https://arm.sputniknews.ru/20220930/ukrainan-gndakvotsel-e-zapvorvozhiei-azatagrvats-hatvats-meknvogh-meqenaneri-sharasjuny-zvoher-kan-49127322.html
Ուկրաինան գնդակոծել է Զապորոժիեի ազատագրված հատված մեկնող մեքենաների շարասյունը. զոհեր կան
Ուկրաինան գնդակոծել է Զապորոժիեի ազատագրված հատված մեկնող մեքենաների շարասյունը. զոհեր կան
Sputnik Արմենիա
Կիևը փորձում է իր վերահսկողության տակ գտնվող հատվածում վախեցնել բնակչությանն ու թույլ չտալ մարդկանց արտահոսք առաջիկայում ՌԴ սուբյեկտ դարձող Զապորոժիեի... 30.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-30T11:31+0400
2022-09-30T11:31+0400
2022-09-30T11:31+0400
ուկրաինա
ռուսաստան
զապորոժիե
ավտոմեքենա
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1e/49124177_0:68:1280:788_1920x0_80_0_0_b2a9afae38cb5cb9f0e9692a738461a2.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինական զորքը հարված է հասցրել Զապորոժիեի ազատագրված հատված ուղևորվող քաղաքացիական մեքենաների շարասյանը, կան զոհեր և տուժածներ։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել «Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման նախագահ, Զապորոժիեի մարզի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։«Ուկրաինացի զինյալները հերթական ահաբեկչական գործողությունն են իրականացրել։ Տեսնելով, թե ինչպես է բնակչությունը զանգվածաբար մեկնում Զապորոժիեի մարզի ազատագրված հատված, նրանք հարված են հասցրել Օրեխովսկի մայրուղու վրա շուկայի տարածքում հերթի կանգնած քաղաքացիական տասնյակ ավտոմեքենաներով շարասյանը։ Մեր տեղեկություններով` 23 զոհ կա, բազմաթիվ տուժածներ։ Միևնույն ժամանակ կիևյան ռեժիմը տեղի ունեցածը փորձում է ներկայացնել որպես ռուսական զորքի հարված` ստոր սադրանքի դիմելով խաղաղ բնակչությանը սպանելու գնով», – ասել է Ռոգովը։Նրա խոսքով` կիևյան ռեժիմը փորձում է իր վերահսկողության տակ գտնվող հատվածում վախեցնել բնակչությանն ու թույլ չտալ մարդկանց արտահոսք առաջիկայում ՌԴ–ի կազմ մտնող Զապորոժիեի ազատագրված տարածքներ։«Նացիստները վրեժ են լուծում մարդկանցից, որոնք մի քանի օր առաջ զանգվածային ցույցեր էին անցկացրել` պահանջելով հնարավորություն տալ իրենց ազատագրված տարածք մեկնելու համար», – ընդգծել է Ռոգովը։Հիշեցնենք` ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի ու Զապորոժիեի մարզերի՝ ՌԴ-ի կազմի մեջ մտնելու հանրաքվեներն անցկացվել են սեպտեմբերի 23-27-ը:Թուրքիան չի ճանաչում ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի հանրաքվեների արդյունքները. ԱԳՆԴԺՀ-ում քվեաթերթիկների 100 տոկոսը մշակելուց հետո պարզ է դարձել, որ ՌԴ-ի կազմ մտնելուն կողմ է քվեարկել 99,23 տոկոսը, ԼԺՀ-ում ՝ 98,42 տոկոսը, Խերսոնի մարզում ՝ 87,05 տոկոսը, Զապորոժիեի մարզում ՝ 93,11 տոկոսը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ ՌԴ–ն կաջակցի այն որոշմանը, որը կընդունեն Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչները:Արևմուտքը զայրացել է Դոնբասի հանրաքվեների պատճառով, բայց սա ընդամենը արձագանք է. Լավրով
ուկրաինա
զապորոժիե
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1e/49124177_0:0:1280:960_1920x0_80_0_0_c86e36822b0454e5ccb7ec9d38cb9128.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, զապորոժիե, ավտոմեքենա, զոհ
ուկրաինա, ռուսաստան, զապորոժիե, ավտոմեքենա, զոհ
Ուկրաինան գնդակոծել է Զապորոժիեի ազատագրված հատված մեկնող մեքենաների շարասյունը. զոհեր կան
Կիևը փորձում է իր վերահսկողության տակ գտնվող հատվածում վախեցնել բնակչությանն ու թույլ չտալ մարդկանց արտահոսք առաջիկայում ՌԴ սուբյեկտ դարձող Զապորոժիեի ազատագրված տարածքներ։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինական զորքը հարված է հասցրել Զապորոժիեի ազատագրված հատված ուղևորվող քաղաքացիական մեքենաների շարասյանը, կան զոհեր և տուժածներ։ Տեղեկությունը
ՌԻԱ Նովոստիին է հայտնել «Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման նախագահ, Զապորոժիեի մարզի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։
«Ուկրաինացի զինյալները հերթական ահաբեկչական գործողությունն են իրականացրել։ Տեսնելով, թե ինչպես է բնակչությունը զանգվածաբար մեկնում Զապորոժիեի մարզի ազատագրված հատված, նրանք հարված են հասցրել Օրեխովսկի մայրուղու վրա շուկայի տարածքում հերթի կանգնած քաղաքացիական տասնյակ ավտոմեքենաներով շարասյանը։ Մեր տեղեկություններով` 23 զոհ կա, բազմաթիվ տուժածներ։ Միևնույն ժամանակ կիևյան ռեժիմը տեղի ունեցածը փորձում է ներկայացնել որպես ռուսական զորքի հարված` ստոր սադրանքի դիմելով խաղաղ բնակչությանը սպանելու գնով», – ասել է Ռոգովը։
Նրա խոսքով` կիևյան ռեժիմը փորձում է իր վերահսկողության տակ գտնվող հատվածում վախեցնել բնակչությանն ու թույլ չտալ մարդկանց արտահոսք առաջիկայում ՌԴ–ի կազմ մտնող Զապորոժիեի ազատագրված տարածքներ։
«Նացիստները վրեժ են լուծում մարդկանցից, որոնք մի քանի օր առաջ զանգվածային ցույցեր էին անցկացրել` պահանջելով հնարավորություն տալ իրենց ազատագրված տարածք մեկնելու համար», – ընդգծել է Ռոգովը։
Հիշեցնենք` ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի ու Զապորոժիեի մարզերի՝ ՌԴ-ի կազմի մեջ մտնելու հանրաքվեներն անցկացվել են սեպտեմբերի 23-27-ը:
ԴԺՀ-ում քվեաթերթիկների 100 տոկոսը մշակելուց հետո պարզ է դարձել, որ ՌԴ-ի կազմ մտնելուն կողմ է քվեարկել 99,23 տոկոսը, ԼԺՀ-ում ՝ 98,42 տոկոսը, Խերսոնի մարզում ՝ 87,05 տոկոսը, Զապորոժիեի մարզում ՝ 93,11 տոկոսը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ ՌԴ–ն կաջակցի այն որոշմանը, որը կընդունեն Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչները: