https://arm.sputniknews.ru/20220928/inchpisin-en-hh-ishkhanutjan-qajlery-rdi-het-haraberutjunnerum-qvocharjani-gnahatakany-48996577.html
Ինչպիսին են ՀՀ իշխանության քայլերը ՌԴ–ի հետ հարաբերություններում. Քոչարյանի գնահատականը
Ինչպիսին են ՀՀ իշխանության քայլերը ՌԴ–ի հետ հարաբերություններում. Քոչարյանի գնահատականը
Sputnik Արմենիա
Երկրորդ նախագահն արձանագրեց, որ ԱՄՆ–ի ազդեցությունը Թուրքիայի վրա վերջին շրջանում շեշտակի նվազել է, նվազել է նաև Ռուսաստանի ազդեցությունն Ադրբեջանի վրա։ 28.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-28T12:54+0400
2022-09-28T12:54+0400
2022-09-28T13:00+0400
ռոբերտ քոչարյան
հայաստան
ռուսաստան
նենսի փելոսի
վլադիմիր պուտին
նիկոլ փաշինյան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/07/47875792_0:29:1600:930_1920x0_80_0_0_42567d207e9331b20898330c4ab7434f.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Երկորորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հնարավոր չի համարում, որ ԱՄՆ–նև Ֆրանսիան կարող են պատասխանատվություն ստանձնել Հայաստանի անվտանգության հետ կապված։ Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտարարեց Քոչարյանը` պատասխանելով Արևմուտքի հնարավոր ռազմական աջակցության մասին հարցին։Երկրորդ նախագահն արձանագրեց, որ վերջին շրջանում ԱՄՆ–ի ազդեցությունը Թուրքիայի վրա շեշտակի նվազել է, նվազել է նաև Ռուսաստանի ազդեցությունը Ադրբեջանի վրա։«Ադրբեջանի նախագահն արդեն ուղիղ հայտարարում է` որևէ զանգի հետ հույս չկապեք։ Ո՞ւմ մասին էր այդ ակնարկը։ Հասկանալի է, չէ՞, ում էր ուղղված։ Հիմա այս վիճակը մենք պետք է ճիշտ գնահատենք ու չընկնենք հակառակ ծայրահեղության մեջ։ Ասենք` ՀԱՊԿ–ը չկա, Ռուսաստանը չկա, Ֆրանսիայից ինչ–որ օգնություն կուղարկեն։ Չի լինելու այդ օգնությունը։ Շատ լավ է, որ ինչ–որ քայլեր անեն, դիտորդ ուղարկեն, դիտորդը գա` հայտարարություններ անի։ Բայց տվյալ դեպքում հողի վրա ռեալ հնարավորություններ ունի Ռուսաստանը, որը կաշկանդված է ուկրաինական պատերազմով, որի դերակատարությունը այստեղ նվազել է նաև մեր պարտության պատճառով, և որն այսօր փորձում է դաշնակցային հարաբերություններ կառուցել նաև Ադրբեջանի հետ»,– ասաց Քոչարյանը` հավելելով, որ դա այսօր բխում է ՌԴ–ի ազգային շահերից, ու չի կարելի դրա համար մեղադրել Ռուսաստանին։«Տիկին Փելոսի, Հայաստանը միշտ կլինի Ռուսաստանի հետ». ԱՄՆ դեսպանատան մոտ ակցիա էՄյուս կողմից, ըստ նրա, ՀՀ իշխանությունն այսօր ոչինչ չի անում Ռուսաստանին համոզելու, որ Հայաստանն իրեն պետք է, ու նաև դեռ իրենից ինչ–որ բան է ներկայացնում տարածաշրջանում։Նշենք, որ Ֆրանսիայի ՊՆ–ն այսօր հայտարարել է, որ Ադրբեջանի հետ սահմանին առաջացած իրավիճակը գնահատելու նպատակով Հայաստան շտապ կարգով պատվիրակություն է գործուղելու։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/07/47875792_148:0:1455:980_1920x0_80_0_0_ed9de2125026101fdf71fb4c781ebcc1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռոբերտ քոչարյան, հայաստան, ռուսաստան, նենսի փելոսի, վլադիմիր պուտին, նիկոլ փաշինյան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
ռոբերտ քոչարյան, հայաստան, ռուսաստան, նենսի փելոսի, վլադիմիր պուտին, նիկոլ փաշինյան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Ինչպիսին են ՀՀ իշխանության քայլերը ՌԴ–ի հետ հարաբերություններում. Քոչարյանի գնահատականը
12:54 28.09.2022 (Թարմացված է: 13:00 28.09.2022) Երկրորդ նախագահն արձանագրեց, որ ԱՄՆ–ի ազդեցությունը Թուրքիայի վրա վերջին շրջանում շեշտակի նվազել է, նվազել է նաև Ռուսաստանի ազդեցությունն Ադրբեջանի վրա։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Երկորորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հնարավոր չի համարում, որ ԱՄՆ–նև Ֆրանսիան կարող են պատասխանատվություն ստանձնել Հայաստանի անվտանգության հետ կապված։ Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտարարեց Քոչարյանը` պատասխանելով Արևմուտքի հնարավոր ռազմական աջակցության մասին հարցին։
«Իրենց հայտարարությունները դրական եմ գնահատում։ Նենսի Փելոսիի ացը Հայաստան ու նրա հայտարարությունները դրական եմ համարում։ Բոլոր քայլերը, որոնք օգնում են մեզ ապահովագրվել , բոլոր քայլերը, որոնք ուղղված են Ադրբեջանին զսպելուն, դրական եմ համարում»,– ասաց Քոչարյանը` միաժամանակ հավելելով, որ անկախ դրանցից, պետք է նաև իրատես լինել։
Երկրորդ նախագահն արձանագրեց, որ վերջին շրջանում ԱՄՆ–ի ազդեցությունը Թուրքիայի վրա շեշտակի նվազել է, նվազել է նաև Ռուսաստանի ազդեցությունը Ադրբեջանի վրա։
«Ադրբեջանի նախագահն արդեն ուղիղ հայտարարում է` որևէ զանգի հետ հույս չկապեք։ Ո՞ւմ մասին էր այդ ակնարկը։ Հասկանալի է, չէ՞, ում էր ուղղված։ Հիմա այս վիճակը մենք պետք է ճիշտ գնահատենք ու չընկնենք հակառակ ծայրահեղության մեջ։ Ասենք` ՀԱՊԿ–ը չկա, Ռուսաստանը չկա, Ֆրանսիայից ինչ–որ օգնություն կուղարկեն։ Չի լինելու այդ օգնությունը։ Շատ լավ է, որ ինչ–որ քայլեր անեն, դիտորդ ուղարկեն, դիտորդը գա` հայտարարություններ անի։ Բայց տվյալ դեպքում հողի վրա ռեալ հնարավորություններ ունի Ռուսաստանը, որը կաշկանդված է ուկրաինական պատերազմով, որի դերակատարությունը այստեղ նվազել է նաև մեր պարտության պատճառով, և որն այսօր փորձում է դաշնակցային հարաբերություններ կառուցել նաև Ադրբեջանի հետ»,– ասաց Քոչարյանը` հավելելով, որ դա այսօր բխում է ՌԴ–ի ազգային շահերից, ու չի կարելի դրա համար մեղադրել Ռուսաստանին։
Մյուս կողմից, ըստ նրա, ՀՀ իշխանությունն այսօր ոչինչ չի անում Ռուսաստանին համոզելու, որ Հայաստանն իրեն պետք է, ու նաև դեռ իրենից ինչ–որ բան է ներկայացնում տարածաշրջանում։
«Ոչինչ չենք անում, հետո ասում ենք` ինչու է Ռուսաստանն ավելի ակտիվ հարաբերութուններ կառուցում Ադրբջանի հետ։ Բա ի՞նչ անի։ Եթե դու չկաս, չզբաղվի՞այս տարածաշրջանով։ Իհա՛րկե զբաղվելու է»,– ասաց Քոչարյանը։
Նշենք, որ
Ֆրանսիայի ՊՆ–ն այսօր հայտարարել է, որ Ադրբեջանի հետ սահմանին առաջացած իրավիճակը գնահատելու նպատակով Հայաստան շտապ կարգով պատվիրակություն է գործուղելու։