https://arm.sputniknews.ru/20220928/ursula-fvon-der-ljajeny-sabvotazh-e-anvanel-hjusisajin-hvosqeri-artakarg-depqery-48985343.html
Ուրսուլա ֆոն դեր Լյայենը «սաբոտաժ» է անվանել «Հյուսիսային հոսքերի» արտակարգ դեպքերը
Ուրսուլա ֆոն դեր Լյայենը «սաբոտաժ» է անվանել «Հյուսիսային հոսքերի» արտակարգ դեպքերը
Sputnik Արմենիա
«Հյուսիսային հոսք» գազատարներում արտակարգ պատահարներից հետո Ուրսուլա ֆոն դեր Լյայենը սպառնացել է պատասխան գործողություններով: 28.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-28T11:10+0400
2022-09-28T11:10+0400
2022-09-28T11:12+0400
«հյուսիսային հոսք» նախագիծ
գազ
եվրամիություն
ուրսուլա ֆոն դեր լյայեն
եվրահանձնաժողով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/05/40570503_0:197:2886:1820_1920x0_80_0_0_85584280415d132290fd720f2a729954.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք – 2» գազամուղներում տեղի ունեցած արտակարգ պատահարից հետո սպառնացել է պատասխանել եվրոպական էներգետիկ ենթակառուցվածքի «կանխամտածված խախտման» համար: Ընդ որում` չի հստակեցրել, թե կոնկրետ ում ։Ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ «սաբոտաժի ակտը» արդեն քննարկել է Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ: Եվրահանձնաժողովի ղեկավարը կոչ է արել միջադեպերի հետաքննություն անցկացնել տեղի ունեցածի պատճառների մասին լիակատար հստակություն ստանալու համար:Ավելի վաղ Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն ասել էր, որ «Հյուսիսային հոսքի» վնասումը տեղի է ունեցել պայթյունների հետևանքով: Ստոկհոլմը շարունակում է տեղեկատվություն հավաքել և չի բացառում որևէ պատճառ, որևէ գործող անձ կամ դրդապատճառ:ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը նույնպեսն հայտարարել է, որ «Հյուսիսային հոսք» գազատարում տեղի ունեցած միջադեպը պատահական չէ, և բոլոր հասանելի տեղեկությունները ցույց են տալիս, որ դա դիտավորյալ գործողության արդյունք է:Ընդ որում` Լեհաստանի նախկին արտգործնախարար Ռադեկ Սիկորսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին «Հյուսիսային հոսքերում» տեղի ունեցած արտակարգ պատահարի համար: Իր սոցցանցում նա գրել է. «Շնորհակալություն, ԱՄՆ»։Համացանցում ակտիվորեն քննարկվում է միջադեպին Նահանգների հնարավոր մասնակցությունը ։Նախօրեին հայտնի էր դարձել «Հյուսիսային հոսք - 2»-ում ճնշման կտրուկ անկման մասին, այն լցվել էր տեխնիկական գազով։ Ավելի ուշ հաղորդվել էր, որ ճնշման անկում է գրանցվել նաև «Հյուսիսային հոսք» գազատարի երկու գծերի վրա։ Nord Stream AG ընկերությունից ասել էին, որ երկու գազամուղների երեք ուղիների միաժամանակյա փլուզումները աննախադեպ բնույթ են կրում: Չի բացառվում, որ արտակարգ պատահարի կարող էր հանգեցնել դիվերսիան, իսկ շվեդ սեյսմոլոգները նույնիսկ երկու պայթյուն են արձանագրել «Հյուսիսային հոսքերի» շրջանում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/05/40570503_147:0:2878:2048_1920x0_80_0_0_806000d0aaa635f80200a323189c01cf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«հյուսիսային հոսք» նախագիծ, գազ, եվրամիություն, ուրսուլա ֆոն դեր լյայեն, եվրահանձնաժողով
«հյուսիսային հոսք» նախագիծ, գազ, եվրամիություն, ուրսուլա ֆոն դեր լյայեն, եվրահանձնաժողով
Ուրսուլա ֆոն դեր Լյայենը «սաբոտաժ» է անվանել «Հյուսիսային հոսքերի» արտակարգ դեպքերը
11:10 28.09.2022 (Թարմացված է: 11:12 28.09.2022) «Հյուսիսային հոսք» գազատարներում արտակարգ պատահարներից հետո Ուրսուլա ֆոն դեր Լյայենը սպառնացել է պատասխան գործողություններով:
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք – 2» գազամուղներում տեղի ունեցած արտակարգ պատահարից հետո սպառնացել է պատասխանել եվրոպական էներգետիկ ենթակառուցվածքի «կանխամտածված խախտման» համար: Ընդ որում` չի հստակեցրել, թե կոնկրետ ում ։
«Եվրոպական էներգետիկ ակտիվ ենթակառուցվածքի ցանկացած կանխամտածված խախտում անընդունելի է և կհանգեցնի ամենավճռական պատասխան գործողությունների»,-սոցցանցերում գրել է ԵՀ-ի նախագահը:
Ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ «սաբոտաժի ակտը» արդեն քննարկել է Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ: Եվրահանձնաժողովի ղեկավարը կոչ է արել միջադեպերի հետաքննություն անցկացնել տեղի ունեցածի պատճառների մասին լիակատար հստակություն ստանալու համար:
Ավելի վաղ Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն ասել էր, որ «Հյուսիսային հոսքի» վնասումը տեղի է ունեցել պայթյունների հետևանքով: Ստոկհոլմը շարունակում է տեղեկատվություն հավաքել և չի բացառում որևէ պատճառ, որևէ գործող անձ կամ դրդապատճառ:
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը նույնպեսն հայտարարել է, որ «Հյուսիսային հոսք» գազատարում տեղի ունեցած միջադեպը պատահական չէ, և բոլոր հասանելի տեղեկությունները ցույց են տալիս, որ դա դիտավորյալ գործողության արդյունք է:
Ընդ որում` Լեհաստանի նախկին արտգործնախարար Ռադեկ Սիկորսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին «Հյուսիսային հոսքերում» տեղի ունեցած արտակարգ պատահարի համար: Իր սոցցանցում նա գրել է. «Շնորհակալություն, ԱՄՆ»։
Համացանցում ակտիվորեն քննարկվում է միջադեպին Նահանգների հնարավոր մասնակցությունը ։
Նախօրեին հայտնի էր դարձել «Հյուսիսային հոսք - 2»-ում ճնշման կտրուկ անկման մասին, այն լցվել էր տեխնիկական գազով։ Ավելի ուշ հաղորդվել էր, որ ճնշման անկում է գրանցվել նաև «Հյուսիսային հոսք» գազատարի երկու գծերի վրա։ Nord Stream AG ընկերությունից ասել էին, որ երկու գազամուղների երեք ուղիների միաժամանակյա փլուզումները աննախադեպ բնույթ են կրում: Չի բացառվում, որ արտակարգ պատահարի կարող էր հանգեցնել դիվերսիան, իսկ շվեդ սեյսմոլոգները նույնիսկ երկու պայթյուն են արձանագրել «Հյուսիսային հոսքերի» շրջանում։