https://arm.sputniknews.ru/20220929/maticiny-patrastvum-e-ajcelel-hajastanum-teghakajvats-tsaghkadzvor-marzabaza-49053124.html
Մատիցինը պատրաստվում է այցելել Հայաստանում տեղակայված «Ծաղկաձոր» մարզաբազա
Մատիցինը պատրաստվում է այցելել Հայաստանում տեղակայված «Ծաղկաձոր» մարզաբազա
Sputnik Արմենիա
Ռուս նախարարը նշել է, որ բազան արդյունավետ է աշխատում, օլիմպիական տասնյակ ու հարյուրավոր չեմպիոններ այնտեղ պատրաստություն են անցել։ 29.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-29T10:30+0400
2022-09-29T10:30+0400
2022-09-29T10:41+0400
ծաղկաձոր
սպորտ
մարզիկ
ռուսաստան
պարալիմպիկ խաղեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/07/1e/23939169_0:61:1600:961_1920x0_80_0_0_e7e0f89c634bc767cd62a32f86ed0f15.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի սպորտի նախարար Օլեգ Մատիցինը հոկտեմբերի սկզբին մտադիր է այցելել Հայաստանի «Ծաղկաձոր» մարզաբազա: Նա այս մասին հայտնել է «ԵԱՏՄ. սպորտային համագործակցությունը գլոբալ փոփոխությունների դարաշրջանում» նիստում, որը տեղի է ունենում «Ռուսաստանը մարզական տերություն է» միջազգային համաժողովի շրջանակում:Մատիցինը հիշեցրել է, որ հոկտեմբերի 2-ին Սոչիում կկայանա ամառային պարալիմպիկ խաղերի բացումը:«Ուզում եմ հավաստիացնել, որ նախարարությունն առավելագույնս ակտիվ միջազգային քաղաքականություն է վարում։ Մենք եղել ենք Ուզբեկստանում, մեր առաջարկով սպորտի շաբաթ է անցկացվել։ Հիմա մենք գալու ենք Ծաղկաձոր։ Կարևորը հարաբերություններ կառուցելն է, որ միջազգային հանրությունը տեսնի` մենք չենք թուլացել պատժամիջոցների ժամանակ, գնահատել ենք մեր ներուժը ու վստահորեն նայում ենք ապագային»,–եզրափակել է Մատիցինը։Ծաղկաձորում անցկացվել են հաշմանդամային սպորտի 2022 թվականի հանրապետական մարզական խաղերըՀիշեցնենք, որ «Ծաղկաձոր» սպորտային համալիրը Հայաստանում բացվել է 1967 թվականին, այն հատուկ կառուցվել է 1968 թվականին Մեխիկոյում կայանալիք Օլիմպիական խաղերին խորհրդային մարզիկներին նախապատրաստելու համար: 1986 թվականին համալիրի կողքին բացվել է «Ծաղկաձոր» լեռնադահուկային հանգստավայրը։
ծաղկաձոր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/07/1e/23939169_97:0:1520:1067_1920x0_80_0_0_64871dbb3b5265193fb5ba31a761fa8d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ծաղկաձոր, սպորտ , մարզիկ, ռուսաստան, պարալիմպիկ խաղեր
ծաղկաձոր, սպորտ , մարզիկ, ռուսաստան, պարալիմպիկ խաղեր
Մատիցինը պատրաստվում է այցելել Հայաստանում տեղակայված «Ծաղկաձոր» մարզաբազա
10:30 29.09.2022 (Թարմացված է: 10:41 29.09.2022) Ռուս նախարարը նշել է, որ բազան արդյունավետ է աշխատում, օլիմպիական տասնյակ ու հարյուրավոր չեմպիոններ այնտեղ պատրաստություն են անցել։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի սպորտի նախարար Օլեգ Մատիցինը հոկտեմբերի սկզբին մտադիր է այցելել Հայաստանի «Ծաղկաձոր» մարզաբազա: Նա այս մասին հայտնել է «ԵԱՏՄ. սպորտային համագործակցությունը գլոբալ փոփոխությունների դարաշրջանում» նիստում, որը տեղի է ունենում «Ռուսաստանը մարզական տերություն է» միջազգային համաժողովի շրջանակում:
«Մեկ շաբաթից նախատեսում ենք Ծաղկաձոր գալ։ Այս բազան արդյունավետ աշխատում է, տասնյակ ու հարյուրավոր օլիմպիական չեմպիոններ այնտեղ վերապատրաստում են անցել։ Մենք շարունակելու ենք համագործակցել։ Դա կարևոր է մեր բարդ ժամանակներում»,-ասել է ռուս նախարարը։
Մատիցինը հիշեցրել է, որ հոկտեմբերի 2-ին Սոչիում կկայանա ամառային պարալիմպիկ խաղերի բացումը:
«Ուզում եմ հավաստիացնել, որ նախարարությունն առավելագույնս ակտիվ միջազգային քաղաքականություն է վարում։ Մենք եղել ենք Ուզբեկստանում, մեր առաջարկով սպորտի շաբաթ է անցկացվել։ Հիմա մենք գալու ենք Ծաղկաձոր։ Կարևորը հարաբերություններ կառուցելն է, որ միջազգային հանրությունը տեսնի` մենք չենք թուլացել պատժամիջոցների ժամանակ, գնահատել ենք մեր ներուժը ու վստահորեն նայում ենք ապագային»,–եզրափակել է Մատիցինը։
Հիշեցնենք, որ «Ծաղկաձոր» սպորտային համալիրը Հայաստանում բացվել է 1967 թվականին, այն հատուկ կառուցվել է 1968 թվականին Մեխիկոյում կայանալիք Օլիմպիական խաղերին խորհրդային մարզիկներին նախապատրաստելու համար: 1986 թվականին համալիրի կողքին բացվել է «Ծաղկաձոր» լեռնադահուկային հանգստավայրը։