https://arm.sputniknews.ru/20220928/hajastani-adrbejani-ev-rusastani-hvogevvor-arajnvordneri-handipum-arajzhm-chi-nakhatesvum-hae-48982613.html
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդների հանդիպում առայժմ չի նախատեսվում. ՀԱԵ
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդների հանդիպում առայժմ չի նախատեսվում. ՀԱԵ
Sputnik Արմենիա
Հայ եկեղեցին պատրաստ է եռակողմ ձևաչափով հոգևոր առաջնորդների հանդիպմանը, եթե այդպիսի հնարավորություն լինի։ 28.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-28T10:09+0400
2022-09-28T10:09+0400
2022-09-28T10:24+0400
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
մոսկվայի և համայն ռուսիո պատրիարք կիրիլ ա
ալլահշուքյուր փաշազադե
հայաստան
ռուսաստան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/857/65/8576595_0:0:2713:1526_1920x0_80_0_0_d0d4568f8a86901f5a0dd8b245eafd7f.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի կարգավորման նպատակով Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի կողմից նախաձեռնվող նոր եռակողմ հանդիպման հնարավորությունը` Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ-ի և Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ, դեռևս չի քննարկվում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Հայ Առաքելական եկեղեցու միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Տեր Շահե վարդապետ Անանյանը։Ավելի վաղ Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնիոսը (Սևրիուկ) հայտարարել էր, որ ռուս ուղղափառ եկեղեցին պատրաստ է շարունակել Հայաստանի և Ադրբեջանի կրոնական առաջնորդների միջև երկխոսություն հաստատելու ջանքերը:«Առայժմ նման հանդիպում չի նախատեսվում։ Բայց եթե լինեն կոնկրետ նախադրյալներ կամ նման հանդիպում կազմակերպելու հնարավորություն, ապա հայկական եկեղեցին միշտ պատրաստ է (մասնակցել խմբ.)»,-ասել է հոգևորականը «Քրիստոնեությունը Կովկասում. ավանդույթներ և արդիականություն» համաժողովում, որը նվիրված է Ալանիայի մկրտության 1100-ամյակին:Նա հիշեցրել է, որ այդպիսի եռակողմ ձևաչափը գործում է արդեն երկար տարիներ։Պատրիարք Կիրիլը 2021թ.-ի հոկտեմբերին Մոսկվայի Դանիլովյան վանքում եռակողմ բանակցություններ է վարել Գարեգին Բ-ի և Ալլահշուքյուր Փաշազադեի հետ: Մինչ այդ պատրիարքը նրանցից յուրաքանչյուրի հետ հանդիպել էր առանձին։«Քրիստոնեությունը Կովկասում.ավանդույթներ և արդիականություն» համաժողովը տեղի է ունեցել սեպտեմբերի 24-25-ը Վլադիկավկազում: Միջոցառումներին մասնակցել են իշխանության, գիտական և կրթական հանրության ներկայացուցիչներ, կրոնական և հասարակական գործիչներ Ռուսաստանից, Սիրիայից, Իրանից, Հունաստանից, Հայաստանից, Լիբանանից և Սերբիայից: Համաժողովի կազմակերպիչն է «Քրիստոնյա Աշխարհ» միությունը` Ռուսաստանի Դաշնության ազգությունների հարցերով դաշնային գործակալության և Կ.Լ. Խետագուրովի անվան Հյուսիս-օսական պետական համալսարանի հետ համատեղ:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/857/65/8576595_0:0:2713:2034_1920x0_80_0_0_cdd130c98c527b18b9516152e1c819d4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, մոսկվայի և համայն ռուսիո պատրիարք կիրիլ ա , ալլահշուքյուր փաշազադե, հայաստան, ռուսաստան, ադրբեջան
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, մոսկվայի և համայն ռուսիո պատրիարք կիրիլ ա , ալլահշուքյուր փաշազադե, հայաստան, ռուսաստան, ադրբեջան
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդների հանդիպում առայժմ չի նախատեսվում. ՀԱԵ
10:09 28.09.2022 (Թարմացված է: 10:24 28.09.2022) Հայ եկեղեցին պատրաստ է եռակողմ ձևաչափով հոգևոր առաջնորդների հանդիպմանը, եթե այդպիսի հնարավորություն լինի։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի կարգավորման նպատակով Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի կողմից նախաձեռնվող նոր եռակողմ հանդիպման հնարավորությունը` Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ-ի և Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ, դեռևս չի քննարկվում: Այս մասին
ՌԻԱ Նովոստիին հայտնել է Հայ Առաքելական եկեղեցու միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Տեր Շահե վարդապետ Անանյանը։
Ավելի վաղ Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնիոսը (Սևրիուկ) հայտարարել էր, որ ռուս ուղղափառ եկեղեցին պատրաստ է շարունակել Հայաստանի և Ադրբեջանի կրոնական առաջնորդների միջև երկխոսություն հաստատելու ջանքերը:
«Առայժմ նման հանդիպում չի նախատեսվում։ Բայց եթե լինեն կոնկրետ նախադրյալներ կամ նման հանդիպում կազմակերպելու հնարավորություն, ապա հայկական եկեղեցին միշտ պատրաստ է (մասնակցել խմբ.)»,-ասել է հոգևորականը «Քրիստոնեությունը Կովկասում. ավանդույթներ և արդիականություն» համաժողովում, որը նվիրված է Ալանիայի մկրտության 1100-ամյակին:
Նա հիշեցրել է, որ այդպիսի եռակողմ ձևաչափը գործում է արդեն երկար տարիներ։
«Բնականաբար, հանդիպումը կազմակերպվում է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հրավերով։ Եթե նման անհրաժեշտություն լինի, ապա հայկական եկեղեցին կողմ կլինի Ալլահշուքյուր Փաշազադեի և Պատրիարք Կիրիլի հետ հանդիպմանը։ Եռակողմ հանդիպումներն արդեն պաշտոնական ձևաչափ են հոգևոր առաջնորդների հանդիպումների համար»,-ասել է Տեր Շահե վարդապետ Անանյանը։
Պատրիարք Կիրիլը 2021թ.-ի հոկտեմբերին Մոսկվայի Դանիլովյան վանքում եռակողմ
բանակցություններ է վարել Գարեգին Բ-ի և Ալլահշուքյուր Փաշազադեի հետ: Մինչ այդ պատրիարքը նրանցից յուրաքանչյուրի հետ հանդիպել էր առանձին։
«Քրիստոնեությունը Կովկասում.ավանդույթներ և արդիականություն» համաժողովը տեղի է ունեցել սեպտեմբերի 24-25-ը Վլադիկավկազում: Միջոցառումներին մասնակցել են իշխանության, գիտական և կրթական հանրության ներկայացուցիչներ, կրոնական և հասարակական գործիչներ Ռուսաստանից, Սիրիայից, Իրանից, Հունաստանից, Հայաստանից, Լիբանանից և Սերբիայից: Համաժողովի կազմակերպիչն է «Քրիստոնյա Աշխարհ» միությունը` Ռուսաստանի Դաշնության ազգությունների հարցերով դաշնային գործակալության և Կ.Լ. Խետագուրովի անվան Հյուսիս-օսական պետական համալսարանի հետ համատեղ: