https://arm.sputniknews.ru/20221002/hrvomi-papy-dimel-e-rd-in-ev-ukrainajin-hakamartutjuny-dadarecnelu-kvochvov-49213782.html
Հռոմի պապը դիմել է ՌԴ-ին և Ուկրաինային հակամարտությունը դադարեցնելու կոչով
Հռոմի պապը դիմել է ՌԴ-ին և Ուկրաինային հակամարտությունը դադարեցնելու կոչով
Sputnik Արմենիա
Հռոմի պապը դիմել է նաև տարբեր երկրների «բոլոր պատասխանատու քաղաքական գործիչներին»՝ խնդրելով իրենց հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անել ճգնաժամին վերջ... 02.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-02T16:50+0400
2022-10-02T16:50+0400
2022-10-02T16:50+0400
հռոմի պապ
հռոմի սրբազան քահանայապետ ֆրանցիսկոս պապ
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/19/36874589_0:0:1601:901_1920x0_80_0_0_045f6a07978f1f6a8ac8c3c5d8580a05.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել Ռուսաստանին և Ուկրաինային դադարեցնել հակամարտությունը և խաղաղ կարգավորման ուղիներ փնտրել։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Վատիկանի Առաքելական պալատի պատուհանից հավատացյալներին ուղղված ավանդական կիրակնօրյա ուղերձը սկսելուց առաջ նա հայտարարել է, որ մարդկությունը կրկին կանգնած է միջուկային սպառնալիքի առջև։Ֆրանցիսկոսը պարզաբանել է, որ իր «կոչն ուղղված է Ռուսաստանի նախագահին՝ աղաչելով նրան, այդ թվում՝ սեփական ժողովրդի հանդեպ սիրուց» դադարեցնել էսկալացիան: «Ես դիմում եմ Ուկրաինայի նախագահին՝ կոչ անելով բաց լինել աշխարհի լուրջ առաջարկների առաջ»,-ասել է Ֆրանցիսկոս պապը:Հռոմի պապը դիմել է տարբեր երկրների «բոլոր պատասխանատու քաղաքական գործիչներին»՝ խնդրելով իրենց հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անել ճգնաժամին վերջ տալու, երկխոսության նախաձեռնություններին աջակցելու և դրանք առաջ մղելու համար։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/19/36874589_71:0:1494:1067_1920x0_80_0_0_031896e787ea9c018e9b29bb06335f56.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հռոմի պապ, հռոմի սրբազան քահանայապետ ֆրանցիսկոս պապ, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
հռոմի պապ, հռոմի սրբազան քահանայապետ ֆրանցիսկոս պապ, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
Հռոմի պապը դիմել է ՌԴ-ին և Ուկրաինային հակամարտությունը դադարեցնելու կոչով
Հռոմի պապը դիմել է նաև տարբեր երկրների «բոլոր պատասխանատու քաղաքական գործիչներին»՝ խնդրելով իրենց հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անել ճգնաժամին վերջ տալու համար։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել Ռուսաստանին և Ուկրաինային դադարեցնել հակամարտությունը և խաղաղ կարգավորման ուղիներ փնտրել։ Նրա խոսքը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։
Վատիկանի Առաքելական պալատի պատուհանից հավատացյալներին ուղղված ավանդական կիրակնօրյա ուղերձը սկսելուց առաջ նա հայտարարել է, որ մարդկությունը կրկին կանգնած է միջուկային սպառնալիքի առջև։
«Թող որ լռի զենքը, և թող որ սկսվի պայմանների որոնումը խաղաղ բանակցությունների գալու համար, որոնք ի վիճակի են հանգեցնել ոչ թե ուժով պարտադրված, այլ համաձայնեցված, արդար, կայուն որոշումների։ Այդպիսիք հիմնված կլինեն կյանքի սրբազան արժեքի, ինչպես նաև յուրաքանչյուր երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վրա, ինչպես և փոքրամասնությունների իրավունքների և օրինական շահերի վրա»,-ասել է պապը։
Ֆրանցիսկոսը պարզաբանել է, որ իր «կոչն ուղղված է Ռուսաստանի նախագահին՝ աղաչելով նրան, այդ թվում՝ սեփական ժողովրդի հանդեպ սիրուց» դադարեցնել էսկալացիան: «Ես դիմում եմ Ուկրաինայի նախագահին՝ կոչ անելով բաց լինել աշխարհի լուրջ առաջարկների առաջ»,-ասել է Ֆրանցիսկոս պապը:
Հռոմի պապը դիմել է տարբեր երկրների «բոլոր պատասխանատու քաղաքական գործիչներին»՝ խնդրելով իրենց հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անել ճգնաժամին վերջ տալու, երկխոսության նախաձեռնություններին աջակցելու և դրանք առաջ մղելու համար։