https://arm.sputniknews.ru/20220929/ara-mnacakanjani-filmy-mrcanaki-e-arzhanacel-kanni-hamashkharhajin-kinvoparatvonum-49078071.html
Արա Մնացականյանի ֆիլմը մրցանակի է արժանացել Կաննի համաշխարհային կինոփառատոնում
Արա Մնացականյանի ֆիլմը մրցանակի է արժանացել Կաննի համաշխարհային կինոփառատոնում
Sputnik Արմենիա
«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը նվիրված է ազգերի փրկության նվիրյալների հիշատակին։ 29.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-29T16:27+0400
2022-09-29T16:27+0400
2022-09-29T16:27+0400
հայաստան
ֆիլմ
մրցանակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/16/47081949_151:0:1200:590_1920x0_80_0_0_bbf76595ae25f71647bb99a8a95ad3ab.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ռեժիսոր Արա Մնացականյան «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը Կաննի համաշխարհային կինոփառատոնում (Cannes World Film Festival) հաղթող է ճանաչվել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։Կինոնկարի ռեժիսորն Արա Մնացականյանն է, սցենարիստը՝ Ամբեր Կարլինսը (ԱՄՆ), պրոդյուսերը` Մանվել Սարիբեկյանը, օպերատորը` Աշոտ Մկրտչյանը, իսկ արտադրողը՝ «Ման Փիքչերս Փրոդաքշըն» ընկերությունը:Սա պատմություն է փրկվածների մասին: Նաև պատմություն այն արտասովոր մարդկանց մասին, որոնց շնորհիվ իսպառ ոչնչացումից փրկվեցին քրիստոնյա ժողովուրդների բեկորները:Ամերիկացի գրող-ցեղասպանագետը, այլ անկախ հետազոտողներ ներկայացնում են 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանությունների և ամերիկացի բարեգործների կազմակերպած օգնության մանրամասները:Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին էլ ֆիլմը հաղթող էր ճանաչվել ամերիկյան «Վավերագրական ֆիլմեր առանց սահմանների» («Docs Without Borders International Film Festival») միջազգային կինոփառատոնում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/16/47081949_366:0:1153:590_1920x0_80_0_0_2540af69c5aa00fcf45a47154b88282c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ֆիլմ, մրցանակ
Արա Մնացականյանի ֆիլմը մրցանակի է արժանացել Կաննի համաշխարհային կինոփառատոնում
«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը նվիրված է ազգերի փրկության նվիրյալների հիշատակին։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ռեժիսոր Արա Մնացականյան «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը Կաննի համաշխարհային կինոփառատոնում (Cannes World Film Festival) հաղթող է ճանաչվել։ Տեղեկությունը հայտնում է
Հայաստանի ազգային կինոկենտրոնը։
«Ֆիլմն արժանացել է «Լավագույն մարդասիրական ֆիլմ» մրցանակին»,– ասված է հաղորդագրությունում։
Կինոնկարի ռեժիսորն Արա Մնացականյանն է, սցենարիստը՝ Ամբեր Կարլինսը (ԱՄՆ), պրոդյուսերը` Մանվել Սարիբեկյանը, օպերատորը` Աշոտ Մկրտչյանը, իսկ արտադրողը՝ «Ման Փիքչերս Փրոդաքշըն» ընկերությունը:
Սա պատմություն է փրկվածների մասին: Նաև պատմություն այն արտասովոր մարդկանց մասին, որոնց շնորհիվ իսպառ ոչնչացումից փրկվեցին քրիստոնյա ժողովուրդների բեկորները:
Ամերիկացի գրող-ցեղասպանագետը, այլ անկախ հետազոտողներ ներկայացնում են 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանությունների և ամերիկացի բարեգործների կազմակերպած օգնության մանրամասները:
Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին էլ ֆիլմը
հաղթող էր ճանաչվել ամերիկյան «Վավերագրական ֆիլմեր առանց սահմանների» («Docs Without Borders International Film Festival») միջազգային կինոփառատոնում։