https://arm.sputniknews.ru/20220929/hapk-zvoravarzhutjunnerum-kmshaken-kensabanakan-bnujti-artakarg-iravitshaki-veracumy-49051549.html
ՀԱՊԿ զորավարժություններում կմշակեն կենսաբանական բնույթի արտակարգ իրավիճակի վերացումը
ՀԱՊԿ զորավարժություններում կմշակեն կենսաբանական բնույթի արտակարգ իրավիճակի վերացումը
Sputnik Արմենիա
Անհայտ ծագման պայմանական առանձնապես վտանգավոր վարակին հակազդելու գործնական գործողություններին կմասնակցի ՀԱՊԿ հավաքական ուժերի կազմում նոր ստորաբաժանումը: 29.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-29T09:49+0400
2022-09-29T09:49+0400
2022-09-29T09:49+0400
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
հայաստան և հապկ
ղազախստան
զորավարժություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/03/24326847_0:0:3001:1688_1920x0_80_0_0_679e62c85a438e3e4e128c4e1092fea9.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. Ղազախստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական ուժերի զորավարժություններին առաջին անգամ կմշակեն Կենսաբանական բնույթի արտակարգ իրավիճակի վերացման խնդիրները: Տեղեկությունը հայտնում է ՀԱՊԿ զորավարժությունների միացյալ մամուլի կենտրոնը։Նշվում է, որ անհայտ ծագման պայմանական առանձնապես վտանգավոր վարակին հակազդելու գործնական գործողություններին կմասնակցի ՀԱՊԿ հավաքական ուժերի կազմում նոր ստորաբաժանումը՝ ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական պաշտպանության ու բժշկական ապահովման համատեղ ստորաբաժանումը:ՀԱՊԿ–ը ազդելու գործոն չունի, իսկ ՌԴ–ի քայլերը քաղաքական, դիվանագիտական են. ՔոչարյանՍտորաբաժանման հիմքը կազմում են Ռուսաստանի պաշտպանության նախարարության գիտահետազոտական ստորաբաժանումների ռուս մասնագետները, որոնք աշխատում են տեխնիկայի նոր նմուշների հիման վրա:Ավելի վաղ Հայաստանը հայտնել էր, որ զինվորականները չեն մասնակցի Ղազախստանում ՀԱՊԿ զորավարժություններին Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակի պատճառով։Արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2022», «Պոյիսկ-2022», «Էշելոն-2022» զորավարժությունները մեկնարկել են սեպտեմբերի 26-ին և կտևեն մինչև հոկտեմբերի 8-ը։ Դրանք անցկացվում են Ժամբիլի և Ալմաթիի շրջաններում։Հայաստանը ՀԱՊԿ-ից ակնկալում է հստակ գործողություններ. Գևորգյանը` Զասին
ղազախստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/03/24326847_115:0:2782:2000_1920x0_80_0_0_db78986fbaf69463bf3acc5b6ff271ef.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան և հապկ, ղազախստան, զորավարժություններ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան և հապկ, ղազախստան, զորավարժություններ
ՀԱՊԿ զորավարժություններում կմշակեն կենսաբանական բնույթի արտակարգ իրավիճակի վերացումը
Անհայտ ծագման պայմանական առանձնապես վտանգավոր վարակին հակազդելու գործնական գործողություններին կմասնակցի ՀԱՊԿ հավաքական ուժերի կազմում նոր ստորաբաժանումը:
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. Ղազախստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական ուժերի զորավարժություններին առաջին անգամ կմշակեն Կենսաբանական բնույթի արտակարգ իրավիճակի վերացման խնդիրները: Տեղեկությունը հայտնում է ՀԱՊԿ զորավարժությունների միացյալ մամուլի կենտրոնը։
Նշվում է, որ անհայտ ծագման պայմանական առանձնապես վտանգավոր վարակին հակազդելու գործնական գործողություններին կմասնակցի ՀԱՊԿ հավաքական ուժերի կազմում նոր ստորաբաժանումը՝ ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական պաշտպանության ու բժշկական ապահովման համատեղ ստորաբաժանումը:
Ստորաբաժանման հիմքը կազմում են Ռուսաստանի պաշտպանության նախարարության գիտահետազոտական ստորաբաժանումների ռուս մասնագետները, որոնք աշխատում են տեխնիկայի նոր նմուշների հիման վրա:
Ավելի վաղ Հայաստանը հայտնել էր, որ զինվորականները չեն մասնակցի Ղազախստանում ՀԱՊԿ զորավարժություններին Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակի պատճառով։
Արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2022», «Պոյիսկ-2022», «Էշելոն-2022» զորավարժությունները մեկնարկել են սեպտեմբերի 26-ին և կտևեն մինչև հոկտեմբերի 8-ը։ Դրանք անցկացվում են Ժամբիլի և Ալմաթիի շրջաններում։