https://arm.sputniknews.ru/20221002/haj-gerinerin-gndakaharelu-tesanjuti-masov-dimumner-kugharkven-mijazgajin-dataranner-49207744.html
Հայ գերիներին գնդակահարելու տեսանյութի մասով դիմումներ կուղարկվեն միջազգային դատարաններ
Հայ գերիներին գնդակահարելու տեսանյութի մասով դիմումներ կուղարկվեն միջազգային դատարաններ
Sputnik Արմենիա
Ենթադրվում է, որ ողբերգական իրադարձությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի ժամանակ։ 02.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-02T12:15+0400
2022-10-02T12:15+0400
2022-10-02T12:17+0400
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
ադրբեջանցի
https://cdn.am.sputniknews.ru/img/871/68/8716829_0:160:3077:1890_1920x0_80_0_0_e179edbda301d5533fedd6403a5b06a6.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Տելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութի առնչությամբ, որում ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում են հայ գերիներին, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը վաղը դիմումներ կուղարկի Եվրոպական և Արդարադատության միջազգային դատարաններ: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց կառույցի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։Ավելի վաղ սոցցանցերում հայտնվել էին կադրեր, որտեղ երևում է ադրբեջանցիների կողմից հայ գերիների խմբի գնդակահարությունը։ Ենթադրվում է, որ ողբերգական իրադարձությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի ժամանակ։Տեսանյութին անդրադարձել է նաև ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարն ընդգծելով՝ իսկության մասով, կարծում են, որևէ կասկած չկա, ադրբեջանական զինված ուժերին բնորոշ ձեռագիր է, իսկ տեղանքի և ժամանակագրության վերաբերյալ այս պահին որևէ հստակ տվյալ դեռ չեն կարող հայտնել։Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն էլ նշել էր, որ եթե այդ կադրերի արժանահավատությունը հաստատվի, ապա առկա է ռազմական հանցագործություն, որը պետք է հետաքննվի, իսկ մեղավորները` պատժվեն։ Խրամատներ, զենք և ոչ միայն. ինչով են պայմանավորված մեծ կորուստները Ադրբեջանի հետ մարտերումՀիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։Քննչական կոմիտեն հայտնել էր, որ սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197-ը զինծառայող, 4 քաղաքացիական անձ։Վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/871/68/8716829_172:0:2903:2048_1920x0_80_0_0_60c9987d13146252a9b4140ff96a9162.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, ադրբեջանցի
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, ադրբեջանցի
Հայ գերիներին գնդակահարելու տեսանյութի մասով դիմումներ կուղարկվեն միջազգային դատարաններ
12:15 02.10.2022 (Թարմացված է: 12:17 02.10.2022) Ենթադրվում է, որ ողբերգական իրադարձությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Տելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութի առնչությամբ, որում ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում են հայ գերիներին, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը վաղը դիմումներ կուղարկի Եվրոպական և Արդարադատության միջազգային դատարաններ: Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեց կառույցի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։
«Համապատասխան կառույցների հետ աշխատում ենք: Փաստերի համադրման արդյունքում, առավոտյան դիմումներ կուղարկենք Եվրոպական և Արդարադատության միջազգային դատարաններ»,– նշեց Սամվելյանը:
Ավելի վաղ սոցցանցերում հայտնվել էին կադրեր, որտեղ երևում է ադրբեջանցիների կողմից հայ գերիների խմբի գնդակահարությունը։ Ենթադրվում է, որ ողբերգական իրադարձությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի ժամանակ։
Տեսանյութին անդրադարձել է նաև
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարն ընդգծելով՝ իսկության մասով, կարծում են, որևէ կասկած չկա, ադրբեջանական զինված ուժերին բնորոշ ձեռագիր է, իսկ տեղանքի և ժամանակագրության վերաբերյալ այս պահին որևէ հստակ տվյալ դեռ չեն կարող հայտնել։
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ
Տոյվո Կլաարն էլ նշել էր, որ եթե այդ կադրերի արժանահավատությունը հաստատվի, ապա առկա է ռազմական հանցագործություն, որը պետք է հետաքննվի, իսկ մեղավորները` պատժվեն։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն հայտնել էր, որ սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197-ը զինծառայող, 4 քաղաքացիական անձ։
Վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: