https://arm.sputniknews.ru/20220929/hhin-zenq-matakararvogh-erkrneri-tvum-karvogh-e-linel-ev-ka-hndkastany-andranik-qvocharjan-49075109.html
ՀՀ–ին զենք մատակարարող երկրների թվում կարող է լինել և կա Հնդկաստանը. Անդրանիկ Քոչարյան
ՀՀ–ին զենք մատակարարող երկրների թվում կարող է լինել և կա Հնդկաստանը. Անդրանիկ Քոչարյան
Sputnik Արմենիա
ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հայաստանը կօգտագործի բոլոր հնարավոր և անհնար միջոցները, որպեսզի այդ զենքը հասցվի երկիր։ 29.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-29T15:51+0400
2022-09-29T15:51+0400
2022-09-29T16:09+0400
զենք
անդրանիկ քոչարյան
սպառազինություն
հայաստան
հնդկաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48225877_0:0:1600:901_1920x0_80_0_0_628d4d9e4861e02bd4ea526ed3972f1d.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը զենք է փնտրում բոլոր այն երկրներում, որտեղ առկա սպառազինությունն անհրաժեշտ է մեր պաշտպանական գերատեսչությանը։ Այդ երկրների թվում կարող է լինել և կա Հնդկաստանը։ Այս մասին ԱԺ–ում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։Հայտնել ենք, որ ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետը հայտարարել էր, թե դեպքեր ունենք, երբ հարյուրմիլիոնավոր դոլարներ վճարված են, բայց դաշնակից երկրների կողմից Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում։ Լրագրողներից մեկի այն հարցին, թե ՀՀ վարչապետը ո՞ր դաշնակից երկրին նկատի ուներ, ո՞ր երկիրն է, որ չի կատարում Հայաստանի նկատմամբ զենքի մատակարարումների պարտավորությունները, Քոչարյանը կտրուկ արձագանքեց։Հիշեցնենք` այսօր հնդկական The Economic Times պարբերականը գրել էր, որ Հնդկաստանը Հայաստանին շուրջ 250 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ զենք և զինամթերքի խոշոր խմբաքանակ կմատակարարի։ Նշվում է, որ երկու երկրների կառավարությունների միջև սեպտեմբերի սկզբից համապատասխան պայմանագրեր են ստորագրվել։
հնդկաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48225877_180:0:1600:1065_1920x0_80_0_0_dd90f5590b039483e073b811e0e6d4c9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զենք, անդրանիկ քոչարյան, սպառազինություն, հայաստան, հնդկաստան
զենք, անդրանիկ քոչարյան, սպառազինություն, հայաստան, հնդկաստան
ՀՀ–ին զենք մատակարարող երկրների թվում կարող է լինել և կա Հնդկաստանը. Անդրանիկ Քոչարյան
15:51 29.09.2022 (Թարմացված է: 16:09 29.09.2022) ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հայաստանը կօգտագործի բոլոր հնարավոր և անհնար միջոցները, որպեսզի այդ զենքը հասցվի երկիր։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը զենք է փնտրում բոլոր այն երկրներում, որտեղ առկա սպառազինությունն անհրաժեշտ է մեր պաշտպանական գերատեսչությանը։ Այդ երկրների թվում կարող է լինել և կա Հնդկաստանը։ Այս մասին ԱԺ–ում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Հայաստանը կօգտագործի բոլոր հնարավոր և անհնար միջոցները, որպեսզի այդ զենքը հասցվի երկիր»,–ասաց Քոչարյանը։
Հայտնել ենք, որ ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետը հայտարարել էր, թե դեպքեր ունենք, երբ հարյուրմիլիոնավոր դոլարներ վճարված են, բայց դաշնակից երկրների կողմից Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում։
Լրագրողներից մեկի այն հարցին, թե ՀՀ վարչապետը ո՞ր դաշնակից երկրին նկատի ուներ, ո՞ր երկիրն է, որ չի կատարում Հայաստանի նկատմամբ զենքի մատակարարումների պարտավորությունները, Քոչարյանը կտրուկ արձագանքեց։
«Եթե անհրաժեշտ լինի, փակագծեր կբացվեն, բայց այս պահին նման անհրաժեշտություն չկա»,–ասաց նա։
Հիշեցնենք` այսօր հնդկական
The Economic Times պարբերականը գրել էր, որ Հնդկաստանը Հայաստանին շուրջ 250 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ զենք և զինամթերքի խոշոր խմբաքանակ կմատակարարի։
Նշվում է, որ երկու երկրների կառավարությունների միջև սեպտեմբերի սկզբից համապատասխան պայմանագրեր են ստորագրվել։