https://arm.sputniknews.ru/20220930/anna-vardapetjany-nerkajacrel-e-datakhazi-nvor-teghakali-teknatsuin-49139505.html
Աննա Վարդապետյանը ներկայացրել է իր նոր տեղակալի թեկնածուին
Աննա Վարդապետյանը ներկայացրել է իր նոր տեղակալի թեկնածուին
Sputnik Արմենիա
Գլխավոր դատախազի տեղակալի թեկնածուն վստահեցրել է, որ կանի հնարավորն ու անհնարինը դատախազության հեղինակությունը բարձր պահելու համար 30.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-30T15:39+0400
2022-09-30T15:39+0400
2022-09-30T15:54+0400
հայաստան
աննա վարդապետյան
պաշտոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1e/49138041_0:49:3073:1777_1920x0_80_0_0_ffd1b9f9a3bdfd80dd7e27ddf2fdc86f.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կոլեգիայի նիստ է անցկացրել և ներկայացրել գլխավոր դատախազի տեղակալի թեկնածու Արթուր Պողոսյանին։ Տեղեկությունը հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։«Անդրադարձ է կատարվել Պողոսյանի կենսագրությանը, անձնական և մասնագիտական հատկանիշներին։ Կոլեգիայի անդամներն էլ կարծիք են հայտնել Արթուր Պողոսյանի մասին` ընդգծելով նրա մասնագիտական և մարդկային բարձր որակները, արհեստավարժությունը, աշխատանքի նկատմամբ սրտացավությունն ու նվիրվածությունը»,– ասված է հաղորդագրությունում։Վարդապետյանն էլ շեշտել է, որ ուրախ է Պողոսյանի` դատախազություն վերադառնալու կապակցությամբ և բարի ծառայություն է մաղթել վերջինիս։Գլխավոր դատախազի տեղակալի թեկնածու Արթուր Պողոսյանը շնորհակալություն է հայտնել հնչած բոլոր կարծիքների ու գնահատականների համար՝ վստահեցնելով, որ կանի հնարավորն ու անհնարինը դատախազության հեղինակությունը, դատախազի պատիվն ու բարի համբավը բարձր պահելու համար:Նշենք, որ Աննա Վարդապետյանը ՀՀ գլխավոր դատախազ նշանակվելուց հետո գրեթե անմիջապես պաշտոնից ազատեց գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Վահե Հարությունյանին։ Ավելի ուշ Վարդապետյանի հրամանագրերով աշխատանքից ազատվեցին նաև նրա տեղակալներ Արմեն Աֆանդյանը և Հայկ Ասլանյանը։Բացի այդ, պաշտոնից ազատվել են նաև Վահե Հարությունյանի տեղակալներ Արսեն Սարդարյանն ու Սևակ Հովհաննիսյանը։Ներկա պահին Վարդապետյանը երկու տեղակալ ունի` Աննա Գալյանն ու Գևորգ Բաղդասարյանը, որոնք այդ պաշտոններում նշանակվել են 2020թ–ի օգոստոսին և սեպտեմբերին։Հիշեցնենք՝ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետն այս տարվա սեպտեմբերին ավարտվեց, և նա վերընտրվելու իրավունք այլևս չուներ։ Այդ պաշտոնը ստանձնեց Աննա Վարդապետյանը, որը ՀՀ պատմության ողջ ընթացքում առաջին կին գլխավոր դատախազն է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1e/49138041_22:0:2753:2048_1920x0_80_0_0_4b813b6c5e126abf74fc7ecdb54d28d5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աննա վարդապետյան, պաշտոն
հայաստան, աննա վարդապետյան, պաշտոն
Աննա Վարդապետյանը ներկայացրել է իր նոր տեղակալի թեկնածուին
15:39 30.09.2022 (Թարմացված է: 15:54 30.09.2022) Գլխավոր դատախազի տեղակալի թեկնածուն վստահեցրել է, որ կանի հնարավորն ու անհնարինը դատախազության հեղինակությունը բարձր պահելու համար
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կոլեգիայի նիստ է անցկացրել և ներկայացրել գլխավոր դատախազի տեղակալի թեկնածու Արթուր Պողոսյանին։ Տեղեկությունը հայտնում է դատախազության
մամուլի ծառայությունը։
«Անդրադարձ է կատարվել Պողոսյանի կենսագրությանը, անձնական և մասնագիտական հատկանիշներին։ Կոլեգիայի անդամներն էլ կարծիք են հայտնել Արթուր Պողոսյանի մասին` ընդգծելով նրա մասնագիտական և մարդկային բարձր որակները, արհեստավարժությունը, աշխատանքի նկատմամբ սրտացավությունն ու նվիրվածությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Վարդապետյանն էլ շեշտել է, որ ուրախ է Պողոսյանի` դատախազություն վերադառնալու կապակցությամբ և բարի ծառայություն է մաղթել վերջինիս։
Գլխավոր դատախազի տեղակալի թեկնածու Արթուր Պողոսյանը շնորհակալություն է հայտնել հնչած բոլոր կարծիքների ու գնահատականների համար՝ վստահեցնելով, որ կանի հնարավորն ու անհնարինը դատախազության հեղինակությունը, դատախազի պատիվն ու բարի համբավը բարձր պահելու համար:
Նշենք, որ Աննա Վարդապետյանը ՀՀ գլխավոր դատախազ նշանակվելուց հետո գրեթե անմիջապես
պաշտոնից ազատեց գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Վահե Հարությունյանին։ Ավելի ուշ Վարդապետյանի հրամանագրերով
աշխատանքից ազատվեցին նաև նրա տեղակալներ Արմեն Աֆանդյանը և
Հայկ Ասլանյանը։
Բացի այդ, պաշտոնից ազատվել են նաև Վահե Հարությունյանի տեղակալներ Արսեն Սարդարյանն ու Սևակ Հովհաննիսյանը։
Ներկա պահին Վարդապետյանը երկու տեղակալ ունի` Աննա Գալյանն ու Գևորգ Բաղդասարյանը, որոնք այդ պաշտոններում նշանակվել են 2020թ–ի օգոստոսին և սեպտեմբերին։
Հիշեցնենք՝
Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետն այս տարվա սեպտեմբերին ավարտվեց, և նա վերընտրվելու իրավունք այլևս չուներ։ Այդ պաշտոնը
ստանձնեց Աննա Վարդապետյանը, որը ՀՀ պատմության ողջ ընթացքում առաջին կին գլխավոր դատախազն է։