https://arm.sputniknews.ru/20220929/septemberi-13-ic-hetvo-zvohvats-zintsarajvoghneri-hugharkavvorutjan-tsakhsy-khvoga-petutjuny-49051827.html
Պետությունն այսուհետ ավելի արագ կհոգա զոհված զինծառայողների հուղարկավորության ծախսերը
Պետությունն այսուհետ ավելի արագ կհոգա զոհված զինծառայողների հուղարկավորության ծախսերը
Sputnik Արմենիա
Զոհվածի ընտանիքների մի մասը հուղարկավորման կազմակերպման համար ստիպված են լինում անհրաժեշտ գումարը ձեռք բերել պարտքով։ 29.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-29T11:29+0400
2022-09-29T11:29+0400
2022-09-29T15:38+0400
զոհ
զինծառայող
հհ կառավարություն
որոշում
գումար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/1e/25955863_0:112:1600:1012_1920x0_80_0_0_34957c81ebb5dbdbe4a44dbaf9e42ce9.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 13-ից հետո Ադրբեջանի հարձակումների հետևանքով զոհված զինծառայողների հուղարկավորության ծախսերը կհոգա պետությունը։Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում` ՀՀ ՊՆ առաջարկով։Ադրբեջանը հարվածել է ՀՀ տարածքում ինժեներական աշխատանքներ կատարող խմբին. ՓաշինյանՈրոշման հիմնավորման համաձայն` նպատակն այն է, որ զոհածների ընտանիքներին հուղարկավորության ծախսը տրամադրվի ոչ թե հուղարկավորությունից հետո` 30 օրվա ընթացքում, ինչպես արվում է հիմա, այլ մինչ հուղարկավորությունը։Խնդիրն այն է, որ նախապես վճարման տարբերակը գործում է ռազմական դրություն հայտարարված լինելու ժամանակ, մինչդեռ ներկա պահին Հայաստանում ռազմական դրություն հայտարարված չէ։ Արդյունքում` հակառակորդի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանով զոհված զինծառայողների ընտանիքները, գործող կարգի համաձայն, հատուցում ստանալու համար պետք է դիմում ներկայացնեն պաշտպանության նախարարություն, Ազգային անվտանգության ծառայություն, ոստիկանություն։Հնդկաստանը Հայաստանին 250 մլն դոլարի զենք և զինամթերք կմատակարարի. ԶԼՄԿառավարության որոշմամբ հաստատված նոր կարգով` անկախ ռազմական դրություն հայտարարված լինելու հանգամանքից, սահմանված 700 000 դրամի չափով հուղարկավորման ծախսերի հատուցումը զոհված զինծառայողների ընտանիքներին կտրամադրվի նախապես` մինչև հուղարկավորությունը։Որոշումը կտարածվի 2022թ. սեպտեմբերի 13-ից հետո զոհվածների ընտանիքների վրա։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/1e/25955863_102:0:1522:1065_1920x0_80_0_0_350696c979f22b13deda058caaf7efe3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զոհ, զինծառայող, հհ կառավարություն, որոշում, գումար
զոհ, զինծառայող, հհ կառավարություն, որոշում, գումար
Պետությունն այսուհետ ավելի արագ կհոգա զոհված զինծառայողների հուղարկավորության ծախսերը
11:29 29.09.2022 (Թարմացված է: 15:38 29.09.2022) Զոհվածի ընտանիքների մի մասը հուղարկավորման կազմակերպման համար ստիպված են լինում անհրաժեշտ գումարը ձեռք բերել պարտքով։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 13-ից հետո Ադրբեջանի հարձակումների հետևանքով զոհված զինծառայողների հուղարկավորության ծախսերը կհոգա պետությունը։
Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում` ՀՀ ՊՆ առաջարկով։
Որոշման հիմնավորման համաձայն` նպատակն այն է, որ զոհածների ընտանիքներին հուղարկավորության ծախսը տրամադրվի ոչ թե հուղարկավորությունից հետո` 30 օրվա ընթացքում, ինչպես արվում է հիմա, այլ մինչ հուղարկավորությունը։
«Զոհվածի ընտանիքների մի մասը հուղարկավորման միջոցառման կազմակերպման համար ստիպված են լինում անհրաժեշտ գումարը ձեռք բերել պարտքով` հարազատներից կամ այլ անձանցից, և այդ հանգամանքը բացասաբար է անդրադառնում նաև վերջիններիս բարոյահոգեբանական վիճակի վրա»,– ասված է նախագծում:
Խնդիրն այն է, որ նախապես վճարման տարբերակը գործում է ռազմական դրություն հայտարարված լինելու ժամանակ, մինչդեռ ներկա պահին Հայաստանում ռազմական դրություն հայտարարված չէ։ Արդյունքում` հակառակորդի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանով զոհված զինծառայողների ընտանիքները, գործող կարգի համաձայն, հատուցում ստանալու համար պետք է դիմում ներկայացնեն պաշտպանության նախարարություն, Ազգային անվտանգության ծառայություն, ոստիկանություն։
Կառավարության որոշմամբ հաստատված նոր կարգով` անկախ ռազմական դրություն հայտարարված լինելու հանգամանքից, սահմանված 700 000 դրամի չափով հուղարկավորման ծախսերի հատուցումը զոհված զինծառայողների ընտանիքներին կտրամադրվի նախապես` մինչև հուղարկավորությունը։
Որոշումը կտարածվի 2022թ. սեպտեմբերի 13-ից հետո զոհվածների ընտանիքների վրա։