https://arm.sputniknews.ru/20220930/rd-zu-n-hakamartkvocajin-krakvov-nikvolaevum-khvocel-e-ukrainakan-himars-hkrh-i-dasaky-rd-pn-49140141.html
ՌԴ ԶՈւ-ն հակամարտկոցային կրակով Նիկոլաևում խոցել է ուկրաինական HIMARS ՀԿՌՀ-ի դասակը. ՌԴ ՊՆ
ՌԴ ԶՈւ-ն հակամարտկոցային կրակով Նիկոլաևում խոցել է ուկրաինական HIMARS ՀԿՌՀ-ի դասակը. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
ՌԴ ԶՈւ-ն բարձր ճշգրտության հարվածով ոչնչացրել է Դնեպրոպետրովսկի «Յուժմաշ» գործարանի արտադրամասը, որտեղ ուկրաինական «Գրոմ-2» և «Տոչկա-Ու» օպերատիվ-մարտավարական... 30.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-30T15:47+0400
2022-09-30T15:47+0400
2022-09-30T15:47+0400
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968584_0:167:1600:1067_1920x0_80_0_0_c00c6ace2774b0e9b5d4ca1050b68774.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. ՌԴ ԶՈւ-ն հակամարտկոցային կրակով Նիկոլաևում խոցել է ուկրաինական HIMARS ՀԿՌՀ-ի դասակը, հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։ Ուկրաինական ԶՈւ–ն կրակել է փախստականների շարասյան ուղղությամբ. շուրջ 30 մարդ է մահացել«Օդում ոչնչացվել է ամերիկյան HIMARS ռեակտիվ համազարկային կրակի 18 արկ Խերսոն քաղաքի երկնքում, Խերսոնի մարզի Նովայա Կախովկա, Չերվոնի Մայակ բնակավայրերի հատվածում, խոցվել են երկու ամերիկյան HARM հակառադիոլոկացիոն հրթիռներ Խերսոնի մարզի Նովայա Կախովկայի երկնքում»,-ասված է հաղորդագրության մեջ։Բացի այդ, ռուսական ՀՕՊ-ը մեկ օրում ուկրաինական 5 դրոն է խոցել ԼԺՀ-ի, ԴԺՀ-ի, Խարկովի և Խերսոնի մարզերում։Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 309 ինքնաթիռ, 155 ուղղաթիռ, 2112 անօդաչու թռչող սարք, 377 զենիթահրթիռային համալիր, 5153 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 856 մարտական մեքենա, դաշտային հրետանու 3440 հրանոթ և ականանետ, ինչպես նաև 5988 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 218-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968584_94:0:1517:1067_1920x0_80_0_0_e4841c00d710247e0331600831915828.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
ՌԴ ԶՈւ-ն հակամարտկոցային կրակով Նիկոլաևում խոցել է ուկրաինական HIMARS ՀԿՌՀ-ի դասակը. ՌԴ ՊՆ
ՌԴ ԶՈւ-ն բարձր ճշգրտության հարվածով ոչնչացրել է Դնեպրոպետրովսկի «Յուժմաշ» գործարանի արտադրամասը, որտեղ ուկրաինական «Գրոմ-2» և «Տոչկա-Ու» օպերատիվ-մարտավարական հրթիռներ էին հավաքում։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. ՌԴ ԶՈւ-ն հակամարտկոցային կրակով Նիկոլաևում խոցել է ուկրաինական HIMARS ՀԿՌՀ-ի դասակը, հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
«Օդում ոչնչացվել է ամերիկյան HIMARS ռեակտիվ համազարկային կրակի 18 արկ Խերսոն քաղաքի երկնքում, Խերսոնի մարզի Նովայա Կախովկա, Չերվոնի Մայակ բնակավայրերի հատվածում, խոցվել են երկու ամերիկյան HARM հակառադիոլոկացիոն հրթիռներ Խերսոնի մարզի Նովայա Կախովկայի երկնքում»,-ասված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ռուսական ՀՕՊ-ը մեկ օրում ուկրաինական 5 դրոն է խոցել ԼԺՀ-ի, ԴԺՀ-ի, Խարկովի և Խերսոնի մարզերում։
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կործանիչ ավիացիան Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Կլեշչեևկա բնակավայրի շրջանում խոցել է ուկրաինական օդուժի ՄիԳ-29-ը։ Եվս մեկ ուկրաինական Սու-25 ոչնչացվել է ռուսական հակաօդային պաշտպանության միջոցներով Նիկոլաևի մարզում»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 309 ինքնաթիռ, 155 ուղղաթիռ, 2112 անօդաչու թռչող սարք, 377 զենիթահրթիռային համալիր, 5153 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 856 մարտական մեքենա, դաշտային հրետանու 3440 հրանոթ և ականանետ, ինչպես նաև 5988 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 218-րդ օրը։