https://arm.sputniknews.ru/20221002/ararat-mirzvojany-handipel-e-eahk-minski-khmbi-fransiaji-hamanakhagah-bris-rvoqfvoji-het-49220154.html
Ադրբեջանը պետք է վերադարձնի հայ գերիներին․ Միրզոյանը հանդիպել է Բրիս Ռոքֆոյի հետ
Ադրբեջանը պետք է վերադարձնի հայ գերիներին․ Միրզոյանը հանդիպել է Բրիս Ռոքֆոյի հետ
Sputnik Արմենիա
Կողմերը կարևորել են, որպեսզի միջազգային հանրությունը դատապարտի Ադրբեջանի կատարած հայ ռազմագերիների արտադատական սպանություններն ու խոշտանգումները։ 02.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-02T22:11+0400
2022-10-02T22:11+0400
2022-10-02T23:02+0400
արարատ միրզոյան
բրիս ռոքֆո
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/02/49219997_0:9:770:442_1920x0_80_0_0_78d67b8704a81b3ecdc6eabe7fb5cd2f.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ժնևում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերը, անդրադարձել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը: Հայկական կողմը կարևորել է ադրբեջանական ԶՈւ-ի ՀՀ ինքնիշխան տարածքն անհապաղ լքելու, հայ ռազմագերիների հայրենադարձման և հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրությունում։ Կողմերը կարևորել են միջազգային հանրության կողմից Ադրբեջանի կատարած՝ հայ ռազմագերիների արտադատական սպանությունների, խոշտանգումների և այլ պատերազմական հանցագործությունների հստակ դատապարտումը և հանցագործների պատասխանատվության ենթարկումը։Հիշեցնենք, որ մինչ այդ Միրզոյանը հանդիպել էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ, որին ներկայացրել է Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի մանրամասները։ Ավելի վաղ Միրզոյանը հանդիպում էր ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ, որն այսօր առավոտյան արձագանքել էր Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հայ ռազմագերիների սպանությանը: Եվրոպացի պաշտոնյան իր Twitter-ում ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում հայտնված կադրերը սարսափելի է անվանել։Այսօր առավոտյան ադրբեջանական տելեգրամ-ալիքներում տեսանյութ էր տարածվել, որտեղ ցուցադրվում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գնդակահարում հայ գերիներին։ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պահանջել էր հստակ գնահատական տալ ադրբեջանական ԶՈւ–ի այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/02/49219997_85:0:685:450_1920x0_80_0_0_146f4aa0df660b90597e2c7d16b25aab.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, բրիս ռոքֆո
արարատ միրզոյան, բրիս ռոքֆո
Ադրբեջանը պետք է վերադարձնի հայ գերիներին․ Միրզոյանը հանդիպել է Բրիս Ռոքֆոյի հետ
22:11 02.10.2022 (Թարմացված է: 23:02 02.10.2022) Կողմերը կարևորել են, որպեսզի միջազգային հանրությունը դատապարտի Ադրբեջանի կատարած հայ ռազմագերիների արտադատական սպանություններն ու խոշտանգումները։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ժնևում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերը, անդրադարձել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը: Հայկական կողմը կարևորել է ադրբեջանական ԶՈւ-ի ՀՀ ինքնիշխան տարածքն անհապաղ լքելու, հայ ռազմագերիների հայրենադարձման և հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրությունում։
Կողմերը կարևորել են միջազգային հանրության կողմից Ադրբեջանի կատարած՝ հայ ռազմագերիների արտադատական սպանությունների, խոշտանգումների և այլ պատերազմական հանցագործությունների հստակ դատապարտումը և հանցագործների պատասխանատվության ենթարկումը։
Հիշեցնենք, որ մինչ այդ
Միրզոյանը հանդիպել էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ, որին ներկայացրել է Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի մանրամասները։
Ավելի վաղ Միրզոյանը հանդիպում էր ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ, որն այսօր առավոտյան
արձագանքել էր Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հայ ռազմագերիների սպանությանը:
Եվրոպացի պաշտոնյան իր Twitter-ում ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում հայտնված կադրերը սարսափելի է անվանել։
Այսօր առավոտյան ադրբեջանական տելեգրամ-ալիքներում տեսանյութ էր տարածվել, որտեղ ցուցադրվում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գնդակահարում հայ գերիներին։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պահանջել էր հստակ գնահատական տալ ադրբեջանական ԶՈւ–ի այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին։