https://arm.sputniknews.ru/20220928/varvordneric-meky-pvogh-e-arajarkel-parekin-mjusy-hjurasirutjun-2-in-el-dzerbakalel-en-49016480.html
Վարորդներից մեկը փող է առաջարկել պարեկին, մյուսը` հյուրասիրություն. 2-ին էլ ձերբակալել են
Վարորդներից մեկը փող է առաջարկել պարեկին, մյուսը` հյուրասիրություն. 2-ին էլ ձերբակալել են
Sputnik Արմենիա
Վարորդներից մեկը պարեկին առաջարկել է հյուրասիրել ռեստորանում, սակայն մերժում է ստացել, որից հետո 16 000 դրամ կաշառք է առաջարկել: 28.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-28T16:26+0400
2022-09-28T16:26+0400
2022-09-28T16:31+0400
հայաստան
վարորդ
պարեկային ծառայություն
կաշառք
հակակոռուպցիոն կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1e/40365084_0:140:1600:1040_1920x0_80_0_0_5b39704df756000d8639151e63e5207e.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում երկու վարորդի են ձերբակալել պարեկներին կաշառք առաջարկելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։Ըստ հաղորդագրության՝ պարեկները Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին կանգնեցրել են Կ. Մ.-ի վարած ավտոմեքենան անթույլատրելի տեղում վազանց կատարելու պատճառով:Վարորդի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:Մեկ այլ քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Ն.-ն չի ենթարկվել պարեկների` ավտոմեքենան կանգնեցնելու հրահանգին և դիմել է փախուստի: Պարեկները, սակայն, կանգնեցրել են ավտոմեքենան, այն տեղափոխել ոստիկանության հատուկ պահպանվող տարածք, որտեղ կատարվել է վարորդ Ա. Ն.-ի սթափության զննում: Արդյունքում պարզվել է, որ վերջինս գտնվել է ոչ սթափ վիճակում:Վերոնշյալ արձանագրությունները կազմելու ժամանակ Ա. Ն.-ն մոտեցել է պարեկներից մեկին և ավտոմեքենան հատուկ պահպանվող տարածքից հանելու դիմաց առաջարկել ռեստորանում հյուրասիրել, սակայն մերժում է ստացել, որից հետո առաջարկել է 16.000 ՀՀ դրամ կաշառք: Կաշառք առաջարկելու կասկածանքով Ա. Ն.-ն ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության բաժին:Ա. Ն.-ի նկատմամբ նույնպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:Քրեական վարույթների նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:Փիլոյանը 1 մլն դրամ կաշառք է ստացել իր խորհրդականի օժանդակությամբ. Հակակոռուպցիոն կոմիտե
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1e/40365084_82:0:1506:1068_1920x0_80_0_0_7091b82dbdb1a122284e00d4169eee22.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վարորդ, պարեկային ծառայություն, կաշառք, հակակոռուպցիոն կոմիտե
հայաստան, վարորդ, պարեկային ծառայություն, կաշառք, հակակոռուպցիոն կոմիտե
Վարորդներից մեկը փող է առաջարկել պարեկին, մյուսը` հյուրասիրություն. 2-ին էլ ձերբակալել են
16:26 28.09.2022 (Թարմացված է: 16:31 28.09.2022) Վարորդներից մեկը պարեկին առաջարկել է հյուրասիրել ռեստորանում, սակայն մերժում է ստացել, որից հետո 16 000 դրամ կաշառք է առաջարկել:
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում երկու վարորդի են ձերբակալել պարեկներին կաշառք առաջարկելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի
մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ պարեկները Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին կանգնեցրել են Կ. Մ.-ի վարած ավտոմեքենան անթույլատրելի տեղում վազանց կատարելու պատճառով:
«Կ. Մ.-ն մի քանի անգամ առաջարկել է կազմել տուգանքի ավելի փոքր չափ նախատեսող վարչական իրավախախտման արձանագրություն, սակայն պարեկային ծառայողների կողմից մերժում ստանալուց հետո գրպանից հանել է 15 000 դրամ և փորձել որպես կաշառք տալ նրանց: Նույն պահին ոստիկանության աշխատակիցները Կ. Մ.-ին ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության բաժին»,- տեղեկացնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Վարորդի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:
Մեկ այլ քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Ն.-ն չի ենթարկվել պարեկների` ավտոմեքենան կանգնեցնելու հրահանգին և դիմել է փախուստի: Պարեկները, սակայն, կանգնեցրել են ավտոմեքենան, այն տեղափոխել ոստիկանության հատուկ պահպանվող տարածք, որտեղ կատարվել է վարորդ Ա. Ն.-ի սթափության զննում: Արդյունքում պարզվել է, որ վերջինս գտնվել է ոչ սթափ վիճակում:
Վերոնշյալ արձանագրությունները կազմելու ժամանակ Ա. Ն.-ն մոտեցել է պարեկներից մեկին և ավտոմեքենան հատուկ պահպանվող տարածքից հանելու դիմաց առաջարկել ռեստորանում հյուրասիրել, սակայն մերժում է ստացել, որից հետո առաջարկել է 16.000 ՀՀ դրամ կաշառք: Կաշառք առաջարկելու կասկածանքով Ա. Ն.-ն ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության բաժին:
Ա. Ն.-ի նկատմամբ նույնպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Քրեական վարույթների նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: