https://arm.sputniknews.ru/20220929/erek-jermukum-adrbejani-zu-n-kirarel-e-akananet-ev-atsner-gsh-peti-teghakal-49104701.html
Ջերմուկում երեկ Ադրբեջանի ԶՈւ-ն կիրառել է ականանետ և ԱԹՍ–ներ. ԳՇ պետի տեղակալ
Ջերմուկում երեկ Ադրբեջանի ԶՈւ-ն կիրառել է ականանետ և ԱԹՍ–ներ. ԳՇ պետի տեղակալ
Sputnik Արմենիա
Առաքել Մարտիկյանը հայտնեց, որ ադրբեջանցիները սպանել են մեր վիրավորներին, կանանց մարմինները խոշտանգել, որոնք եղել են սանհրահանգիչներ և բուժաշխատողներ։ 29.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-29T18:36+0400
2022-09-29T18:36+0400
2022-09-29T18:42+0400
ջերմուկ
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
սահման
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1d/49102314_0:84:1600:984_1920x0_80_0_0_91772180babae0ff959296ebb55d5c7c.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Այսօր օրվա ընթացքում հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակը եղել է համեմատաբար հանգիստ, բացառությամբ կրակի ռեժիմի մի քանի խախտումների։ Սյունիք այցելած Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասաց ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը։Նա հիշեցրեց, որ մինչ այդ էլ Ադրբեջանի ԶՈւ–ի ագրեսիվ գործողությունների հետևանքով ադրբեջանցիներին հաջողվել է մտնել այն դիրքեր, որտեղ մինչև վերջ կանգնած են եղել հայ զինվորները և սպանել նրանց։ Մարտիկյանը հայտնեց` ադրբեջանցիները սպանել են մեր վիրավորներին, սանհրահանգիչ և բուժաշխատող կանանց մարմինները խոշտանգել։Մարտիկյանը նշեց նաև` Ադրբեջանը պնդում է, որ նախահարձակ են եղել, որպեսզի կանխեն հայկական ինչ-որ երևակայական գործողություններ։ «Որպես ԳՇ պետի տեղակալ` պաշտոնապես հայտարարում եմ, որ ՀՀ ԶՈւ-ի կողմից ոչ մի նման միջոցառում պլանավորված չի եղել, քանի որ դա հակասում է մեր ռազմաքաղաքական ղեկավարության հրամաններին»։Անդրադառնալով Թուրքիայի հայտարարություններին և բացահայտ աջակցությանը Ադրբեջանին` Մարտիկյանը նշեց, որ նման քայլերով Թուրքիան միտումնավոր լարվածություն է մտցնում տարածաշրջանում։Սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, որոնք ապօրինաբար գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը՝ օգտագործելով ականանետներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրակ են բացել սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմը զոհվել է երեք մարդ:Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։ՀՀ Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 19-ին հայտարարեց, որ զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
ջերմուկ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1d/49102314_89:0:1512:1067_1920x0_80_0_0_9605c6e15a8f093063181e3e57214fab.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ջերմուկ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման
ջերմուկ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման
Ջերմուկում երեկ Ադրբեջանի ԶՈւ-ն կիրառել է ականանետ և ԱԹՍ–ներ. ԳՇ պետի տեղակալ
18:36 29.09.2022 (Թարմացված է: 18:42 29.09.2022) Առաքել Մարտիկյանը հայտնեց, որ ադրբեջանցիները սպանել են մեր վիրավորներին, կանանց մարմինները խոշտանգել, որոնք եղել են սանհրահանգիչներ և բուժաշխատողներ։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Այսօր օրվա ընթացքում հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակը եղել է համեմատաբար հանգիստ, բացառությամբ կրակի ռեժիմի մի քանի խախտումների։ Սյունիք այցելած Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասաց ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը։
«Վերջին խոշոր խախտումը եղել է երեկ առավոտյան` Ջերմուկի շրջանում։ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են 82 միլիմետրանոց ականանետ և ԱԹՍ-ներ, որոնց հետևանքով զոհեր ենք ունեցել»,–ասաց Մարտիկյանը։
Նա հիշեցրեց, որ մինչ այդ էլ Ադրբեջանի ԶՈւ–ի ագրեսիվ գործողությունների հետևանքով ադրբեջանցիներին հաջողվել է մտնել այն դիրքեր, որտեղ մինչև վերջ կանգնած են եղել հայ զինվորները և սպանել նրանց։ Մարտիկյանը հայտնեց` ադրբեջանցիները սպանել են մեր վիրավորներին, սանհրահանգիչ և բուժաշխատող կանանց մարմինները խոշտանգել։
Մարտիկյանը նշեց նաև` Ադրբեջանը պնդում է, որ նախահարձակ են եղել, որպեսզի կանխեն հայկական ինչ-որ երևակայական գործողություններ։ «Որպես ԳՇ պետի տեղակալ` պաշտոնապես հայտարարում եմ, որ ՀՀ ԶՈւ-ի կողմից ոչ մի նման միջոցառում պլանավորված չի եղել, քանի որ դա հակասում է մեր ռազմաքաղաքական ղեկավարության հրամաններին»։
Անդրադառնալով Թուրքիայի հայտարարություններին և բացահայտ աջակցությանը Ադրբեջանին` Մարտիկյանը նշեց, որ նման քայլերով Թուրքիան միտումնավոր լարվածություն է մտցնում տարածաշրջանում։
Սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, որոնք ապօրինաբար գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը՝ օգտագործելով ականանետներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ,
կրակ են բացել սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմը
զոհվել է երեք մարդ:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ
հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
ՀՀ Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 19-ին
հայտարարեց, որ զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: