00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
31 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Տուրբուլենտ իրավիճակում արտաքին վեկտորի կտրուկ փոփոխության փորձն արկածախնդրություն է

Տուրբուլենտ իրավիճակում արտաքին վեկտորի կտրուկ փոփոխության ցանկացած փորձ արկածախնդրություն է
Բաժանորդագրվել
«Լույս» հիմնադրամի ավագ հետազոտող, արտաքին և անվտանգության հարցերով փորձագետ Դերենիկ Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի վաշինգտոնյան հանդիպմանը։
ՀՀ իշխանությունը փորձում է իր խաղաղության օրակարգն ամեն գնով առաջ տանել՝ այդ հարցում հույսեր կապելով ԱՄՆ–ի ու առհասարակ հավաքական Արևմուտքի հետ, ինչով էլ պայմանավորված է բանակցային ձևաչափը հնարավորինս այդ ուղղությամբ տանելու ձգտումը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց փորձագետ Դերենիկ Խաչատրյանը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի միջնորդությամբ Սպիտակ տանը սեպտեմբերի 28-ին կայացել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։
ՀՀ անվտանգության խորհրդից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ Կարևորվել է վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը:
«Գրիգորյանի և Հաջիևի հանդիպումների ֆորմատը ձևավորվեց 44-օրյա պատերազմից մեկ տարի անց, երբ մեր անվտանգության խորհուրդն ըստ էության իրեն վերապահեց արտգործնախարարության որոշ գործառույթներ։ Գործընթացի առանձնահատկությունն այն է, որ նույն այդ հանդիպումներին հետևած հայտարարությունների տեքստերի ուսումնասիրությունը թույլ է տալիս ենթադրել, որ տեղի է ունենում հերթական գաղտնի գործընթացը»,– ասաց փորձագետը։
Խաչատրյանը մատնանշեց, որ Ջեյք Սալիվանի հայտարարության տեքստում խոսվում է կոնկրետ պայմանավորվածությունների, կոնկրետ որոշումների մասին, այսինքն` խոսքը բանակցային գործընթացի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու մասին է, մինչդեռ հայկական և ադրբեջանական կողմերի հայտարարությունների տեքստերը խիստ տարբերվում են իրարից։ Ըստ փորձագետի` հանրության ակնկալիքները բնականաբար չեն կարող հիմնվել իրականության շուրջ օբյեկտիվ պատկերացումների վրա, որովհետև պրոցեսն ամբողջությամբ գաղտնի է ընթանում։
Անդրադառնալով այն հարցին, որ ՀՀ իշխանությունը վերջին շրջանում ակտիվացրել է բանակցություններում ամերիկյան գիծը, և դա արդյոք արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն չի նշանակում, Խաչատրյանն ընդգծեց, որ աշխարհը ներկա պահին գտնվում է շատ անորոշ վիճակում, ուստի նույնիսկ մի քանի տարվա համար կանխատեսումներ անելը շատ բարդ է։
«Նման տուրբուլենտ իրավիճակում արտաքին վեկտորի կտրուկ փոփոխության ցանկացած փորձ արկածախնդրություն է, եթե ոչ ավելի կոպիտ բառերով բնութագրվող երևույթ։ Ամեն դեպքում արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունն իր հիմքում պետք է ունենա ռեալ հաշվարկ և տրամաբանություն, բայց մենք մինչ այժմ չենք տեսնում, թե որն է այդ այլընտրանքը կամ վեկտորի փոփոխության հետ կապված առաջարկը։ Դա ամենևին չի նշանակում, որ չպետք է համագործակցել ԱՄՆ–ի և այլ երկրների, մեր ռազմավարական դաշնակցից զատ` տարածաշրջանային այլ դերակատարների հետ»,– նշեց փորձագետը։
ՀՀ ՄԻՊ–ը հանդիպել է ՄԻԵԴ նախագահի հետ և ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքները
Ըստ Խաչատրյանի` մեր արտաքին քաղաքական որոշումները ոչ միշտ են համընկել իրավիճակի ռեալ գնահատականների հետ, և հիմա էլ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունների տակ չկա հաշվարկ, ինչը կարող է մեզ հերթական աղետի հասցնել։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիներն առաջին անգամ խախտեցին սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։
Լրահոս
0