00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Բագրատ Սրբազան
2025 թվականը պետք է դառնա ինքնաարդարացման ժխտման տարի. Բագրատ Սրբազան
13:12
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Հակոբ Բադալյան
Ավինյանի հոր պահվածքը ոչ միայն վարքի խնդիր է, այլև մտածողության․ Հակոբ Բադալյան
17:05
11 ր
Հայկ Մանասյան
2025թ-ը Հայաստանի ՓՄՁ-ների համար լինելու է տեղաշարժերին դիմակայելու տարի․ Հայկ Մանասյան
17:20
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:13
42 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ազգերը մտածում են լավ ապրելու մասին, մենք՝ լինել-չլինելու. դրամատուրգի մտորումները

Բաժանորդագրվել
Էքսկլյուզիվ
Ո՞րն է մտավորականի տեղն ու դերը, ի՞նչ ազդակ են հաղորդում թնդանոթները գրողի մուսային, ինչպիսի՞ խաղաղություն է հարիր մեր ազգին․․․ Այս և մի շարք այլ հարցերի շուրջ Sputnik Արմենիայի եթերում խոսել է դրամատուրգ, արձակագիր Սամվել Խալաթյանը։ Զրույցի մանրամասները` տեսանյութում։

Արարե՞լ, թե՞ չարարել քաղաքական դրամայի պայմաններում

Դրամատուրգ, արձակագիր Սամվել Խալաթյանը Հայաստանում ստեղծված իրավիճակը վերագրում է գրականագիտության մեջ հայտնի տրագիկոմեդիայի ժանրին։
«Ե՛վ ողբերգականությունն է ահավոր, և՛ կոմեդիան խելացնորության աստիճանի է։ Կոմեդիայի մեջ «ֆայմ», խելք, զգացմունք չկա։ Կա հիստերիկ հոգեկան հիվանդի ծիծաղ»,–ասում է։
Ընդդիմությունը պետք է հասկանա, որ լուրջ հակառակորդ ունի. մտավորականներ
Նմանօրինակ պայմաններում, ըստ Խալաթյանի, մտավորականի համար ազդակ պիտի լինի անգամ թնդանոթների որոտը։
«Ազդակները տարբեր են՝ և՛ ցասում կա, և՛ վրեժխնդրություն, և՛ ահավոր ափսոսանք մեր 6-7 հազար տարվա հայկական քաղաքակրթության, մեր արժանապատվության, մեր ստեղծածի հանդեպ, որը ոչ միայն կորցնում ենք, այլև ապականում»,–նշում է դրամատուրգը։
Նա ափսոսում է, որ արժեքներ ստեղծելու համար Աստծո կողմից տրված իր ժամանակի միավորը ստիպված է համադրել քաղաքականությանը։
Խալաթյանի համոզմամբ` արվեստագետը պետք է ոչ թե ծառայի այս կամ այն քաղաքական ուժին, այլ ստեղծագործի՝ պահելով օրերի շունչը, ներդնելով բացասականի ու դրականի իր ընկալումը։

Խաղաղություն, բայց․․․արժանապատիվ

Սամվել Խալաթյանը խոստովանում է, որ սկզբում հետպատերազմյան զարգացումները, պարտվածի հոգեբանությունը, մշակութային արժեքների կորուստը, փխրուն խաղաղությունն ու նույնքան փխրուն ազգային մտածողությունը հանգեցրել էին ընկճախտի` երկար ժամանակ չէր ստացվում ստեղծագործել, բայց փառք Աստծո, վիճակը հաղթահարվեց։
«Ես առաջնորդվում եմ ոչ թե «լինում է, չի լինում», այլ «լինում է և կա» հրամայականով։ Աստված քեզ տվել է շնորհ՝ ծառայել ժողովրդին։ Իսկ մենք պարտք ունենք մեր ժողովրդին», - ասում է արվեստագետը։
Երբ թնդանոթները խոսում են, մուսան չպետք է լռի. արվեստագետները` ծանր օրերում գործելու մասին
Ներկա վիճակի պատճառն, ըստ Խալաթյանի, այն է, որ մենք դադարել ենք իրար սիրել։ Նրա խոսքով` այսօր մենք բարեկամ ազգեր էլ չունենք, և դրանում միայն մեր մեղավորությունն է․ «Ասում են՝ մեղավորը կառավարությունն է, վարչապետը։ Բա դու քո խելքը չունե՞ս, ա՛յ ժողովուրդ»։
Հարցադրմանը, թե արդյոք խաղաղության դարաշրջանը միտված չէ հարևանների հետ հաշտ ապրելուն, մտավորականը հակադարձում է․
«Այդ երբվանի՞ց է ամենաամոթաբեր պարտությունը կոչվում խաղաղություն։ Եթե կողքից չեն կրակում, դա՞ է խաղաղությունը։ Խաղաղությունն էլ, պարտությունն էլ պետք է արժանապատիվ լինեն։ Մենք շատ ենք և՛ պարտվել, և՛ հաղթել։ Բայց սա խաղաղութուն չէ, սա հետընթաց է ժամանակի, ձեռքբերումների, ազգայինի»։
Նա օրինակ է բերում պարտված Գերմանիային, որը Համաշխարհային 2–րդ պատերազմից հետո ամբողջությամբ ավերված էր, բայց մեկ ամսում 150 պրեմիերա բեմադրեց, ոտքի կանգնեց ու դրախտավայր դարձավ։

Ընկճախտի մեջ ծիծաղը դեղ է, դարման

Երբ ամեն ինչ լավ է, ծիծաղը դառնում է ժամանցի միջոց, բայց երբ հանրությունն ընկճախտի մեջ է, ծիծաղը դեղ է, դարման։ Պետք է կարողանալ մարդուն չվիրավորելով, իր կորուստները չհիշեցնելով, ստիպել գոնե ժպտալ։
Այս կարծիքին է Սամվել Խալաթյանը, որը նաև կոմեդիայի ժանրում է ստեղծագործում։ Հայաստանյան քաղաքական դաշտում տիրող իրավիճակը նույնպես, ըստ նրա, մեծամասամբ կոմեդիայի ժանրից է։
«Իրենք էլ չգիտեն` ինչի համար են կռվում։ Բա ես ո՞նց դրանց վրա չծիծաղեմ, երբ ժողովրդին մեկ սա է տանում, մեկ նա` գյադե՛ք, է՛ս կողմ, գյադե՛ք, է՛ն կողմ ։
Խալաթյանը նշում է, որ աշխարհի տարբեր երկրներում հեղափոխությունները լինում են հանուն ռեֆորմների, իսկ մեզ մոտ` իշխանավորներին փոխելու։
«Աշխարհի ազգերը մտածում են ավելի լավ ապրելու մասին, մենք՝ լինել-չլինելու», - ասում է դրամատուրգը` հայ իշխանավորներին հորդորելով աթոռակռվի ժամանակ հեռու մնալ ազգային արժեքներից։
Ինչպես առաջ շարժվել, ինչ դասեր քաղել պատերազմից. մտավորականները վերլուծում են ներկան
Լրահոս
0