00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Գառնիկ Դավթյան
Ադրբեջանն ատամները սրել է արտաքին քաղաքականության տարբեր ուղղություններում. Գառնիկ Դավթյան
09:01
6 ր
Թաթուլ Մանասերյան
Թուքիայի հետ սահմանի բացումը կնշանակի Հայաստանի տնտեսության կործանում. Թաթուլ Մանասերյան
09:08
2 ր
Սուրեն Նազինյան
Հոգեմետ նյութեր օգտագործողը շատ արագ հյուծվում է․ Սուրեն Նազինյան
09:10
7 ր
Վլադիմիր Գևորգյան
Քարտեզները նշագծված են կարմիրով, և ԵՄ երկրները ձեռնպահ են մնում իրենց զբոսաշրջիկներին ՀՀ ուղարկելուց. Վլադիմիր Գևորգյան
09:18
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կաթողիկոսն ու Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին հանդիպել են. Մայր աթոռից հաստատում են

© Sputnik / Aram NersesyanԳարեգին Բ
Գարեգին Բ - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2022
Բաժանորդագրվել
Տեղեկատվական կենտրոնի տնօրենը հերքել է տարածվող լուրերն այն մասին, թե վեհափառը հանդիպում է ունեցել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին հանդիպել են։ Տեղեկությունը հաստատել է Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։ Նրա տեղեկացմամբ՝ հանդիպումը տեղի է ունեցել երեկ՝ սեպտեմբերի 29-ին։ Առանձնազրույցի բովանդակության վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում։
Տեր Եսային ընդգծել է, որ այս օրերին կաթողիկոսն առանձին հանդիպումներ է ունենում նախագահների հետ՝ ՀՀ և ԼՂՀ նախագահների հետ հաջորդ հանդիպման նախապատրաստման նպատակով։ Տեղեկատվական կենտրոնի տնօրենը նաև հերքել է տեղեկություններն այն մասին, թե հանդիպել են նաև կաթողիկոսն ու վարչապետը։
«Կարծում ենք, որ այս ամենը նպատակ է հետապնդում ձախողել նախաձեռնված քննարկումների գործընթացը»,- գրել է տեր Եսային։
Կաթողիկոսի և առաջին նախագահի հանդիպմանը «Ֆեյսբուքի» իր էջում անդրադարձել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։ Նա նշել է, որ կաթողիկոսն ու առաջին նախագահը քառասուն տարվա գործընկերներ են, միասին աշխատել են Գևորգյան ճեմարանում և «Էջմիածին» ամսագրում, ուստի նրանց հանդիպումները զարմանք չպետք է հարուցեն։
Հիշեցնենք` սեպտեմբերի 22-ին Մայր աթոռում տեղի էր ունեցել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի և Հայաստանի նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ինչպես նաև ԼՂՀ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հանդիպումը`կաթողիկոսի հրավերով։
Հանդիպման ավարտին Մայր աթոռը տարածել էր հաղորդագրություն, որտեղ ասված էր. «Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում։ Որոշում է կայացվել շարունակել հանդիպումները»։
Մեկ օր անց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը Հանրայինի եթերում հայտնեց, որ հանդիպմանը գնացել էր նախապես պատրաստած հայտարարության տեքստով, որը հանդիպման մասնակիցները չեն ընդունել։
Տեր–Պետրոսյանն ընթերցեց հայտարարության տեքստը եթերում։ Դրանում, մասնավորապես, հանրությանը դժվարին շրջանում միասնության կոչ էր արվում` ի շահ պետության ու պետականության։
2 օր անց էլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոսեց։ Իր ասուլիսում նա հայտարարեց, որ հանդիպում, այո՛, եղել է, սակայն Տեր–Պետրոսյանի ասած թուղթն իրենք չեն տեսել. այդպիսի բան իրենց չի ներկայացվել։
Լրահոս
0