Այսպիսի հոկեյ է մեզ պետք. Հայաստանում առաջին անգամ սիրողական մրցաշար անցկացվեց
19:15 29.09.2022 (Թարմացված է: 20:45 29.09.2022)
© Sputnik / Andranik GhazaryanВ Ереване прошел турнир по хоккею среди любительских команд
© Sputnik / Andranik Ghazaryan
Բաժանորդագրվել
Հայաստանում մտադիր են լրջորեն զարգացնել հոկեյը, կարծում են, որ երկրում ներուժ կա։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Երևանում տեղի ունեցավ հոկեյի առաջին մրցաշարի պաշտոնական բացումը` Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների մասնակցությամբ: Իրադարձությունը արտառոց է, որովհետև Հայաստանում քչերը գիտեն, որ կա թիմ, որը ոչ միայն հոկեյ է խաղում (թեկուզ սիրողական մակարդակով), այլև մասնակցում է մրցաշարին։
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց «Երևանի առյուծներ» թիմի մարզիչ Արմեն Սարգսյանը, թիմը ստեղծվել է 2016 թվականին:
«Թիմում տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ կան: Կազմը համալրվում էր և փոփոխվում», - ասաց Սարգսյանը։
© Sputnik / Andranik GhazaryanՀոկեյի սիրողական մրցաշար
Հոկեյի սիրողական մրցաշար
© Sputnik / Andranik Ghazaryan
Նրա խոսքով` մեր երկրի բնակչության 95 տոկոսը չգիտի, որ Հայաստանում հոկեյ խաղացողներ կան: Սարգսյանը նշեց, որ կա հոկեյի թիմ, որը համալրված է հաշմանդամություն ունեցող խաղացողներով, առաջիկայում այն կմասնակցի աշխարհի առաջնությանը: Մարզիչն ընդգծեց, որ դա միակ նման թիմն է տարածաշրջանում:
Ռուսական «Պերցի» թիմի ավագ Վիկտոր Կուլիկովն իր հերթին ընդգծեց, որ իրենք առաջին անգամ են մասնակցում Երևանում կազմակերպված մրցաշարին:
© Sputnik / Andranik GhazaryanՎիկտոր Կուլիկով
Վիկտոր Կուլիկով
© Sputnik / Andranik Ghazaryan
«Անձամբ ես երկրորդ անգամ եմ Երևանում, տղաներից շատերը 5-10 անգամ եկել են այստեղ: Մենք սիրողական խաղացողներ ենք. մեր շարքերում ձեռնարկատերեր կան, ճարտարապետներ, դիզայներներ, բիզնեսմեններ, դասախոսներ, ինժեներներ, մարզիկներ»,- ասաց Կուլիկովը։
Նրա խոսքով` թիմը մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցաշարերի։ Այն դեռ 2000-ականների սկզբին է ձևավորվել։ Կուլիկովը նշեց, որ կողմ է հոկեյի զարգացմանը, կարծում է, որ պետք է ընդլայնել մտահորիզոնը։
«Հայաստանում հոկեյի դպրոցը թուլացել է, պետք է այն ոտքի կանգնեցնել։ Այսպիսի մրցաշարերը ձեզ կօգնեն ոտքի կանգնեցնել հոկեյն ու գրավել երեխաներին»,- ասաց նա։
Կուլիկովը համարում է, որ հոկեյը հետաքրքիր մարզաձև է, զգացմունքային, ինչպես Հայաստանի ժողովուրդը։ Նրա խոսքով` այս մարզաձևը մարդու մեջ զարգացնում է մարտական հատկությունները, սովորեցնում թիմում խաղալու ունակությունը: Հոկեյը փոքր պատերազմ է, իսկ պատերազմելու համար պետք է պատրաստ լինել ֆիզիկապես և հոգեբանորեն:
© Sputnik / Andranik Ghazaryan
Հոկեյի սիրողական մրցաշարի մասնակիցներ
1/4
© Sputnik / Andranik Ghazaryan
Հոկեյի սիրողական մրցաշարի մասնակիցներ
© Sputnik / Andranik Ghazaryan
Հոկեյի սիրողական մրցաշարի մասնակիցներ
2/4
© Sputnik / Andranik Ghazaryan
Հոկեյի սիրողական մրցաշարի մասնակիցներ
© Sputnik / Andranik Ghazaryan
Հոկեյի սիրողական մրցաշարի մասնակիցներ
3/4
© Sputnik / Andranik Ghazaryan
Հոկեյի սիրողական մրցաշարի մասնակիցներ
© Sputnik / Andranik Ghazaryan
Հոկեյի սիրողական մրցաշարի մասնակից
4/4
© Sputnik / Andranik Ghazaryan
Հոկեյի սիրողական մրցաշարի մասնակից
1/4
© Sputnik / Andranik Ghazaryan
Հոկեյի սիրողական մրցաշարի մասնակիցներ
2/4
© Sputnik / Andranik Ghazaryan
Հոկեյի սիրողական մրցաշարի մասնակիցներ
3/4
© Sputnik / Andranik Ghazaryan
Հոկեյի սիրողական մրցաշարի մասնակիցներ
4/4
© Sputnik / Andranik Ghazaryan
Հոկեյի սիրողական մրցաշարի մասնակից
«Մոսկվայի տուն» մշակութային–գործարար կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ մրցաշարը կազմակերպելու գաղափարը պատկանում է Երևանի «Մոսկվայի տանը»:
«Կփորձենք այնպես անել, որ այս մրցաշարն ամենամյա դառնա, ինչպես նաև կընդլայնենք թիմերի մասնակիցների աշխարհագրությունը»,- ասաց Կարապետյանը։
© Sputnik / Andranik GhazaryanՎահրամ Կարապետյան
Վահրամ Կարապետյան
© Sputnik / Andranik Ghazaryan
Նրա խոսքով` «Մոսկվայի տունը» ամեն ինչ կանի Հայաստանում այդ մարզաձևի զարգացման և պահպանման համար։
Նշենք, որ մրցաշարն անցկացվում է Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում: Առաջին օրը ելույթ կունենան նաև գեղասահքի դպրոցի սաները: Սեպտեմբերի 30-ին` ժամը 14:00-ին, տեղի կունենա վերջին խաղն ու պարգևատրումը: Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին կստանան գավաթներ, մեդալներ և դիպլոմներ: