https://arm.sputniknews.ru/20220930/arevmutqy-dzgtum-e-trvohel-u-paraktel-hetkhvorhrdajin-taratsqy-lavrvov-49127741.html
Արևմուտքը ձգտում է տրոհել ու պառակտել հետխորհրդային տարածքը. Լավրով
Արևմուտքը ձգտում է տրոհել ու պառակտել հետխորհրդային տարածքը. Լավրով
Sputnik Արմենիա
Ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի՝ ԱՄՆ-ի և Արևմուտքի ապակառուցողական գործունեության ամենացայտուն օրինակը Ուկրաինային «հակա–Ռուսաստան» դարձնելն է։ 30.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-30T11:40+0400
2022-09-30T11:40+0400
2022-09-30T11:42+0400
ռուսաստան
արևմուտք
սերգեյ լավրով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/13/48550991_0:32:1600:932_1920x0_80_0_0_42ddbaec791c06748e7ab18a2021763b.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. ԱՊՀ–ի ոչ մի պետություն պաշտպանված չէ ԱՄՆ-ի միջամտությունից։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս հայտարարությունն արել է Մոսկվայում՝ ելույթ ունենալով ԱՊՀ անդամ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հանդիպմանը։Նրա խոսքով` Արևմուտքի նպատակը հետխորհրդային տարածքի հետագա մասնատումն է։Նա համոզված է, որ նման կործանարար քաղաքականության ամենավառ ապացույցը Ուկրաինան հակառուսական զինադաշտ դարձնելն է։ Նա կարծում է, որ Վաշինգտոնը, Լոնդոնը, Բրյուսելը չեն թաքցնում, որ մտադիր են շարունակել մասնակցել Ռուսաստանի դեմ պայքարին` մարտի դաշտում ուկրաինացիների ձեռքերով ու կյանքերով, որոնց դիտարկում են բացառապես որպես «թնդանոթի միս»։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 217-րդ օրը։
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/13/48550991_220:0:1575:1016_1920x0_80_0_0_8bc9f3b06ee9777aa51f3d105022f1bb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, արևմուտք, սերգեյ լավրով
ռուսաստան, արևմուտք, սերգեյ լավրով
Արևմուտքը ձգտում է տրոհել ու պառակտել հետխորհրդային տարածքը. Լավրով
11:40 30.09.2022 (Թարմացված է: 11:42 30.09.2022) Ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի՝ ԱՄՆ-ի և Արևմուտքի ապակառուցողական գործունեության ամենացայտուն օրինակը Ուկրաինային «հակա–Ռուսաստան» դարձնելն է։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. ԱՊՀ–ի ոչ մի պետություն պաշտպանված չէ ԱՄՆ-ի միջամտությունից։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս հայտարարությունն արել է Մոսկվայում՝ ելույթ ունենալով ԱՊՀ անդամ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հանդիպմանը։
Նրա խոսքով` Արևմուտքի նպատակը հետխորհրդային տարածքի հետագա մասնատումն է։
«Գաղտնիք չէ, որ «բաժանիր, որ տիրես» փիլիսոփայությունն ակտիվորեն օգտագործվում է Արևմուտքի կողմից նախկին Խորհրդային Միության երկրների դեպքում: Նպատակը միանգամայն պարզ է՝ ավելի տրոհել հետխորհրդային տարածքը, պառակտել մեր երկրներին և ժողովուրդներին»,- հավելել է Լավրովը։
Նա համոզված է, որ նման կործանարար քաղաքականության ամենավառ ապացույցը Ուկրաինան հակառուսական զինադաշտ դարձնելն է։ Նա կարծում է, որ Վաշինգտոնը, Լոնդոնը, Բրյուսելը չեն թաքցնում, որ մտադիր են շարունակել մասնակցել Ռուսաստանի դեմ պայքարին` մարտի դաշտում ուկրաինացիների ձեռքերով ու կյանքերով, որոնց դիտարկում են բացառապես որպես «թնդանոթի միս»։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 217-րդ օրը։