00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Исторический ликбез
Как снести памятник герою СС атаману Краснову?
15:04
23 ր
Исторический ликбез
Как белый атаман Краснов Гитлеру служил
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հյուսիսային հոսքերում» գրանցված պայթյունները նախևառաջ ԱՄՆ–ին են ձեռնտու. Պատրուշև

© Sputnik / Aram NersesyanՆիկոլայ Պատրուշև
Նիկոլայ Պատրուշև - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2022
Նիկոլայ Պատրուշև
Բաժանորդագրվել
Պատրուշևի խոսքով` պետք է համակարգված ջանքեր գործադրել հանցագործության պատվիրատուներին բացահայտելու համար։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ–ն «Հյուսիսային հոսքերում» տեղի ունեցած պայթյունների գլխավոր շահառուն է։ Այս հայտարարությունն արել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։
««Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» գազատարներում տեղի ունեցած պայթյունների մասին հաղորդումների առաջին իսկ րոպեներից Արևմուտքը մեղավորներին փնտրելու ակտիվ արշավ սկսեց։ Բայց ակնհայտ է, որ այս ամենում հիմնականում ԱՄՆ–ն շահ ունի, նախևառաջ` տնտեսական»,– ասել է Պատրուշևը Մոսկվայում ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդակցության ժամանակ։
Նա հիշեցրել է, որ 1983 թվականի հոկտեմբերին նման իրավիճակ արդեն իսկ եղել է Նիկարագուայի Պուերտո Սանդինո նավահանգստում։
«Պետք է համակարգված ջանքեր գործադրել բացահայտելու համար այս հանցագործության պատվիրատուներին և կատարողներին, ինչը մեր արդյունավետ փոխգործակցության լավ օրինակը կլինի», – ընդգծել է Պատրուշևը։
ԱՄՆ-ն որևէ կերպ կապված չէ «Հյուսիսային հոսքերում» տեղի ունեցած պատահարների հետ. պետդեպ
Հիշեցնենք` սեպտեմբերի 26-ին ահաբեկչություն է տեղի ունեցել միանգամից երկու գազատարում։ Դանիայի և Շվեդիայի իշխանությունների տեղեկությունների համաձայն`գազի երկու արտահոսք է եղել «Հյուսիսային հոսք 1»–ում և մեկ արտահոսք «Հյուսիսային հոսք 2»–ում Բորնհոլմ կղզու շրջանում։ Գերմանիան, Դանիան և Շվեդիան չեն բացառել նպատակաուղղված դիվերսիայի տարբերակը։
«Հյուսիսային հոսք 1»–ի օպերատոր Nord Stream 2 AG–ն հայտարարել է, որ միջադեպերն աննախադեպ են, վերանորոգման ժամկետներն անհնար է գնահատել։ Կրեմլը տեղի ունեցածը որակել է «աննախադեպ դիվերսիա, ըստ էության միջազգային ահաբեկչություն»։
«Հյուսիսային հոսքի» աշխատանքը դադարեցվել է օգոստոսի վերջից՝ Արևմուտքի պատժամիջոցներով պայմանավորված՝ Siemens տուրբինների վերանորոգման խնդիրների պատճառով։ Սակայն գազատարը լցված էր վառելիքով։ 2021 թվականին ավարտին հասցված, սակայն այդպես էլ շահագործման չհանձնված «Հյուսիսային հոսք 2»–ը ևս արդեն լցված էր գազով։
ՌԴ գլխավոր դատախազությունը միջազգային ահաբեկչության վերաբերյալ քրեական գործի հարուցում է նախաձեռնել։ ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտարարել է, որ դիվերսիաների առնչությամբ ՄԱԿ–ի ԱԽ հրատապ նիստ է հրավիրվել ուրբաթ` Մոսկվայի ժամանակով 22:00–ին։
Շվեդիայում «Հյուսիսային հոսքերից» գազի արտահոսքը հետաքննում է անվտանգության ծառայությունը
Լրահոս
0