00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Մհեր Գրիգորյան
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» չի լինելու․ Մհեր Գրիգորյան
17:08
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ է քննարկել ՀՀ ԱԽ քարտուղարը ԿՀՎ–ում. քաղաքագետը տարբերակներ է նշում

© Sputnik / Aram NersesyanԱրմեն Գրիգորյան
Արմեն Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 02.10.2022
Արմեն Գրիգորյան
Բաժանորդագրվել
Արմեն Գրիգորյանն ԱՄՆ–ում աշխատանքային հանդիպումներ է ունեցել ԿՀՎ–ի` Լենգլիում գտնվող գլխամասային գրասենյակում, ինչի մասին մանրամասներ չեն հայտնում։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության գլխամասային գրասենյակում միանգամից մի քանի թեմա է քննարկել, որոնք վերաբերում են Հարավային Կովկասում իրավիճակին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է քաղաքագետ, Ամերիկյան ուսումնասիրությունների հայկական կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյանը։
Սեպտեմբերի 30-ին Արմեն Գրիգորյանն ԱՄՆ–ում աշխատանքային հանդիպումներ է ունեցել ԿՀՎ–ի` Լենգլիում գտնվող գլխամասային գրասենյակում, ինչի մասին նա գրել է «Ֆեյսբուքի» իր էջում, սակայն այլ մանրամասներ չի հայտնել։
«Հետևելով այն ուղղություններին, որոնք սպասարկում է Արմեն Գրիգորյանը, այն է` հայ–ադրբեջանական կարգավորման մի գիծը` Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ համատեղ, ամենայն հավանականությամբ, քննարկվել է հայ–ադրբեջանական կարգավորումը։ Չեմ բացառում, որ անդրադարձ է եղել նաև աշխարհաքաղաքական թեմաներին, Հարավային Կովկասում ԱՄՆ–ի հետաքրքրություններին և այլն»,– նշեց փորձագետը։
Այս համատեքստում քաղաքագետը հիշեցրեց, որ հուլիսին էլ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բերնսն էր Հայաստան եկել։ Այդ այցի շրջանակում քննարկվել էին միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին, ինչպես նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին վերաբերող հարցեր։ Սարգսյանը չի բացառում, որ սա Գրիգորյանի պատասխան այցն էր, և Երևանում հնչած բոլոր թեմաներն այնտեղ ավելի մանրամասն են քննարկվել։
«Պետք է հաշվի առնել, որ Հայաստանը փորձում է Ռուսաստանի և ԱՄՆ–ի փորձի հիման վրա արտաքին հետախուզական ծառայություն հիմնել և հնարավոր է՝ հույս ունի Վաշինգտոնի մասնագիտական աջակցությունը ստանալ։ Անձամբ Հայաստանը չի կարող հետաքրքիր լինել տեղեկությունների փոխանակման առումով, քանի որ դժվար թե այնպիսի տեղեկություններ իմանանք, որին ամերիկյան ծառայություններում չեն տիրապետում»,– ասաց Սարգսյանը։
Այս ամենի հետ մեկտեղ, քաղաքագետը կարծում է, որ բանակցությունների կարևոր մաս է դարձել Հարավային Կովկասում ԱՄՆ–ի հետաքրքրությունների հարցը, որպեսզի հավասարակշռեն Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը։
Խոսելով Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի փոփոխության վերաբերյալ փորձագիտական շրջանակների կանխատեսումների մասին` Սարգսյանը նշեց, որ պաշտոնական Երևանը դեռևս անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ չի իրականացրել։ Հայ պաշտոնյաների` ԱՄՆ հաճախակի այցերն այնպիսի տպավորություն են ստեղծում, որ երկրի իշխանությունները վեկտորի փոփոխություն են պլանավորում կամ դա են ցանկանում։
Արմեն Գրիգորյանը Վաշինգտոնում խոսել է Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ագրեսիայի մասին
«Սա դժվար գործընթաց է, այն հնարավոր չի մեկ օրում իրականացնել։ Պետք է հաշվի առնվեն բոլոր պլյուսներն ու մինուսները։ Չեմ կարծում, որ առաջիկայում Հայաստանը կարող է վեկտորի կտրուկ փոփոխության գնալ։ Պետք է հասկանալ, թե որքանով է Հայաստանը պատրաստ Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելուն։ Երկրում այդ մասին գիտի միայն մի քանի մարդ։ Փորձագիտական շրջանակները քննարկում են այս թեման, սակայն նման սցենարի իրատեսությունը դժվար է գնահատել»,– նկատեց նա։
Սարգսյանը վստահ է` գլոբալ աշխարհաքաղաքական ցնցումների ֆոնին ՀՀ իշխանությունների ցանկացած չհաշվարկված քայլ կարող է կործանարար ազդեցություն ունենալ։ Որոշում կայացնելու համար պետք են հստակ հաշվարկներ, ռազմավարական տեսլական, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային խաղացողների կողմից երաշխիքներ։
«Եթե այդ ամենը չկա, ապա իշխանությունները հերթական կործանարար հարվածը կհասցնեն Հայաստանին, ընդ որում պետք է հաշվի առնվեն ռիսկերն ինչպես վեկտորի փոփոխության, այնպես էլ դրա պահպանման պարագայում»,– ընդգծեց քաղաքագետը։
Փորձագետի կարծիքով, միայն հավաքական Արևմուտքի գործողությունները կարող են պատասխանել այն հարցին, թե որքանով են արժեքավոր իրենց խոստումները։ Նա կոչ արեց Հայաստանի իշխանություններին որոշումներ կայացնելուց առաջ ուսումնասիրել պատմական փորձը և անալիզի ենթարկել ներկա աշխարհաքաղաքական իրողությունները։
«Մենք գիտենք ինչպես Արևմուտքի` Վրաստանին և Ուկրաինային տված խոստումները, այնպես էլ Ռուսաստանի խոստումները՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակման դեպքում պաշտպանության վերաբերյալ։ Պետք է այս ամենը վերլուծել և հստակ հաշվարկել»,– եզրափակեց Սարգսյանը։
Նշենք, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 25-ին ուղևորվել է Վաշինգտոն։ Այցի շրջանակներում նա արդեն մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ խորհրդակցություններ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Վերջինիս միջնորդությամբ Վաշինգտոնում կայացել է հանդիպում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։
Լրահոս
0