https://arm.sputniknews.ru/20220930/armen-grigvorjany-handipumner-e-unecel-amn-kentrvonakan-hetakhuzakan-gvortsakalutjunum-49121274.html
Արմեն Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալությունում
Արմեն Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալությունում
Sputnik Արմենիա
ԱԽ քարտուղարը ԱՄՆ–ում է սեպտեմբերի 26-ից։ Այդ ընթացքում նա բազմաթիվ հանդիպումներ ւ քննարկումներ է ունեցել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի... 30.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-30T09:30+0400
2022-09-30T09:30+0400
2022-09-30T09:40+0400
հայաստան
արմեն գրիգորյան
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/10/48387031_0:0:1600:900_1920x0_80_0_0_1ddc4db739fc7722102782e82a4600e6.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՄՆ–ում աշխատանքային հանդիպումներ է ունեցել Կենտրոնական հետախուզական գործակալության` Լենգլիում գտնվող գլխամասային գրասենյակում:Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան պաշտոնական էջում` առանց հանդիպման մանրամասները ներկայացնելու։Նշենք, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը սեպտեմբերի 26-ից գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։Սեպտեմբերի 28-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի միջնորդությամբ Վաշինգտոնում կայացել է Արմեն Գրիգորյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։Եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվել է ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ Այցի ընթացքում Արմեն Գրիգորյանը հանդիպել է ամերիկացի ներկա և նախկին պաշտոնյաների, դեսպանների, «Քարնեգի» հիմնադրամի և այլ վերլուծական կենտրոնների անդամների հետ, ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքները։Սեպտեմբեի 29-ին նույն խնդիրը Գրիգորյանը քննարկել է նաև ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերի հետ հանդիպմանը։ Երկուստեք կարևորվել են ՀՀ զինված ուժերի ժողովրդավարական կառավարման, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանն ուղղված աշխատանքները:Անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպում է ունեցել նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնի հետ։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/10/48387031_79:0:1279:900_1920x0_80_0_0_ce537bb4f07bd8029a2dd2acca16f36c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արմեն գրիգորյան, ամն
հայաստան, արմեն գրիգորյան, ամն
Արմեն Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալությունում
09:30 30.09.2022 (Թարմացված է: 09:40 30.09.2022) ԱԽ քարտուղարը ԱՄՆ–ում է սեպտեմբերի 26-ից։ Այդ ընթացքում նա բազմաթիվ հանդիպումներ ւ քննարկումներ է ունեցել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ագրեսիայի ու առկա իրավիճակի հնարավոր լուծման շուրջ։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՄՆ–ում աշխատանքային հանդիպումներ է ունեցել Կենտրոնական հետախուզական գործակալության` Լենգլիում գտնվող գլխամասային գրասենյակում:
Նա այդ մասին հայտնել է
ֆեյսբուքյան պաշտոնական էջում` առանց հանդիպման մանրամասները ներկայացնելու։
Նշենք, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը սեպտեմբերի 26-ից գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
Սեպտեմբերի 28-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի միջնորդությամբ Վաշինգտոնում կայացել է Արմեն Գրիգորյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահի օգնական
Հիքմեթ Հաջիևի հետ։
Եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվել է ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ Այցի ընթացքում Արմեն Գրիգորյանը հանդիպել է ամերիկացի ներկա և նախկին պաշտոնյաների, դեսպանների, «Քարնեգի» հիմնադրամի և այլ վերլուծական կենտրոնների անդամների հետ, ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքները։
Սեպտեմբեի 29-ին նույն խնդիրը Գրիգորյանը քննարկել է նաև ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերի հետ հանդիպմանը։ Երկուստեք կարևորվել են ՀՀ զինված ուժերի ժողովրդավարական կառավարման, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանն ուղղված աշխատանքները:
Անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպում է ունեցել նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի համանախագահ
Ֆրանկ Փալոնի հետ։