00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԺ պատգամավորներն առաջարկում են թույլատրել ակոսափող հրազենի փամփուշտների լիցքավորումը

© Sputnik / Aram Nersesyan«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2022
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը
Բաժանորդագրվել
Ազգային ժողովի պատգամավորներն ու ոստիկանությունը կոմպրոմիսային տարբերակ են գտել։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներն առաջարկում են թույլատրել քաղաքացիներին ակոսափող հրազենի փամփուշտների լիցքավորումը։ Տեղեկությունը հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն է տվել «Զենքի շրջանառության կարգավորման» մասին օրենքի նախագծին, որի հեղինակներն են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանը, Արմեն Խաչատրյանը և Անդրանիկ Քոչարյանը։

«Բովանդակային փոփոխություններում մի կարևոր կետ կա։ Մենք առաջարկում ենք թույլատրել քաղաքացիներին ակոսափող հրազենի փամփուշտների լիցքավորումը կառավարության կողմից հատուկ սահմանված կարգով: Ոստիկանության մեր գործընկերներն այս պահի դրությամբ որոշակի ռիսկ են տեսնում, բայց մենք գտել ենք կոմպրոմիսային տարբերակ»,- հանձնաժողովի նիստում ասել է հիմնական զեկուցող Վիլեն Գաբրիելյանը։

Նախագծի հեղինակների կարծիքով՝ այս նախագծով բարձրացնում են հասարակության պաշտպանվածությունը:
Հիշեցնենք` Վիլեն Գաբրիելյանը ապրիլին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ օրինագիծը զենքի տիրապետման բոլորովին նոր մշակույթ կստեղծի Հայաստանում, թույլ կտա պայքարել դրա անօրինական շրջանառության դեմ և ընդհանուր առմամբ կավելացնի քաղաքացիների գիտելիքներն ու զենքի հետ վարվելու հմտությունները:
Օրինագիծն առաջարկում է քաղաքացիների համար էապես մեղմել հրազեն ձեռք բերելու և պահելու կանոնները: Այսպես` զենք ձեռք բերելու համար սահմանվում է նվազագույն տարիքային շեմ՝ 21 տարեկան։ Բացի այդ, ակոսափող զենք ձեռք բերելու համար այլևս պարտադիր չէ ողորկափող զենքի տիրապետման առնվազն 5 տարվա փորձ ունենալը։
Լրահոս
0