https://arm.sputniknews.ru/20221002/agresvory-petq-e-kri-dranic-bkhogh-bolor-hetevanqnery-49210834.html
Ագրեսորը պետք է պատասխան տա. Փաշինյանը՝ հայ գերիների գնդակահարության տեսանյութի մասին
Ագրեսորը պետք է պատասխան տա. Փաշինյանը՝ հայ գերիների գնդակահարության տեսանյութի մասին
Sputnik Արմենիա
Էդմոն Մարուքյանն էլ միջազգային հանրությանը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին իր կատարած ռազմական հանցագործությունների համար: 02.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-02T14:25+0400
2022-10-02T14:25+0400
2022-10-02T14:42+0400
նիկոլ փաշինյան
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
ադրբեջան
էդմոն մարուքյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/01/49188762_0:87:1670:1026_1920x0_80_0_0_cc0f9bf6aaf063d318a2662e1d5b94fb.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանը կօգտագործի բոլոր հասանելի մեխանիզմները` հետաքննությունն ապահովելու և պատասխանատվության ենթարկելու համար։ Այս մասին Twitter–ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով տելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութին, որում ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում են հայ գերիներին«Բռնության նման գործողությունները պետք է ուսումնասիրվի պատշաճ կերպով, իսկ ագրեսորը պետք է կրի դրանից բխող բոլոր հետևանքները»,– նշել է Փաշինյանը։Մեկ այլ գրառմամբ էլ նա շեշտել է, որ ադրբեջանցի զինվորները սպանում են հայ ռազմագերիների խմբին Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Նրա խոսքով` միջազգային հանրությունը պետք է վճռականորեն դատապարտի այդ ռազմական հանցագործությունը և համապատասխան միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար։ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն էլ միջազգային հանրությանը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին իր կատարած ռազմական հանցագործությունների համար:Դիվանագետը Twitter-ում մեկնաբանություն է թողել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի «թվիթին»՝ կապված Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հայ գերիների գնդակահարության տեսագրության հրապարակման հետ:«Սա առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանական իշխանությունները ռազմական հանցագործություններ են կատարում։ Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարությունը պետք է պատասխանատվության ենթարկվի այդ վայրագությունների համար»,-գրել է դիվանագետը։ Հայ գերիներին գնդակահարելու տեսանյութի մասով դիմումներ կուղարկվեն միջազգային դատարաններՆա իր մեկնաբանության մեջ նշել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի, Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի օգտահաշիվները:Ավելի վաղ սոցցանցերում հայտնվել էին կադրեր, որտեղ երևում է ադրբեջանցիների կողմից հայ գերիների խմբի գնդակահարությունը։ Ենթադրվում է, որ ողբերգական իրադարձությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի ժամանակ։Տեսանյութին անդրադարձել է նաև ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարն ընդգծելով՝ իսկության մասով, կարծում են, որևէ կասկած չկա, ադրբեջանական զինված ուժերին բնորոշ ձեռագիր է, իսկ տեղանքի և ժամանակագրության վերաբերյալ այս պահին որևէ հստակ տվյալ դեռ չեն կարող հայտնել։Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն էլ նշել էր, որ եթե այդ կադրերի արժանահավատությունը հաստատվի, ապա առկա է ռազմական հանցագործություն, որը պետք է հետաքննվի, իսկ մեղավորները` պատժվեն։Խրամատներ, զենք և ոչ միայն. ինչով են պայմանավորված մեծ կորուստները Ադրբեջանի հետ մարտերումՀիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/01/49188762_93:0:1577:1113_1920x0_80_0_0_411b4d9a147a65d3ec276eee56aa0928.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, ադրբեջան, էդմոն մարուքյան
նիկոլ փաշինյան, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, ադրբեջան, էդմոն մարուքյան
Ագրեսորը պետք է պատասխան տա. Փաշինյանը՝ հայ գերիների գնդակահարության տեսանյութի մասին
14:25 02.10.2022 (Թարմացված է: 14:42 02.10.2022) Էդմոն Մարուքյանն էլ միջազգային հանրությանը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին իր կատարած ռազմական հանցագործությունների համար:
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանը կօգտագործի բոլոր հասանելի մեխանիզմները` հետաքննությունն ապահովելու և պատասխանատվության ենթարկելու համար։ Այս մասին
Twitter–ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով տելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութին, որում ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում են հայ գերիներին
«Բռնության նման գործողությունները պետք է ուսումնասիրվի պատշաճ կերպով, իսկ ագրեսորը պետք է կրի դրանից բխող բոլոր հետևանքները»,– նշել է Փաշինյանը։
Մեկ այլ գրառմամբ էլ նա շեշտել է, որ ադրբեջանցի զինվորները սպանում են հայ ռազմագերիների խմբին Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Նրա խոսքով` միջազգային հանրությունը պետք է վճռականորեն դատապարտի այդ ռազմական հանցագործությունը և համապատասխան միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար։
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն էլ միջազգային հանրությանը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին իր կատարած ռազմական հանցագործությունների համար:
Դիվանագետը Twitter-ում մեկնաբանություն է թողել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի «թվիթին»՝ կապված Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հայ գերիների գնդակահարության տեսագրության հրապարակման հետ:
«Սա առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանական իշխանությունները ռազմական հանցագործություններ են կատարում։ Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարությունը պետք է պատասխանատվության ենթարկվի այդ վայրագությունների համար»,-գրել է դիվանագետը։
Նա իր մեկնաբանության մեջ նշել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի, Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի օգտահաշիվները:
Ավելի վաղ սոցցանցերում հայտնվել էին կադրեր, որտեղ երևում է ադրբեջանցիների կողմից հայ գերիների խմբի գնդակահարությունը։ Ենթադրվում է, որ ողբերգական իրադարձությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի ժամանակ։
Տեսանյութին անդրադարձել է նաև
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարն ընդգծելով՝ իսկության մասով, կարծում են, որևէ կասկած չկա, ադրբեջանական զինված ուժերին բնորոշ ձեռագիր է, իսկ տեղանքի և ժամանակագրության վերաբերյալ այս պահին որևէ հստակ տվյալ դեռ չեն կարող հայտնել։
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ
Տոյվո Կլաարն էլ նշել էր, որ եթե այդ կադրերի արժանահավատությունը հաստատվի, ապա առկա է ռազմական հանցագործություն, որը պետք է հետաքննվի, իսկ մեղավորները` պատժվեն։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։