https://arm.sputniknews.ru/20220928/hakvob-arshakjany-tshapvoniajum-nerkajacrel-e-adrbejanakan-agresiaji-manramasnery-49047876.html
Հակոբ Արշակյանը Ճապոնիայում ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի մանրամասները
Հակոբ Արշակյանը Ճապոնիայում ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի մանրամասները
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի խորհրդարանի Խորհրդականների պալատի նախագահ... 28.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-28T22:45+0400
2022-09-28T22:45+0400
2022-09-28T22:57+0400
հակոբ արշակյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1c/49047211_0:7:801:457_1920x0_80_0_0_6dedabeb07f6874b3dd2e2d2a84a4b91.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի խորհրդարանի Խորհրդականների պալատի նախագահ Հիդեհիսա Օցուջիի հետ, որը վստահեցրել է` Ճապոնիան պատրաստ է աջակցել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը: Տեղեկությունը հայտնում է ԱԺ աշխատակազմի մամուլի ծառայությունը։Նշվում է, որ ԱԺ փոխխոսնակը գործընկերոջը մանրամասն ներակայցրել է սեպտեմբերի 13-14-ին ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ ադրբեջանական ոտնձգությունների՝ ներառյալ ՀՀ քաղաքացիական և զինվորական զոհերի, Հայաստանի բնակավայրերին և ենթակառուցվածքներին հասցված վնասների վերաբերյալ:Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, պատրաստակամություն են հայտնել հավելյալ ջանքեր գործադրելու Հայաստանի և Ճապոնիայի միջև քաղաքական ու մշակութային կապերը խորացնելու և ընդլայնելու ուղղությամբ:Հիշեցնենք, որ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 27-ին Ճապոնիայում ներկա է գտնվել նախկին վարչապետ Սինձո Աբեի պետական հուղարկավորության արարողությանը։Այցի ընթացքում ԱԺ փոխնախագահը հանդիպել է նաև Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահի պաշտոնակատար Տակեակի Մացումոտոյի, Ճապոնիայի կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիաների նախարար Կեիկո Նագաոկայի, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) ավագ փոխնախագահ Կեիչիրո Նակազավայի հետ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1c/49047211_0:0:801:601_1920x0_80_0_0_4ecf71fd3c029514959a45a281d0a359.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հակոբ արշակյան
Հակոբ Արշակյանը Ճապոնիայում ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի մանրամասները
22:45 28.09.2022 (Թարմացված է: 22:57 28.09.2022) ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի խորհրդարանի Խորհրդականների պալատի նախագահ Հիդեհիսա Օցուջիի հետ, որը վստահեցրել է` Ճապոնիան պատրաստ է աջակցել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը: Տեղեկությունը հայտնում է
ԱԺ աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ԱԺ փոխխոսնակը գործընկերոջը մանրամասն ներակայցրել է սեպտեմբերի 13-14-ին ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ ադրբեջանական ոտնձգությունների՝ ներառյալ ՀՀ քաղաքացիական և զինվորական զոհերի, Հայաստանի բնակավայրերին և ենթակառուցվածքներին հասցված վնասների վերաբերյալ:
«Հիդեհիսա Օցուջին ափսոսանք է հայտնել վերջերս Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած ռազմական բախման համար և ցավակցել հայկական կողմին կորուստներ ունենալու առթիվ: Օցուջին նաև տեղեկացրել է, որ Ճապոնիան ամենուր խաղաղության կողմնակից է, և իրենք պատրաստ են աջակցելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,– ասված է հաղորդագրությունում։
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, պատրաստակամություն են հայտնել հավելյալ ջանքեր գործադրելու Հայաստանի և Ճապոնիայի միջև քաղաքական ու մշակութային կապերը խորացնելու և ընդլայնելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 27-ին Ճապոնիայում ներկա է գտնվել նախկին վարչապետ Սինձո Աբեի պետական հուղարկավորության արարողությանը։
Այցի ընթացքում ԱԺ փոխնախագահը հանդիպել է նաև Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահի պաշտոնակատար Տակեակի Մացումոտոյի, Ճապոնիայի կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիաների նախարար Կեիկո Նագաոկայի, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) ավագ փոխնախագահ Կեիչիրո Նակազավայի հետ: