00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տոհմային ֆաբրիկան վերջապես կլուծի Հայաստանում մսի և ձվի արտադրության պարբերական խնդիրը

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2022
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նիդեռլանդական HTS ընկերությունը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու տոհմային թռչնաֆաբրիկայի խոշոր ծրագրին՝ համաֆինանսավորման դեպքում: Նպատակը՝ կառուցել տոհմային սելեկցիոն կենտրոն (թռչնի սեփական ծնողական կազմով), ապա` տոհմային ֆաբրիկա, որը տեղական արտադրողներին կտա մսատու, հետագայում նաև ձվատու 1 օրեկան մատղաշ ճտեր։ Արդյունքում կարիք չի լինի դրանք փնտրել դրսում, հատկապես որ այդ փնտրտուքն օր–օրի դժվարանում է։
Մինչ օրս Հայաստանի թռչնաֆաբրիկաներում բուծվող ածան հավերն ու բրոյլերների մեծ մասը ներկրվում է (տարեկան 10-11 մլն. մեկ օրեկան մատղաշ ճուտ կամ ինկուբացիոն ձու)։ Վերջին երկու տարիներին` համաշխարհային լոգիստիկ խնդիրների, թռչնագրիպի բռնկումների, այլ անկանխատեսելի իրավիճակների պատճառով, ներկրումները բավական դժվարացել են։ Արդյունքում ֆաբրիկաները համալրվում են ամիսների ուշացումով, այն էլ` կամ պակասուրդով, կամ ավելցուկով, երբ արտադրանքը երկար ժամանակ վաճառվում է ինքնարժեքից ցածր գներով: Թե ինչպես սեփական տոհմային թռչնի բուծումը պիտի լուծի հին խնդիրը, Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմում է Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը։

Ինչու է խնդիրը սրվել

Նախկինում արդյունաբերական թռչնի համալրումը ևս խնդիր էր. պահանջվում էր ժամանակին, առանց ուշացումների, այն բերել դրսից (ինքնաթիռներով, հատուկ ջերմային ռեժիմով)։ Վերջին երկու տարում, ինչպես ասացինք, խնդիրն աննախադեպ սրվել է. համավարակի ժամանակ սահմանները փակ էին, դրանից բացի, մի շարք պետություններ սահմանափակել են ռազմավարական նշանակության պարենային ապրանքի վաճառքը (իսկ տոհմային թռչունը մի ապրանք է, առանց որի չես ունենա հավի միս և ձու)։ Հայաստանի համար խնդիրը սրվել էր այնքանով, որ մեր արտադրողները ներկրում են թռչնի ձվատու ցեղատեսակները 100%-ով, իսկ մսատուները`60%–ով։
Թռչնաբույծների միությունը տարիներով բարձրացնում էր տոհմային ֆաբրիկա կառուցելու հարցը, բայց մասնավոր ֆաբրիկաները դժվարանում էին կողմնորոշվել, քանի որ ունեին վարկային պարտավորություններ: Պետությունն էլ ձեռնպահ էր մնում ծրագրին աջակցելուց (ի տարբերություն այլ երկրների, որտեղ տոոհմային գործը, ինչպես ասացինք, հովանավորում է պետությունը)։

Եղավ աջակցություն, եկավ ներդրող

Վերջերս կառավարությունը հաստատել է աջակցույթան ծրագիր, որով փոխհատուցում է նոր արտադրությունների համար կառուցվող ենթակառուցվածքների մի մասի ծախսերը։ Դրանից բացի, կառավարությունը 2020-ից շարունակում է սուբսիդավորել անասնապահության ոլորտում նոր տեխնոլոգիաները («խելացի» անասագոմերը և թռչնանոցները)։
© Sputnik / Aram NersesyanՍերգեյ Ստեփանյան
Председатель Союза птицеводов Армении Сергей Степанян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2022
Սերգեյ Ստեփանյան. Արխիվային լուսանկար
«Մենք ներկայացրել ենք մեր ծրագիրը և պետական աջակցության մեխանիզմները մեր նիդեռլանդական գործընկերներին, որոնք անցած շաբաթ Հայաստանում ներկայացրել են իրենց ծրագիրը», – ասաց Ստեփանյանը։
Ըստ ծրագրի, նիդեռլանդական HTS կազմակերպությունը բերում է իր ինկուբատորներն ու այլ սարքավորումներ և ֆաբրիկա է կառուցում։ Տարածքը և ենթակառուցվածքներն ապահովում է հայկական կողմը պետական համաֆինանսավորմամբ։
Այդ պայմաններով տեղական ֆաբրիկաներն արդեն ուզում են նախագծին մասնակցել։ Դրանից բացի, հետագայում Թռչնաբույծների միությունն առաջարկում է այն դարձնել բաց բաժնետիրական ընկերություն, որ ֆաբրիկայի մեջ ներդրում կատարեն բոլոր ցանկացողները։

Արտադրության վայիրվերումներ չեն լինի

Արտադրողը կկարողանա թարմացնել գլխաքանակը անհրաժեշտ պահին, չսպասել ամիսներով և չունենալ արտադրության անկանոն թռիչքներ։ Այդպես, օրինակ, եղավ նախորդ տարվա երկրորդ կեսին, երբ ունեցանք ածան հավերի գլխաքանակի աննախադեպ աճ, արտադրողների թվի ավելացում, ձվի արտադրության առնվաձն 16% աճ և, ի հետևանք, աննախադեպ գնանկում: Հավելենք` ձուն Հայաստանում միակ սննդամթերքն է, որը նախորդ 10 ամիսների ընթացքում գնաճ չի արձանագրել: Սա կարծես թե լավ է, բայց ժամանակավոր է. եթե ֆաբրիկաները ամիսներով աշխատեն ինքնարժեքով կամ դրանից ցածր, նրանք կկրճատեն ծավալները, և շուկայում կունենանք դեֆիցիտ (նման վայրիվերումներ կրկնվել են նախորդ տարիներին, բայց այս անգամ դեֆիցիտը կարող է է՛լ ավելի մեծ լինել)։
«Այլ կերպ ասած, մենք վերջապես պետք է ունենանք մեր «հաստոցը», և ոչ թե ամեն անգամ գնանք ու դրսից խնդրենք ու «գործիք» ձեռք բերենք։ Էլ չասած, որ նման իրավիճակում հնարավոր է` 2023-ին մեզ ընդհանրապես ոչ ոք ապրանքային ձու, հնարավոր է նաև թռչնամիս չվաճառի` հաշվի առնելով սկսվող գլոբալ պարենային ճգնաժամը», – հավելեց Ստեփանյանը։
Նախնական փուլում նոր տոհմային ֆաբրիկայում կաճեցվեն մսատու ցեղատեսակներ, ապա` նաև ձվատու։
«Հիմա ուզում ենք պայմանավորվել, որ պետական աջակցությունը տրվի ոչ թե վերջում, այլ ըստ շինարարության ընթացքի` հաշվի առնելով դրա մեծ ծավալը», – ասում է Ստեփանյանը։
Նախագծին պատրաստ է օգնել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, որը (ի դեմս արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարարության) մշակել է ԵԱՏՄ պարենային ինքնաբավության ծրագիր։ Այստեղ ևս արտադրական թռչնի մի մասը ներկրվում է. տոհմային տնտեսություններ ԵԱՏՄ տարբեր երկրներում մի քանի անգամ բացվել են, բայց հետո փակվել թռչնագրիպի պատճատով։

Երբ կսկսեն աշխատել

Ֆաբրիկայի կառուցման ժամկետները կախված են մասնավոր համաներդրման և պետական աջակցության չափից։ Մինչ այդ ծրագիրը կհստակեցվի և աուդիտ կանցնի։
Լրահոս
0