https://arm.sputniknews.ru/20220929/hh-taratsqi-nkatmamb-adrbejanakan-agresiaji-hetevanqnery-grigvorjany-nerkajacrel-e-kuperin-49076034.html
ՀՀ տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքները Գրիգորյանը ներկայացրել է Կուպերին
ՀՀ տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքները Գրիգորյանը ներկայացրել է Կուպերին
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԽ քարտուղարը և ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալը կարևորել են ՀՀ զինված ուժերի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանն ուղղված աշխատանքները: 29.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-29T15:56+0400
2022-09-29T15:56+0400
2022-09-29T16:19+0400
արմեն գրիգորյան
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
ամն
անվտանգության խորհուրդ
լաուրա կուպեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1d/49075796_0:0:527:296_1920x0_80_0_0_c8b1d4b0ab739ae1f58b2740a2b64685.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքները ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերին, տեղեկանում ենք Անվտանգության խորհրդի գրասենյակից։ Հանդիպումը կահացել է ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտում։Գրիգորյանն ԱՄՆ է մեկնել սեպտեմբերի 26-ին։ ՀՀ ԱԽ քարտուղարն ԱՄՆ–ում հանդիպել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։Կարևորվել է վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը: Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։ՀՀ Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 19-ին հայտարարեց, որ զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:Սեպտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, որոնք ապօրինաբար գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը՝ օգտագործելով ականանետներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրակ են բացել սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմից զոհվել է երեք մարդ:
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1d/49075796_0:0:513:385_1920x0_80_0_0_ea5ccf7eb36775ccb9dc593b4a734f3b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն գրիգորյան, ամն, անվտանգության խորհուրդ, լաուրա կուպեր
արմեն գրիգորյան, ամն, անվտանգության խորհուրդ, լաուրա կուպեր
ՀՀ տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքները Գրիգորյանը ներկայացրել է Կուպերին
15:56 29.09.2022 (Թարմացված է: 16:19 29.09.2022) ՀՀ ԱԽ քարտուղարը և ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալը կարևորել են ՀՀ զինված ուժերի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանն ուղղված աշխատանքները:
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքները ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերին, տեղեկանում ենք
Անվտանգության խորհրդի գրասենյակից։ Հանդիպումը կահացել է ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտում։
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Մասնավորապես, երկուստեք կարևորել են ՀՀ զինված ուժերի ժողովրդավարական կառավարման, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանն ուղղված աշխատանքները:
Գրիգորյանն ԱՄՆ է մեկնել սեպտեմբերի 26-ին։
ՀՀ ԱԽ քարտուղարն ԱՄՆ–ում հանդիպել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։
Կարևորվել է վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ
հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
ՀՀ Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 19-ին
հայտարարեց, որ զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, որոնք ապօրինաբար գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը՝ օգտագործելով ականանետներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ,
կրակ են բացել սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմից
զոհվել է երեք մարդ: