https://arm.sputniknews.ru/20220930/amn-n-patzhamijvocner-e-sahmanel-hajastani-chinastani-belarusi-dem-rd-in-ajakcelu-hamar-49164281.html
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Հայաստանի, Չինաստանի, Բելառուսի դեմ՝ ՌԴ-ին աջակցելու համար
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Հայաստանի, Չինաստանի, Բելառուսի դեմ՝ ՌԴ-ին աջակցելու համար
Sputnik Արմենիա
Ըստ հաղորդագրության՝ արտահանման վերահսկողության միջոցներ են սահմանվում ՌԴ բանակին աջակցելու համար։ 30.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-30T19:21+0400
2022-09-30T19:21+0400
2022-09-30T19:26+0400
ամն
պատժամիջոցներ
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
դոնբաս
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1d/34812501_0:39:1600:940_1920x0_80_0_0_efede01aaffd7e746a826e5137c6bf2f.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Հայաստանի, Չինաստանի, Բելառուսի ընկերությունների դեմ՝ Ռուսաստանի նկատմամբ արտահանման վերահսկողության միջոցները խախտելու համար։ Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը: Նշվում է, որ նրանք արտահանման վերահսկողության հատուկ միջոցների սահմանման բարձր ռիսկի տակ են ՌԴ բանակին աջակցելու համար:Ֆինանսների նախարարությունը հստակեցնում է, որ նման խախտումների համար պատժամիջոցների ցուցակում ավելացվել է 57 իրավաբանական անձ։Հիշեցնենք` Արևմուտքն ուժեղացրել է պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի վրա Ուկրաինայի պատճառով, ինչը հանգեցրել է Եվրոպայում և ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի, վառելիքի և սննդամթերքի գների աճի։ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ՌՕՈւ-ի բեռնատար ինքնաթիռի դեմՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի զսպման և թուլացման քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը:Նրա խոսքով՝ Արևմուտքի հիմնական նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատթարացնելն է։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 218-րդ օրը։
ամն
ուկրաինա
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1d/34812501_0:0:1600:1200_1920x0_80_0_0_1f87e002abd02d2692e7ccfbf936340a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, պատժամիջոցներ, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, դոնբաս, հայաստան
ամն, պատժամիջոցներ, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, դոնբաս, հայաստան
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Հայաստանի, Չինաստանի, Բելառուսի դեմ՝ ՌԴ-ին աջակցելու համար
19:21 30.09.2022 (Թարմացված է: 19:26 30.09.2022) Ըստ հաղորդագրության՝ արտահանման վերահսկողության միջոցներ են սահմանվում ՌԴ բանակին աջակցելու համար։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Հայաստանի, Չինաստանի, Բելառուսի ընկերությունների դեմ՝ Ռուսաստանի նկատմամբ արտահանման վերահսկողության միջոցները խախտելու համար։ Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը:
Ըստ հաղորդագրության՝ գերատեսչությունը հանդես է գալիս հստակ նախազգուշացմամբ՝ ուղղված Ռուսաստանում և դրա սահմաններից դուրս գործող ընկերություններին։
Նշվում է, որ նրանք արտահանման վերահսկողության հատուկ միջոցների սահմանման բարձր ռիսկի տակ են ՌԴ բանակին աջակցելու համար:
Ֆինանսների նախարարությունը հստակեցնում է, որ նման խախտումների համար պատժամիջոցների ցուցակում ավելացվել է 57 իրավաբանական անձ։
Հիշեցնենք` Արևմուտքն ուժեղացրել է պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի վրա Ուկրաինայի պատճառով, ինչը հանգեցրել է Եվրոպայում և ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի, վառելիքի և սննդամթերքի գների աճի։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի զսպման և թուլացման քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը:
Նրա խոսքով՝ Արևմուտքի հիմնական նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատթարացնելն է։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 218-րդ օրը։