https://arm.sputniknews.ru/20220928/sa-hardzakum-e-hajastani-ankakhutjan-inqnishkhanutjan-ev-zhvoghvovrdavarutjan-dem-pashinjan-49048871.html
Սա հարձակում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ. Փաշինյան
Սա հարձակում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ. Փաշինյան
Sputnik Արմենիա
Նա շեշտել է, որ ադրբեջանական զորքերի դուրսբերումը և միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը Ադրբեջանի օկուպացրած հայկական սահմանամերձ տարածքներում... 28.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-28T23:44+0400
2022-09-28T23:44+0400
2022-09-29T17:25+0400
նիկոլ փաշինյան
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
հայ-ադրբեջանական
սադրանք
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27905461_142:207:1600:1027_1920x0_80_0_0_0a2da8eb83cc000a924e8aed7a474efe.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Սա հարձակում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան էջում՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ժամեր առաջ տեղի ունեցած սադրանքին։«Ադրբեջանի նոր հարձակման հետևանքով այսօր 3 հայ զինվոր է սպանվել Հայաստանի տարածքում։ Սա հարձակում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ։ Ադրբեջանական ներխուժումը պետք է դատապարտվի և դադարեցվի։ Ադրբեջանական զորքերի դուրսբերումը և միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը Ադրբեջանի օկուպացրած հայկական սահմանամերձ տարածքներում բացարձակ անհրաժեշտություն են»,-գրել է նա։Հայտնել էինք, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ:Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ։Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայունացել է: Ադրբեջանի ԶՈւ–ն պետք է դուրս գա Հայաստանի ինքնիշխան տարածքից. Փաշինյանի ելույթը ՓարիզումՀիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիներն առաջին անգամ խախտեցին սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27905461_426:187:1600:1067_1920x0_80_0_0_e181598ebf7c9db237b856a035240913.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, հայ-ադրբեջանական, սադրանք, զոհ
նիկոլ փաշինյան, հայ-ադրբեջանական, սադրանք, զոհ
Սա հարձակում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ. Փաշինյան
23:44 28.09.2022 (Թարմացված է: 17:25 29.09.2022) Նա շեշտել է, որ ադրբեջանական զորքերի դուրսբերումը և միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը Ադրբեջանի օկուպացրած հայկական սահմանամերձ տարածքներում բացարձակ անհրաժեշտություն են։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Սա հարձակում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան էջում՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ժամեր առաջ տեղի ունեցած սադրանքին։
«Ադրբեջանի նոր հարձակման հետևանքով այսօր
3 հայ զինվոր է սպանվել Հայաստանի տարածքում։ Սա հարձակում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ։ Ադրբեջանական ներխուժումը պետք է դատապարտվի և դադարեցվի։ Ադրբեջանական զորքերի դուրսբերումը և միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը Ադրբեջանի օկուպացրած հայկական սահմանամերձ տարածքներում բացարձակ անհրաժեշտություն են»,-գրել է նա։
Հայտնել էինք, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ:
Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
Ադրբեջանական սադրանքի հետևանքով
հայկական կողմն ունի 3 զոհ։
Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայունացել է:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ Անվտանգության խորհրդի
հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիներն առաջին անգամ խախտեցին
սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։