https://arm.sputniknews.ru/20221002/rvoza-lini-snap-y-dardzel-e-evratesili-patmutjan-amenashat-lseli-5-ergic-meky-spotify-um-49213896.html
Ռոզա Լինի Snap-ը դարձել է Եվրատեսիլի պատմության ամենաշատ լսվող 5 երգից մեկը Spotify-ում
Ռոզա Լինի Snap-ը դարձել է Եվրատեսիլի պատմության ամենաշատ լսվող 5 երգից մեկը Spotify-ում
Sputnik Արմենիա
«Ֆեյսբուքի» բազմաթիվ օգտատերեր, որոնք ապրում են աշխարհի տարբեր երկրներում, նշել են, որ իրենց մոտ էլ` Իտալիայում, Իսպանիայում, Դուբայում, Բելգիայում... 02.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-02T16:35+0400
2022-10-02T16:35+0400
2022-10-02T16:46+0400
ռոզա լին
երգ
եվրատեսիլ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1a/44215918_0:51:1600:951_1920x0_80_0_0_a679aa47cc2ede726b528236d92b598b.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. «Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինի Snap երգը դարձել է մրցույթի պատմության ամենաշատ լսելի 5 երգից մեկը Spotify-ում։ Այս մասին տեղեկանում ենք «Առաջին ալիքի» «Ֆեյսբուքի» էջից։««SNAP»-ը նույնիսկ առաջ է անցել աշխարհահռչակ ABBA խմբի «Waterloo»-ից»,– գրված է հրապարակման մեջ։Գրառմանը կից բազմաթիվ հայազգի օգտատերեր, որոնք ապրում են աշխարհի տարբեր երկրներում, նշել են, որ իրենց մոտ էլ ռադիոյով հաճախակի լսում են այդ երգը։«Բելգիայում տարբեր ռադիոալիքներով լսում ենք, բազմամարդ վայրերում այս երգի ժամանակ բոլորին Մուրադի հայացքով եմ նայում», «Իտալական ռադիոյով ամեն օր այդ երգն է հնչում», «Գերմանական ռադիոյով էլ են շատ հաճախ միացնում», «Դուբայում էլ շատ հաճախ ռադիոյով եթեր են տալիս», «Օրը 5-6 անգամ իսպանական ռադիոյով պտտվում է Ռոզա Լինի երգը»,– գրում են օգտատերերը։Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2022»–ի եզրափակիչում Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինն իր Snap երգով զբաղեցրել էր 20-րդ հորիզոնականը։ Մրցույթին մասնակցելու նպատակով Թուրին պատվիրակություն ուղարկելու համար ծախսվել էր մոտ 18 մլն դրամ, որը ներառում էր ճանապարհածախսն ու հյուրանոցը։ Հանրային հեռուստաընկերությունն ընդհանուր առմամբ «Եվրատեսիլ-2022»–ին մասնակցելու վրա շուրջ 40 հազար դոլար է ծախսել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1a/44215918_0:0:1423:1067_1920x0_80_0_0_cda64dde5eeb4f229b5c1affde86318e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռոզա լին, երգ, եվրատեսիլ
Ռոզա Լինի Snap-ը դարձել է Եվրատեսիլի պատմության ամենաշատ լսվող 5 երգից մեկը Spotify-ում
16:35 02.10.2022 (Թարմացված է: 16:46 02.10.2022) «Ֆեյսբուքի» բազմաթիվ օգտատերեր, որոնք ապրում են աշխարհի տարբեր երկրներում, նշել են, որ իրենց մոտ էլ` Իտալիայում, Իսպանիայում, Դուբայում, Բելգիայում, Գերմանիայում, ռադիոյով հաճախակի լսում են այդ երգը։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. «Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինի Snap երգը դարձել է մրցույթի պատմության ամենաշատ լսելի 5 երգից մեկը Spotify-ում։ Այս մասին տեղեկանում ենք
«Առաջին ալիքի» «Ֆեյսբուքի» էջից։ ««SNAP»-ը նույնիսկ առաջ է անցել աշխարհահռչակ ABBA խմբի «Waterloo»-ից»,– գրված է հրապարակման մեջ։
Գրառմանը կից բազմաթիվ հայազգի օգտատերեր, որոնք ապրում են աշխարհի տարբեր երկրներում, նշել են, որ իրենց մոտ էլ ռադիոյով հաճախակի լսում են այդ երգը։
«Բելգիայում տարբեր ռադիոալիքներով լսում ենք, բազմամարդ վայրերում այս երգի ժամանակ բոլորին Մուրադի հայացքով եմ նայում», «Իտալական ռադիոյով ամեն օր այդ երգն է հնչում», «Գերմանական ռադիոյով էլ են շատ հաճախ միացնում», «Դուբայում էլ շատ հաճախ ռադիոյով եթեր են տալիս», «Օրը 5-6 անգամ իսպանական ռադիոյով պտտվում է Ռոզա Լինի երգը»,– գրում են օգտատերերը։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2022»–ի եզրափակիչում Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինն իր Snap երգով զբաղեցրել էր 20-րդ հորիզոնականը։ Մրցույթին մասնակցելու նպատակով Թուրին պատվիրակություն ուղարկելու համար ծախսվել էր մոտ 18 մլն դրամ, որը ներառում էր ճանապարհածախսն ու հյուրանոցը։ Հանրային հեռուստաընկերությունն ընդհանուր առմամբ «Եվրատեսիլ-2022»–ին մասնակցելու վրա շուրջ 40 հազար դոլար է ծախսել։