00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սուտ խոսելով ման ես գալիս. խաղողագործները Վահան Քերոբյանին մեդալ տվեցին խաբելու համար

Բաժանորդագրվել
Մեդալը հանձնելուց հետո խաղողագործները լքեցին դահլիճը։
Արմավիրի մարզի խաղողագործները, որոնք բողոքում են մթերումից ու դրա գնից, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին մեդալ նվիրեցին սուտ խոսելու համար։
Նշենք, որ նախարարության դահլիճում կրքերը բորբոքվեցին, գյուղացիները սկսեցին բարկանալ ու բարձր տոնով խոսել։ Նրանք շեշտեցին, որ Քերոբյանը սուտ է խոսում, իրենց խնդիրներն էլ լուծում չեն ստանում։
«Սուտ խոսելով ման ես գալիս»,– ասաց գյուղացիներից մեկը։
Մեդալը հանձնելուց հետո խաղողագործները լքեցին դահլիճը։
Նրանց հեռանալուց հետո Քերոբյանը լրագրողների հետ զրույցում շեշտեց` պետք է տարբեր հանգամանքներ հաշվի առնել։
«Այսօր կոնյակի համար խաղող մթերողները հիմնականում պետք է գնեն խաղողը, այնուհետև դրսի շուկայում վաճառեն։ Դոլարի կուրսի արժևորումն էլ ստիպում է, որպեսզի վերանայվեն խաղողի մթերման գները։ Այդ առումով կառավարությունը տարբեր միջոցներ է ձեռնարկել` սկսած նրանից, որ տարվա սկզբին սուբսիդավորել ենք պարարտանյութը, վարկերի տոկոսները, այժմ էլ մթերման վարկերի տոկոսները»,– նշեց նախարարը։
Նրա խոսքով` խաղողագործների 80 տոկոսն արդեն պայմանագրեր է կնքել, և գործընթացն իր բնականոն ավարտին չի հասել։ Այդ առումով մեխանիզմները պատրաստվում են հղկել մինչև մյուս տարի։
Անդրադառնալով գյուղացիների տված մեդալին` Քերոբյանը վստահեցրեց, որ նրանք չեն կարող ցույց տալ, թե ինքն ինչ է սուտ ասել, քանի որ իր բոլոր ասածներն արել է ու շարունակում է անել։
«Ես մշտապես լսում եմ իմ անձի վերաբերյալ հնչող քննադատությունները և փորձում եմ ավելի լավ աշխատող դառնալ»,– ասաց նախարարը։
Հարցին, թե ինչ է անելու մեդալը, պատասխանեց. «Կմտածեմ»։
Հիշեցնենք` Արմավիրի մարզի խաղողագործները, ինչպես նաև Մեծամոր և Սարդարապատ համայնքների ղեկավարներն այսօր կառավարության շենքի մոտ բողոքում էին, որ մթերման և խաղողի գնի հետ կապված խնդիր ունեն։ Կառավարության մոտից նրանք գնացին էկոնոմիկայի նախարարություն։
Մեր արտադրանքի արտահանման շուկաները կայուն չեն. փոխնախարարը` խաղողագործներին
Լրահոս
0