https://arm.sputniknews.ru/20220929/hapk-glkhavor-qartughary-pashinjanin-nerkajacrel-e-katarats-ashkhatanqi-nakhnakan-ardjunqnery-49079247.html
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Փաշինյանին ներկայացրել է կատարած աշխատանքի նախնական արդյունքները
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Փաշինյանին ներկայացրել է կատարած աշխատանքի նախնական արդյունքները
Sputnik Արմենիա
Առաքելության աշխատանքի արդյունքում նախատեսվում է զեկույց ներկայացնել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին։ 29.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-29T16:52+0400
2022-09-29T16:52+0400
2022-09-29T16:58+0400
ստանիսլավ զաս
նիկոլ փաշինյան
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0a/28628437_0:0:1601:901_1920x0_80_0_0_7c3e030d6e05dc9a4453c30a01e96783.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀԱՊԿ առաքելության աշխատանքների շրջանակում այսօր Երևանում հանդիպել է ՀՀ վարչապետ, ՀԱՊԿ խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանի հետ, տեղեկացնում է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։Հիշեցնենք՝ ՀԱՊԿ առաքելությունը Հայաստան էր ժամանել Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերի 13-ի արտահերթ նիստի որոշման համաձայն: Առաքելության կազմում ընդգրկված էին կազմակերպության առանձին մարմինների աշխատակիցներ հանդիսացող ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչները։ Այցի ընթացքում նրանք հանդիպել էին Հայաստանի ղեկավար կազմի հետ և այցելել հայ-ադրբեջանական սահման։Առաքելության աշխատանքի արդյունքում նախատեսվում է զեկույց ներկայացնել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին ու առաջարկություններ անել դրա կարգավորման համար։ ՀԱՊԿ-ում բացատրել են, թե ինչու Զասը Երևանում չի հանդիպել ՓաշինյանինՀիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիները սեպտեմբերի 20–ից պարբերաբար խախտում են։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0a/28628437_0:0:1421:1066_1920x0_80_0_0_550cc09f7c4bc6f43d2e56ee75518c7d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ստանիսլավ զաս, նիկոլ փաշինյան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
ստանիսլավ զաս, նիկոլ փաշինյան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Փաշինյանին ներկայացրել է կատարած աշխատանքի նախնական արդյունքները
16:52 29.09.2022 (Թարմացված է: 16:58 29.09.2022) Առաքելության աշխատանքի արդյունքում նախատեսվում է զեկույց ներկայացնել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀԱՊԿ առաքելության աշխատանքների շրջանակում այսօր Երևանում հանդիպել է ՀՀ վարչապետ, ՀԱՊԿ խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանի հետ, տեղեկացնում է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
Զասը ներկայացրել է Փաշինյանին ՀԱՊԿ առաքելության աշխատանքների նախնական արդյունքները, կողմերը մանրամասն քննարկել են դրանք ու տարածաշրջանում ստեղծված վիճակը։
Հիշեցնենք՝ ՀԱՊԿ առաքելությունը
Հայաստան էր ժամանել Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերի 13-ի արտահերթ նիստի որոշման համաձայն: Առաքելության կազմում ընդգրկված էին կազմակերպության առանձին մարմինների աշխատակիցներ հանդիսացող ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչները։ Այցի ընթացքում նրանք հանդիպել էին Հայաստանի ղեկավար կազմի հետ և այցելել
հայ-ադրբեջանական սահման։
Առաքելության աշխատանքի արդյունքում նախատեսվում է զեկույց ներկայացնել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին ու առաջարկություններ անել դրա կարգավորման համար։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիները
սեպտեմբերի 20–ից պարբերաբար խախտում են։