https://arm.sputniknews.ru/20220929/petq-e-veracnel-rd-marzikneri-nkatmamb-patzhamijvocnery-gabrieljany-elq-e-arajarkum-49060440.html
Պետք է վերացնել ՌԴ մարզիկների նկատմամբ պատժամիջոցները. Գաբրիելյանը ելք է առաջարկում
Պետք է վերացնել ՌԴ մարզիկների նկատմամբ պատժամիջոցները. Գաբրիելյանը ելք է առաջարկում
Sputnik Արմենիա
ՀԱՕԿ պատվավոր նախագահ Դերենիկ Գաբրիելյանը կարծում է, որ մեկ ելք կա՝ միավորվել և արդար լուծում պահանջել՝ անկախ նրանից, թե որ երկիրն ես ներկայացնում։ 29.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-29T11:52+0400
2022-09-29T11:52+0400
2022-09-29T12:02+0400
հայաստան
մարզիկ
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0a/28965855_0:85:1600:985_1920x0_80_0_0_8db469cc39e3a9306a218ec9f803a049.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. Մարզիկները չպետք է քաղաքական խաղերի զոհ լինեն, նրանք պետք է ավելի ակտիվ ներգրավվեն միջազգային մարզական ֆեդերացիաների ու ՄՕԿ-ի աշխատանքներին։ Նման կարծիք է հայտնել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատվավոր նախագահ Դերենիկ Գաբրիելյանը:Նա կոչ է արել դիմել Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախին՝ պահանջելով վերացնել պատժամիջոցները Ռուսաստանի և Բելառուսի մարզիկների նկատմամբ:Նրա խոսքով` սպորտում միասնությունը ուժ է, որը նման է պատերազմի ժամանակ հրետանու ուժին։ Գաբրիելյանի կարծիքով՝ հանուն սպորտի բոլորը պետք է միավորվեն ու միանան միջազգային ֆեդերացիաների ու ՄՕԿ-ի աշխատանքին, քանի որ սպորտը գլոբալ մասշտաբի երևույթ է:Հնարավոր է` Զախարյանը ՀՀ քաղաքացիություն ստանա և հանդես գա Հայաստանի հավաքականի կազմումՀիշեցնենք, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակից հետո պատժամիջոցների տակ են հայտնվել ռուսական ֆուտբոլային և բասկետբոլային ակումբներն ու հավաքականները, մարմնամարզիկները, թեթև ատլետները, լողորդները, Ռուսաստանից խլել են հոկեյի աշխարհի առաջնությունն ու Ֆորմուլա-1-ի Գրան պրին Սոչիում անցկացնելու իրավունքը:Հայաստանի հավաքականը հրաշքով վերադարձավ խաղ. հաղթանակը մոտ էր, բայց կրկին պարտվեցինք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0a/28965855_88:0:1512:1068_1920x0_80_0_0_82ae85f92af47f46b76b64bff0ea216f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մարզիկ, ռուսաստան
հայաստան, մարզիկ, ռուսաստան
Պետք է վերացնել ՌԴ մարզիկների նկատմամբ պատժամիջոցները. Գաբրիելյանը ելք է առաջարկում
11:52 29.09.2022 (Թարմացված է: 12:02 29.09.2022) ՀԱՕԿ պատվավոր նախագահ Դերենիկ Գաբրիելյանը կարծում է, որ մեկ ելք կա՝ միավորվել և արդար լուծում պահանջել՝ անկախ նրանից, թե որ երկիրն ես ներկայացնում։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. Մարզիկները չպետք է քաղաքական խաղերի զոհ լինեն, նրանք պետք է ավելի ակտիվ ներգրավվեն միջազգային մարզական ֆեդերացիաների ու ՄՕԿ-ի աշխատանքներին։ Նման կարծիք է հայտնել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատվավոր նախագահ Դերենիկ Գաբրիելյանը:
Նա կոչ է արել դիմել Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախին՝ պահանջելով վերացնել պատժամիջոցները Ռուսաստանի և Բելառուսի մարզիկների նկատմամբ:
«Ամերիկան և ԽՍՀՄ-ը Բարի կամքի խաղերի միջոցով կարողացան վերականգնել հարաբերությունները։ Ինչո՞ւ են լռում ճանաչված մարզիկներն ու սպորտի վետերանները, որոնք առողջություն են զոհաբերել: Լռությունը համաձայնության նշա՞ն է: Ելքը մեկն է՝ միավորվել և արդար լուծում պահանջել՝ անկախ նրանից, թե որ երկիրն ես ներկայացնում», - ասել է Գաբրիելյանը «ԵԱՏՄ. սպորտային համագործակցությունը գլոբալ փոփոխությունների դարաշրջանում» նիստում, որը տեղի է ունենում «Ռուսաստանը մարզական տերություն է» միջազգային համաժողովի շրջանակում:
Նրա խոսքով` սպորտում միասնությունը ուժ է, որը նման է պատերազմի ժամանակ հրետանու ուժին։ Գաբրիելյանի կարծիքով՝ հանուն սպորտի բոլորը պետք է միավորվեն ու միանան միջազգային ֆեդերացիաների ու ՄՕԿ-ի աշխատանքին, քանի որ սպորտը գլոբալ մասշտաբի երևույթ է:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակից հետո պատժամիջոցների տակ են հայտնվել ռուսական ֆուտբոլային և բասկետբոլային ակումբներն ու հավաքականները, մարմնամարզիկները, թեթև ատլետները, լողորդները, Ռուսաստանից խլել են հոկեյի աշխարհի առաջնությունն ու Ֆորմուլա-1-ի Գրան պրին Սոչիում անցկացնելու իրավունքը: