https://arm.sputniknews.ru/20220928/irani-het-pajmanagrajin-baza-petq-e-unenajinq-inchy-kzsper-adrbejanin-qvocharjan-48993731.html
Իրանի հետ պայմանագրային բազա պետք է ունենայինք, ինչը կզսպեր Ադրբեջանին. Քոչարյան
Իրանի հետ պայմանագրային բազա պետք է ունենայինք, ինչը կզսպեր Ադրբեջանին. Քոչարյան
Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանը նշեց` Իրանի հետ հարաբերությունների լավացման ուղղությամբ քայլեր անելու համար հիմա էլ ուշ չէ։ 28.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-28T12:13+0400
2022-09-28T12:13+0400
2022-09-28T12:14+0400
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
սյունիք
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/982/77/9827764_0:0:1600:900_1920x0_80_0_0_0cfea0f3ef8d70821492d5228cc7b4d8.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Բացի Հայաստանից միակ երկիրը, ում համար Սյունիքը կարևոր է, Իրանն է, ինչը դժվար չէր պատկերացնել և Իրանի հետ հարաբերությունների կարգավորման համար քայլեր անել։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։Նա նշեց, թե տեղյակ է` 2021-ի մայիսին Իրանի հետ նման խոսակցություն է եղել` Իրանի առաջարկով, սակայն հայկական կողմн իրավիճակը սառեցրել է։Քոչարյանի խոսքով` հիմա էլ ուշ չէ գործընթաց սկսելու համար և պետք է վճռական քայլերի գնալ։ Այդպիսով, ըստ նրա, խոսքը չի գնում ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, այլ գործիքակազմը համալրելու։ ՀՀ երկրորդ նախագահը կարծում է, որ հնարավոր է «համոզել» ինչպես ՌԴ-ին, այնպես էլ ԱՄՆ-ին։
իրանի իսլամական հանրապետություն
սյունիք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/982/77/9827764_164:0:1436:954_1920x0_80_0_0_fc7d9b35394099f661df3e423d74277f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրան պետությունը մատ քոչարյան
իրան պետությունը մատ քոչարյան
Իրանի հետ պայմանագրային բազա պետք է ունենայինք, ինչը կզսպեր Ադրբեջանին. Քոչարյան
12:13 28.09.2022 (Թարմացված է: 12:14 28.09.2022) Ռոբերտ Քոչարյանը նշեց` Իրանի հետ հարաբերությունների լավացման ուղղությամբ քայլեր անելու համար հիմա էլ ուշ չէ։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Բացի Հայաստանից միակ երկիրը, ում համար Սյունիքը կարևոր է, Իրանն է, ինչը դժվար չէր պատկերացնել և Իրանի հետ հարաբերությունների կարգավորման համար քայլեր անել։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Դժվա՞ր էր կռահել, որ պետությունը, որը բացի հայտարարություններից, կարող է գործնական քայլերի դիմել, միայն Իրանն է։ Այս 2 տարվա ընթացքում այդ ուղղությամբ ոչինչ չարվեց` առնվազն 2 զորավարժություն պետք է անեինք Իրանի հետ հենց Սյունիքում։ Իրանի հետ պայմանագրային բազա պետք է լիներ, և դա ամենից մեծ զսպող հանգամանքը կլիներ Ադրբեջանի համար։ Հարցն այն է, որ Իրանն այն պետությունը չէ, որի վրա մատ թափ տալով կարելի է կանգնեցնել, եթե նա հետապնդում է իր ազգային շահը»,–ասաց Քոչարյանը։
Նա նշեց, թե տեղյակ է` 2021-ի մայիսին Իրանի հետ նման խոսակցություն է եղել` Իրանի առաջարկով, սակայն հայկական կողմн իրավիճակը սառեցրել է։
Քոչարյանի խոսքով` հիմա էլ ուշ չէ գործընթաց սկսելու համար և պետք է վճռական քայլերի գնալ։ Այդպիսով, ըստ նրա, խոսքը չի գնում ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, այլ գործիքակազմը համալրելու։ ՀՀ երկրորդ նախագահը կարծում է, որ հնարավոր է «համոզել» ինչպես ՌԴ-ին, այնպես էլ ԱՄՆ-ին։