https://arm.sputniknews.ru/20220929/petakan-ashkhatavardzery-kavelanan-pargevavtsharnery-knvazen-finansneri-nakharar-49068929.html
Պետական աշխատավարձերը կավելանան, պարգևավճարները կնվազեն. ֆինանսների նախարար
Պետական աշխատավարձերը կավելանան, պարգևավճարները կնվազեն. ֆինանսների նախարար
Sputnik Արմենիա
Կառավարությունը հաստատեց 2023թ–ի պետական բյուջեի նախագիծը։ Պետական աշխատողների աշխատավարձերի ընդհանուր վարձատրությունը կավելանա 21 մլրդ դրամով։ 29.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-29T14:08+0400
2022-09-29T14:08+0400
2022-09-29T14:23+0400
աշխատավարձ
պարգևավճար
տիգրան խաչատրյան
բյուջե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/02/42752586_0:0:1600:901_1920x0_80_0_0_62325cac5a39706ec0a5cfab2f41e924.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Կառավարության այսօրվա նիստում հաստատված 2023թ-ի պետական բյուջեի նախագծով 21 մլրդ լրացուցիչ գումար է նախատեսվել հանրային հատվածի աշխատողների աշխատավարձերի ավելացման համար:Այս մասին բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:Թե կոնկրետ որ աշխատողների աշխատավարձերն ու ինչ չափով կավելանան, նախարարը խոստացավ մանրամասն պարզաբանումներ ներկայացնել առաջիկայում։«Նախատեսվող փոփոխությունը վերաբերում է բազային աշխատավարձի ավելացմանը, որը ընկած է ընդհանուր աշխատավարձերի հաշվարկման հիմքում և ներկայումս սահմանված է 66 140 դրամի չափով: Փոփոխված համակարգում բազային աշխատավարձը կսահմանվի 83 200 դրամ: Այս աշխատավարձի բարձրացումը որոշ չափով փոխհատուցվելու է պարգևավճարների և հավելավճարների համար հատկացվող ընդհանուր գումարը վերաբաշխելու եղանակով: 2023-ին ավելի քիչ պարգևավճարներ և հավելավճարներ են լինելու»,-ասաց Տիգրան Խաչատրյանը:Հիշեցնենք, որ կառավարության այսօր ընդունած մեկ այլ որոշմամբ, ՀՀ–ում նվազագույն աշխատավարձը 2023թ–ի հունվարի 1-ից կավելանա 7000 դրամով` ներկայիս 68 000–ից հասնելով 75 000 դրամի։ Բազային աշխատավարձի չափի փոփոխությունը ևս պայմանավորված է նվազագույն աշխատավարձի չափի վերանայմամբ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/02/42752586_103:0:1527:1068_1920x0_80_0_0_bfe298a3d144e74a03eff6f7312c6aba.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աշխատավարձ, պարգևավճար, տիգրան խաչատրյան, բյուջե
աշխատավարձ, պարգևավճար, տիգրան խաչատրյան, բյուջե
Պետական աշխատավարձերը կավելանան, պարգևավճարները կնվազեն. ֆինանսների նախարար
14:08 29.09.2022 (Թարմացված է: 14:23 29.09.2022) Կառավարությունը հաստատեց 2023թ–ի պետական բյուջեի նախագիծը։ Պետական աշխատողների աշխատավարձերի ընդհանուր վարձատրությունը կավելանա 21 մլրդ դրամով։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Կառավարության այսօրվա նիստում հաստատված 2023թ-ի պետական բյուջեի նախագծով 21 մլրդ լրացուցիչ գումար է նախատեսվել հանրային հատվածի աշխատողների աշխատավարձերի ավելացման համար:
Այս մասին բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Թե կոնկրետ որ աշխատողների աշխատավարձերն ու ինչ չափով կավելանան, նախարարը խոստացավ մանրամասն պարզաբանումներ ներկայացնել առաջիկայում։
Մինչ այդ միայն հիշեցրեց, որ այսօր պետական համակարգում եկամտի 2 հիմնական մոտեցում է գործում. բազային աշխատավարձի նկատմամբ որոշվող հիմնական աշխատավարձը և պարգևավճարները։
«Նախատեսվող փոփոխությունը վերաբերում է բազային աշխատավարձի ավելացմանը, որը ընկած է ընդհանուր աշխատավարձերի հաշվարկման հիմքում և ներկայումս սահմանված է 66 140 դրամի չափով: Փոփոխված համակարգում բազային աշխատավարձը կսահմանվի 83 200 դրամ: Այս աշխատավարձի բարձրացումը որոշ չափով փոխհատուցվելու է պարգևավճարների և հավելավճարների համար հատկացվող ընդհանուր գումարը վերաբաշխելու եղանակով: 2023-ին ավելի քիչ պարգևավճարներ և հավելավճարներ են լինելու»,-ասաց Տիգրան Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ կառավարության այսօր ընդունած մեկ այլ որոշմամբ, ՀՀ–ում նվազագույն աշխատավարձը
2023թ–ի հունվարի 1-ից կավելանա 7000 դրամով` ներկայիս 68 000–ից հասնելով 75 000 դրամի։ Բազային աշխատավարձի չափի փոփոխությունը ևս պայմանավորված է նվազագույն աշխատավարձի չափի վերանայմամբ։