https://arm.sputniknews.ru/20220928/hajastani-vra-adrbejani-hardzakumy-datapartvogh-orinagits-e-nerkajacvel-amn-senat-48984339.html
Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը դատապարտող օրինագիծ է ներկայացվել ԱՄՆ սենատ
Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը դատապարտող օրինագիծ է ներկայացվել ԱՄՆ սենատ
Sputnik Արմենիա
Նախագծով կոչ է արվում դադարեցնել ռազմական ոլորտում ԱՄՆ աջակցությունն Ադրբեջանին, ազատ արձակել հայ գերիներին։ 28.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-28T10:44+0400
2022-09-28T10:44+0400
2022-09-28T10:45+0400
ամն սենատ
ռոբերտ մենենդես
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
սահման
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
https://cdn.am.sputniknews.ru/img/2140/13/21401372_0:0:1601:901_1920x0_80_0_0_92e5e53d8ad1b4c73322dbbc25d9799b.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը հայտնում է, որ ԱՄՆ Սենատ բանաձևի նախագիծ է ներկայացրել, որը դատապարտում է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա:«Հպարտությամբ եմ ներկայացնում Սենատի բանաձևը, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա ռազմական հարձակման վերսկսումը և մարդկային կյանքի նկատմամբ արհամարհական վերաբերմունքը։ Ժամանակն է, որ ԱՄՆ-ն վճռական գործողություններով ամրապնդի իր աջակցության խոսքերը՝ դադարեցնելով ռազմական օգնությունն Ադրբեջանին»,–թվիթերյան իր էջում գրել է Մենենդեսը։Միաժամանակ, Սենատի արտաքին հարաբերությունների պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նախագծով կոչ է արվում դադարեցնել ռազմական ոլորտում ԱՄՆ աջակցությունն Ադրբեջանին, ազատ արձակել հայ գերիներին և պատերազմական հանցագործությունների առնչությամբ դիտարկել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հնարավորությունը:Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիներն առաջին անգամ խախտեցին սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2140/13/21401372_82:0:1505:1067_1920x0_80_0_0_b3e6bc41192eff3616254583c58064e0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն սենատ, ռոբերտ մենենդես, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման
ամն սենատ, ռոբերտ մենենդես, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման
Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը դատապարտող օրինագիծ է ներկայացվել ԱՄՆ սենատ
10:44 28.09.2022 (Թարմացված է: 10:45 28.09.2022) Նախագծով կոչ է արվում դադարեցնել ռազմական ոլորտում ԱՄՆ աջակցությունն Ադրբեջանին, ազատ արձակել հայ գերիներին։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը հայտնում է, որ ԱՄՆ Սենատ բանաձևի նախագիծ է ներկայացրել, որը դատապարտում է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա:
«Հպարտությամբ եմ ներկայացնում Սենատի բանաձևը, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա ռազմական հարձակման վերսկսումը և մարդկային կյանքի նկատմամբ արհամարհական վերաբերմունքը։ Ժամանակն է, որ ԱՄՆ-ն վճռական գործողություններով ամրապնդի իր աջակցության խոսքերը՝ դադարեցնելով ռազմական օգնությունն Ադրբեջանին»,–թվիթերյան իր էջում գրել է Մենենդեսը։
Միաժամանակ, Սենատի արտաքին հարաբերությունների պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նախագծով կոչ է արվում դադարեցնել ռազմական ոլորտում ԱՄՆ աջակցությունն Ադրբեջանին, ազատ արձակել հայ գերիներին և պատերազմական հանցագործությունների առնչությամբ դիտարկել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հնարավորությունը:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ Անվտանգության խորհրդի
հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիներն առաջին անգամ խախտեցին
սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։