https://arm.sputniknews.ru/20220929/chernvogvorian-artaqsum-e-rd-despanatan-6-divanagetneri-agn-49116443.html
Չեռնոգորիան արտաքսում է ՌԴ դեսպանատան 6 դիվանագետների. ԱԳՆ
Չեռնոգորիան արտաքսում է ՌԴ դեսպանատան 6 դիվանագետների. ԱԳՆ
Sputnik Արմենիա
Չեռնոգորիան այս տարվա մարտ, ապրիլ և օգոստոս ամիսներին արդեն արտաքսել է ռուս դիվանագետների։ 29.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-29T21:45+0400
2022-09-29T21:45+0400
2022-09-29T21:49+0400
ռուսաստան
չեռնոգորիա
դեսպան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/13/41042420_0:51:3073:1779_1920x0_80_0_0_06217533dc7bd4917b817792cb486ed8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Չեռնոգորիայի իշխանություններն այսօր ՌԴ դեսպանատան 6 դիվանագետի անցանկալի անձ են հայտարարել։ Տեղեկությունը հայտնել է երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը:Չեռնոգորիան այս տարի արդեն արտաքսել էր ռուս դիվանագետների մարտ, ապրիլ և օգոստոս ամիսներին։Չեռնոգորիայի վարչապետ Դրիտան Աբազովիչն այսօր հաստատել է ձերբակալությունների և խուզարկությունների անցկացումը՝ հանրապետությունում լրտեսության դեմ պայքարի մասին ԶԼՄ-ների հաղորդումների լույսի ներքո: Vijesti պարբերականը, վկայակոչելով անանուն աղբյուրներին, հայտնել էր, որ Պոդգորիցայում, իբր, ձերբակալվել են Չեռնոգորիայի մի քանի քաղաքացիներ՝ Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու կասկածանքով: Ավելի ուշ դատախազությունը հերքել էր ձերբակալությունների մասին հաղորդումները, Վուկաս Ռադոնիչի մամուլի քարտուղարի խոսքով՝ մի քանի օբյեկտներում խուզարկություններ են կատարվում` հանցավոր կազմակերպություն ստեղծելու և լրտեսության կասկածանքով:Չեռնոգորիայի ներքին գործերի նախարար Ֆիլիպ Աջիչը և պաշտպանության նախարար Ռաշկո Կոնևիչը հեռացող կառավարության նիստում վիճել են քաղաքացիների խուզարկությունների և ձերբակալությունների հետ կապված կասկածյալների թեմայով, բայց անուններ, պաշտոններ և այլ մանրամասներ չեն բացահայտել: Ավելի վաղ կառավարության ղեկավարը հայտնել էր, որ խոսքը միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ անցկացվող ակցիայի մասին է, դրա նպատակը Չեռնոգորիայի ազգային շահերի պաշտպանությունն է:
չեռնոգորիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/13/41042420_169:0:2900:2048_1920x0_80_0_0_7ed80edeebbb9e779d0c58e7894ef83a.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, չեռնոգորիա, դեսպան
ռուսաստան, չեռնոգորիա, դեսպան
Չեռնոգորիան արտաքսում է ՌԴ դեսպանատան 6 դիվանագետների. ԱԳՆ
21:45 29.09.2022 (Թարմացված է: 21:49 29.09.2022) Չեռնոգորիան այս տարվա մարտ, ապրիլ և օգոստոս ամիսներին արդեն արտաքսել է ռուս դիվանագետների։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Չեռնոգորիայի իշխանություններն այսօր ՌԴ դեսպանատան 6 դիվանագետի անցանկալի անձ են հայտարարել։ Տեղեկությունը հայտնել է երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
«ԱԳՆ-ն ՌԴ դեսպանատան Չեռնոգորիայում հավատարմագրված վեց դիվանագետների պերսոնա նոն գրատա է հռչակում կապված այն գործողությունների հետ, որոնք հակասում են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների և փոխադարձ հարգանքի մասին Վիեննայի կոնվենցիային»,-Twitter-ում հայտարարել է Չեռնոգորիայի ԱԳՆ-ն։
Չեռնոգորիան այս տարի արդեն արտաքսել էր ռուս դիվանագետների մարտ, ապրիլ և օգոստոս ամիսներին։
Չեռնոգորիայի վարչապետ Դրիտան Աբազովիչն այսօր հաստատել է ձերբակալությունների և խուզարկությունների անցկացումը՝ հանրապետությունում լրտեսության դեմ պայքարի մասին ԶԼՄ-ների հաղորդումների լույսի ներքո: Vijesti պարբերականը, վկայակոչելով անանուն աղբյուրներին, հայտնել էր, որ Պոդգորիցայում, իբր, ձերբակալվել են Չեռնոգորիայի մի քանի քաղաքացիներ՝ Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու կասկածանքով: Ավելի ուշ դատախազությունը հերքել էր ձերբակալությունների մասին հաղորդումները, Վուկաս Ռադոնիչի մամուլի քարտուղարի խոսքով՝ մի քանի օբյեկտներում խուզարկություններ են կատարվում` հանցավոր կազմակերպություն ստեղծելու և լրտեսության կասկածանքով:
Չեռնոգորիայի ներքին գործերի նախարար Ֆիլիպ Աջիչը և պաշտպանության նախարար Ռաշկո Կոնևիչը հեռացող կառավարության նիստում վիճել են քաղաքացիների խուզարկությունների և ձերբակալությունների հետ կապված կասկածյալների թեմայով, բայց անուններ, պաշտոններ և այլ մանրամասներ չեն բացահայտել: Ավելի վաղ կառավարության ղեկավարը հայտնել էր, որ խոսքը միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ անցկացվող ակցիայի մասին է, դրա նպատակը Չեռնոգորիայի ազգային շահերի պաշտպանությունն է: