https://arm.sputniknews.ru/20221002/mirzvojany-amn-hamanakhagahin-e-nerkajacrel-adrbejani-verjin-razmakan-agresiaji-manramasnery-49218308.html
Միրզոյանը ԱՄՆ համանախագահին է ներկայացրել Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի մանրամասները
Միրզոյանը ԱՄՆ համանախագահին է ներկայացրել Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի մանրամասները
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Հոկտեմբերի 2-ին աշխատանքային այցով Ժնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ... 02.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-02T19:42+0400
2022-10-02T19:42+0400
2022-10-02T19:47+0400
ֆիլիպ ռիքեր
ժնև
արարատ միրզոյան
հայաստան
ադրբեջան
եահկ մինսկի խումբ
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/02/49217600_0:101:1600:1002_1920x0_80_0_0_8804aff8c207417e1bc6007058718019.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Հոկտեմբերի 2-ին աշխատանքային այցով Ժնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ, տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարությունից։ԱԳ նախարարը ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի մանրամասները, կարևորել դրա հետևանքների վերացման և նոր ագրեսիաների կանխման գործում միջազգային գործընկերների կողմից հստակ քայլերի կատարումը, այդ թվում` միջազգային մեխանիզմների ներդրումը։Հաղորդագրության մեջ նշվում է, որ զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող մի շարք հարցերի, մտքեր փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ:Հիշեցնենք, որ ավելի վաղ Միրզոյանը հանդիպում էր ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ, որն այսօր առավոտյան արձագանքել էր Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հայ ռազմագերիների սպանությանը: Եվրոպացի պաշտոնյան իր Twitter-ում ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում հայտնված կադրերը սարսափելի է անվանել։Հավելենք, որ այսօր առավոտյան ադրբեջանական տելեգրամ-ալիքներում տեսանյութ էր տարածվել, որտեղ ցուցադրվում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գնդակահարում հայ գերիներին։ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պահանջել էր հստակ գնահատական տալ ադրբեջանական ԶՈւ–ի այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին։
ժնև
ադրբեջան
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/02/49217600_118:0:1541:1067_1920x0_80_0_0_90c2fe4a82e876b481c6d0d40624ebf0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆիլիպ ռիքեր, ժնև, արարատ միրզոյան, հայաստան, ադրբեջան, եահկ մինսկի խումբ, ամն
ֆիլիպ ռիքեր, ժնև, արարատ միրզոյան, հայաստան, ադրբեջան, եահկ մինսկի խումբ, ամն
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Հոկտեմբերի 2-ին աշխատանքային այցով Ժնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ, տեղեկացնում են
ՀՀ արտգործնախարարությունից։
ԱԳ նախարարը ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի մանրամասները, կարևորել դրա հետևանքների վերացման և նոր ագրեսիաների կանխման գործում միջազգային գործընկերների կողմից հստակ քայլերի կատարումը, այդ թվում` միջազգային մեխանիզմների ներդրումը։
Անդրադառնալով Ադրբեջանի ԶՈւ կողմից առանձնակի դաժանությամբ իրականացված պատերազմական հանցագործություններին, որոնց վերաբերյալ տեսանյութերն ադրբեջանական կողմը լայնորեն տարածում է սոցիալական ցանցերում` նախարար Միրզոյանն ընդգծել է, որ հայկական կողմը գործադրելու է բոլոր ջանքերը` մեղավորներին համարժեք պատասխանատվության ենթարկելու համար։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող մի շարք հարցերի, մտքեր փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Միրզոյանը հանդիպում էր ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ, որն այսօր առավոտյան
արձագանքել էր Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հայ ռազմագերիների սպանությանը:
Եվրոպացի պաշտոնյան իր Twitter-ում ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում հայտնված կադրերը սարսափելի է անվանել։
Հավելենք, որ այսօր առավոտյան ադրբեջանական տելեգրամ-ալիքներում տեսանյութ էր տարածվել, որտեղ ցուցադրվում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գնդակահարում հայ գերիներին։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պահանջել էր հստակ գնահատական տալ ադրբեջանական ԶՈւ–ի այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին։