https://arm.sputniknews.ru/20220930/aph-n-karvogh-e-npastel-erevani-ev-baqvi-mijev-khndirneri-lutsmany-lavrvov-49126751.html
ԱՊՀ-ն կարող է նպաստել Երևանի և Բաքվի միջև խնդիրների լուծմանը. Լավրով
ԱՊՀ-ն կարող է նպաստել Երևանի և Բաքվի միջև խնդիրների լուծմանը. Լավրով
Sputnik Արմենիա
ՌԴ արտգործնախարարը ելույթ է ունեցել Մոսկվայում Համագործակցության երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հանդիպմանը։ 30.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-30T11:22+0400
2022-09-30T11:22+0400
2022-09-30T11:44+0400
հայաստան
ադրբեջան
ռուսաստան
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
սերգեյ լավրով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/17/44058684_0:0:1600:901_1920x0_80_0_0_d0025b8fc39b271b94e6b535f21a226e.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Անկախ պետությունների համագործակցության ձևաչափը կարող է օգտակար լինել Երևանի և Բաքվի միջև առկա խնդիրների լուծման համար։ Նա այդ մասին հայտարարել է Մոսկվայում՝ ելույթ ունենալով ԱՊՀ անդամ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հանդիպմանը։«ԱՊՀ-ի աջակցությունը պահանջված կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև տիրող իրավիճակի կարգավորման համար»,- ասել է նա։Խրամատներ, զենք և ոչ միայն. ինչով են պայմանավորված մեծ կորուստները Ադրբեջանի հետ մարտերումՆախարարը նաև հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար այժմ քննարկվում է ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու հնարավորությունը։Նրանք կօգնեն բարենպաստ պայմաններ ստեղծել եռակողմ պայմանավորվածությունների իրականացման համար, որոնք վերաբերում են հայ-ադրբեջանական սահմանազատմանը, երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը։Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։Այս պահին հայտնի է, որ լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 210-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 4 անձ, 1 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:Իմ հողից երբեք դուրս չեմ գա. Սոթքը դեռ չի վերադարձել բնականոն կյանքին
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/17/44058684_177:0:1600:1067_1920x0_80_0_0_87e7d2ac4210890b0cef8438b12514d0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, ռուսաստան, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), սերգեյ լավրով
հայաստան, ադրբեջան, ռուսաստան, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), սերգեյ լավրով
ԱՊՀ-ն կարող է նպաստել Երևանի և Բաքվի միջև խնդիրների լուծմանը. Լավրով
11:22 30.09.2022 (Թարմացված է: 11:44 30.09.2022) ՌԴ արտգործնախարարը ելույթ է ունեցել Մոսկվայում Համագործակցության երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հանդիպմանը։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Անկախ պետությունների համագործակցության ձևաչափը կարող է օգտակար լինել Երևանի և Բաքվի միջև առկա խնդիրների լուծման համար։ Նա այդ մասին հայտարարել է Մոսկվայում՝ ելույթ ունենալով ԱՊՀ անդամ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հանդիպմանը։
«ԱՊՀ-ի աջակցությունը պահանջված կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև տիրող իրավիճակի կարգավորման համար»,- ասել է նա։
Նախարարը նաև հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար այժմ քննարկվում է ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու հնարավորությունը։
Նրանք կօգնեն բարենպաստ պայմաններ ստեղծել եռակողմ պայմանավորվածությունների իրականացման համար, որոնք վերաբերում են հայ-ադրբեջանական սահմանազատմանը, երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Այս պահին հայտնի է, որ լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 210-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 4 անձ, 1 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: