաժողովը կազմել է այն անձանց ցանկը, որոնք քննիչ հանձնաժողովի աշխատանքների երկարացման դեպքում պետք է հրավիրվեն հանձնաժողովի նիստում պարզաբանումներ տալու։
«Ուզում եմ տեղյակ պահել ձեզ, որ երկու հրավիրյալների արդեն նամակ ուղարկել ենք, և պարոն Վարդան Օսկանյանը հեռավար եղանակով արդեն իր դժգոհությունն է արտահայտել, որը որևէ ձևով չի արտահայտում հանձնաժողովի աշխատանքներին նրա չմասնակցելու անհրաժեշտությունը։ Նա պետք է գա, և պետք է բոլորը գան»,– ասաց Քոչարյանը։
Հիշեցնենք` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 10.02.2022 թվականին։ Օրենքով ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետը 6 ամիս է։
Ընդդիմադիր խմբակցություններից հանձնաժողովին անդամակցում են «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը, «Հայաստան» խմբակցության անդամներ Աննա Գրիգորյանը, Գեղամ Մանուկյանն ու Գեղամ Նազարյանը։
Հանձնաժողովի ստեղծման հաջորդ օրը` փետրվարի 11-ին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարեցին, որ որոշում են կայացրել չմասնակցել իշխանությունների ստեղծած քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, քանի որ Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ գործող հանձնաժողովը, նրանց համոզմամբ, զուրկ է օբյեկտիվ լինելու հնարավորությունից։