https://arm.sputniknews.ru/20220929/hndkastany-hajastanin-250-mln-dvolari-zenq-ev-zinamterq-kmatakarari-zlm-49056570.html
Հնդկաստանը Հայաստանին 250 մլն դոլարի զենք և զինամթերք կմատակարարի. ԶԼՄ
Հնդկաստանը Հայաստանին 250 մլն դոլարի զենք և զինամթերք կմատակարարի. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Պատմության մեջ առաջին անգամ Հնդկաստանը սեփական արտադրության համազարկային կրակի ռեակտիվ համակարգ կարտահանի։ Առաջին գնորդը կլինի Հայաստանը։ 29.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-29T11:15+0400
2022-09-29T11:15+0400
2023-01-13T13:33+0400
հնդկաստան
զենք
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/2227/38/22273866_0:93:1281:813_1920x0_80_0_0_46a74f24271911ab7c209ae807e3f1ae.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Հնդկաստանը Հայաստանին շուրջ 250 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ զենք և զինամթերքի խոշոր խմբաքանակ կմատակարարի։ Այս մասին գրում է հնդկական The Economic Times պարբերականը։Նշվում է, որ երկու երկրների կառավարությունների միջև սեպտեմբերի սկզբից համապատասխան պայմանագրեր են ստորագրվել։ Այդ փաստաթղթերի գումարը չի բարձրաձայնվում, սակայն պարբերականի տվյալներով` խոսքը կարող է մոտ 20 մլրդ ռուպիի մասին լինել, ինչը դոլարով կազմում է ավելի քան 244 մլն դոլար։The Economic Times–ի աղբյուրները հայտնում են, որ պատվերում ներառված են տեղական արտադրության Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, ինչի արտահանումը պատմության մեջ առաջին անգամ է լինելու։Հարյուրմիլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանին զենք չեն մատակարարում. ՓաշինյանՀնդկական բանակը վերջերս ստացել է այդ համակարգերի 6 լրացուցիչ գնդի պատվեր, ինչպես նաև արձակման կայանքների նկատմամբ մեծ հեռահարության հրթիռներ է փորձարկում։Գործարքի շրջանակում Հնդկաստանը Հայաստան կմատակարարի նաև հակատանկային հրթիռներ և բազմաթիվ այլ զինամթերքներ։Նշվում է, որ սա Հայաստան սպառազինության համակարգերի արտահանման առաջին դեպքը չէ։ Հնդկաստանը Հայաստանին սպառազինություն էր վաճառել նաև 2020 թվականին։ Հայկական կողմն այդ ժամանակ մոտ 40 մլն դոլարով ձեռք էր բերել 4 Swathi տեսակի հակամարտկոցայինռադար։Հայաստանը պետք է ռազմաքաղաքական նոր համագործակցություն զարգացնի Իրանի հետ. ՎարդանյանՀիշեցնենք, որ դեռևս այս տարվա հուլիսին հնդկական լրատվամիջոցները հայտնել էին ՀՀ ՊՆ պատվիրակության՝ Նյու Դելի այցի մասին՝ ռազմական մատակարարումները քննարկելու նպատակով։
հնդկաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2227/38/22273866_36:0:1243:905_1920x0_80_0_0_e1e030e89c702b94a3faba9740cc7f9b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հնդկաստան, զենք, հայաստան
հնդկաստան, զենք, հայաստան
Հնդկաստանը Հայաստանին 250 մլն դոլարի զենք և զինամթերք կմատակարարի. ԶԼՄ
11:15 29.09.2022 (Թարմացված է: 13:33 13.01.2023) Պատմության մեջ առաջին անգամ Հնդկաստանը սեփական արտադրության համազարկային կրակի ռեակտիվ համակարգ կարտահանի։ Առաջին գնորդը կլինի Հայաստանը։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Հնդկաստանը Հայաստանին շուրջ 250 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ զենք և զինամթերքի խոշոր խմբաքանակ կմատակարարի։ Այս մասին գրում է հնդկական The Economic Times պարբերականը։
Նշվում է, որ երկու երկրների կառավարությունների միջև սեպտեմբերի սկզբից համապատասխան պայմանագրեր են ստորագրվել։ Այդ փաստաթղթերի գումարը չի բարձրաձայնվում, սակայն պարբերականի տվյալներով` խոսքը կարող է մոտ 20 մլրդ ռուպիի մասին լինել, ինչը դոլարով կազմում է ավելի քան 244 մլն դոլար։
The Economic Times–ի աղբյուրները հայտնում են, որ պատվերում ներառված են տեղական արտադրության Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, ինչի արտահանումը պատմության մեջ առաջին անգամ է լինելու։
Հնդկական բանակը վերջերս ստացել է այդ համակարգերի 6 լրացուցիչ գնդի պատվեր, ինչպես նաև արձակման կայանքների նկատմամբ մեծ հեռահարության հրթիռներ է փորձարկում։
Գործարքի շրջանակում Հնդկաստանը Հայաստան կմատակարարի նաև հակատանկային հրթիռներ և բազմաթիվ այլ զինամթերքներ։
Նշվում է, որ սա Հայաստան սպառազինության համակարգերի արտահանման առաջին դեպքը չէ։ Հնդկաստանը Հայաստանին սպառազինություն էր վաճառել նաև 2020 թվականին։ Հայկական կողմն այդ ժամանակ մոտ 40 մլն դոլարով ձեռք էր բերել 4 Swathi տեսակի հակամարտկոցայինռադար։
Հիշեցնենք, որ դեռևս այս տարվա հուլիսին հնդկական լրատվամիջոցները հայտնել էին ՀՀ ՊՆ պատվիրակության՝ Նյու Դելի այցի մասին՝ ռազմական մատակարարումները քննարկելու նպատակով։